o C     14. 11. 2019   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Փորձ է արվում վավերացնել միջազգային համաձայնագրեր, որոնք նպատակ են հետապնդում քանդել ավանդական ընտանիքի ինստիտուտը

07.07.2018 16:56 ՕՐՎԱ ՊԱՏԿԵՐ ՔԱՂԱՔԱԿԱՆ ՀԱՆՐՈՒԹՅՈՒՆ
Փորձ է արվում վավերացնել միջազգային համաձայնագրեր, որոնք նպատակ են հետապնդում քանդել ավանդական ընտանիքի ինստիտուտը

2018 թվականը որոշակի առումով կարող է շրջադարձային դառնալ հայ ժողովրդի և Հայաստանի բնակչության համար, քանի որ Արևմուտքի կողմից քրիստոնեական արժեհամակարգին և ավանդական ընտանիքին նետված մարտահրավերները և առկա սպառնալիքները այլևս կարող են ստանալ իրավական ամրագրում միջազգային համաձայնագրերի ստորագրմամբ և վավերացմամբ, օրենքների ընդունմամբ և այլ նորմատիվ ակտերի ամրագրմամբ ու կիրառմամբ:

Նոյեմբերի 13-ը Բարության միջազգային օրն է

Գլոբալիզացիայի և համաշխարհային տիրապետության վերջնական ամրագրման գործում Արևմուտքի և Եվրամիության որոշ ինստիտուտների և կառույցների համար իրական խոչընդոտ է հայ ժողովրդի ազգային երկու ինստիտուտների գոյությունը, որոնք համեմատական առումով զգալի չափով ինքնիշխան են և, ելնելով ազգային ու պետական շահերից, այդ կառույցներում են կայացվում դրանց կենսագործունեությունն ապահովվող որոշումներ:

Առաջին ազգային կառույցը դա Հայաստանեայց Առաքելական Սուրբ Եկեղեցին է: Այն միակ համահայկական կառույցն է, որն առ այսօր իրականացնում է ծրագրեր աշխարհասփյուռ հայության համար՝ իրականացնելով հայ մարդու դաստիարակության և քրիստոնեական արժեհամակարգի հենքի վրա հայեցի աշխարհաճանաչողության ձևավորումը. հավատ և սեր առ Աստված և առ Հայրենիք:

Այդ ազգային ինստիտուտը դիմացել է ժամանակի բոլոր փորձություններին, ցույց է տվել իր կենսունակությունը և հաճախ եղել է հայ ժողովրդի ֆիզիկական և հոգևոր գոյության հիմնական երաշխավորը: Դարեր ի վեր հայոց պետականության բացակայության պայմաններում, Հայաստանեայց Առաքելական Սուրբ Եկեղեցին իրականացրել է ոչ միայն ազգային ինստիտուտի, այլ նաև պարտադրված կատարել է պետական կառույցներին բնորոշ գործառույթներ:

Շուրջ մեկ ամիս է, ինչ մի խումբ մարդիկ, որոնց շարքերում կան նաև երեք հոգևորական, քարոզչական դաշտում և փողոցային հավաքների միջոցով փորձում են պարտադրել Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին 2-ին հրաժարվելու գահապետական աթոռից:

Մեր խորին համոզմամբ, այդ խմբին ուղղորդողների հիմնական թիրախը ոչ թե Վեհափառ Հայրապետն է և նրա հրաժարականի պահանջը, այլ բուն Առաքելական եկեղեցին, որի մասնատման գործընթացին լծվել են այդ անձիք:

Մայր աթոռի միաբանների, բազմաթիվ եպիսկոպոսների, հոգևոր միաբանական ժողովներում ընդունած հայտարարությունների, քրիստոնյա աշխարհականների հորդորներին ականջալուր չլինելով՝ այդ անձիք չեն հրաժարվում իրենց անօրինական և Աստծո խոսքին դեմ պահանջից:

Այն, որ նրանց հավաքների մասնակիցների թիվը չի հասնում հարյուրի, դեռևս չի նշանակում, որ սույն գործընթացի իրական պատվիրատուները հետ են  կանգնելու իրենց մտադրությունից:  Հայ Առաքելական Եկեղեցին այսօր և ապագայում ևս գտնվելու է արևմտյան համապատասխան մասնագիտական կենտրոնների խիստ ուշադրության կենտրոնում:

Արևմուտքի կողմից թիրախավորված մյուս ազգային ինստիտուտը դա հայ ավանդական ընտանիքն է, որը հայ ազգի գոյության, հայի ինքնության պահպանման գլխավոր երաշխիքներից մեկն է եղել հայ ժողովրդի ողջ պատմության ընթացքում:

Նախորդ դարի 90-ականներից սկսած հայ ավանդական ընտանիքը արևմտյան գաղափարական, արժեհամակարգային և քարոզչական կենտրոնների կողմից թիրախավորվեց և առ այսօր ենթարկվում է տարատեսակ հարձակումների՝ ինչպես իրավական, այնպես էլ տեղեկատվական և քարոզչական  ոլորտներում:

Զանգվածային լրատվամիջոցներով, հիմնականում հեռուստատեսային հաղորդումերով և ֆիլմերով, համացանցի հնարավորությունների օգտագործումով փորձ է արվում աստիճանաբար հայ մարդու մոտ աղճատել ընտանիքի՝ ավանդական-քրիստոնեական կառույցի, միջանձնային հարաբերություններում դարերի ընթացքում ձևավորված և Աստծո պատվիրանների վրա հիմնված ընտանիքի անդամների իրավունքների և պարտականությունների ճշմարիտ ընկալումները:

Հեռուստատեսությամբ շուրջօրյա քարոզվում է բռնություն ընտանիքում, զավակների կողմից ծնողների դաստիրարակության՝ խրատի ու հանդիմանության անտեսում, ամուսինների միջև անհարգալից վերաբերմունք, թշնամանք, դավաճանություն, ատելություն, ընտանիքի անդամների՝ իրավունքների և պարտականությունների կատարումից հրաժարում:

Անբարո կենսակերպը քարոզվում է որպես բնական երևույթ և նորմ:

Զավակների կողմից իրենց տարեց ծնողների կարիքները չհոգալը ներկայացվում է որպես բնական երևույթ, մարդու իրավունք:

Այսինքն, քարոզվում է այն ամենը, ինչը կարող է քանդել դարերի ընթացքում փորձություններով անցած և բազում թշնամի ազգերի և պետությունների կողմից չնվաճված այս ազգային իստիտուտը, որն այսօր ենթարկվում է տարատեսակ հարձակումների և՛ ներսից, և՛ դրսից:

Ավանդական ընտանիքի ինստիտուտի դեմ ուղղված քարոզչությանը զուգահեռ փորձ է արվում ստորագրել, վավերացնել միջազգային համաձայնագրեր և օրենքներ, որոնք նպատակ են հետապնդում քանդել ավանդական ընտանիքի ինստիտուտը՝ միաժամանակ ամրագրելով միասեռական զույգերի իրավունքները հասարակական գործունեության բոլոր ոլորտներում:

Նոյեմբերի 8-ից 10-ը Ծաղկաձորում տեղի ունեցավ Հայաստանի Հանրապետական կուսակցության կողմից կազմակերպված «ՊՈՊՈՒԼԻԶՄԸ ԵՎ ԱՎԱՆԴԱԿԱՆ ՔԱՂԱՔԱԿԱՆՈւԹՅՈւՆԸ․ ՄԱՐՏԱՀՐԱՎԵՐՆԵՐ ԵՎ ԼՈւԾՈւՄՆԵՐ» աշխատաժողովը

Փաստենք միայն, որ 1991 թվականից առ այսօր ՄԱԿ-ի, Եվրամիության, Եվրոպայի խորհրդի, միջազգային այլ կառույցների, Եվրամիության որոշ պետությունների կողմից հետխորհրդային տարածքի բոլոր երկրներում անխտիր կիրառվել են գաղափարական-արժեհամակարգային ինտերվենցիա իրավական, քարոզչական, մշակութային և կրթական ոլորտներում:

Այդ պարտադրանքը դրսևորվել է գենդերային ինքնության, գենդերային հավասարության, այլ սեռական կողմնորոշում ունեցող ԼԳԲՏԻ խմբի անձանց իրավունքների պաշտպանության իրավական ամրագրման գործընթացով, երեխաների և կանանց իրավունքների պաշտպանության քողի ներքո ընտանիքների ներքին կյանքին միջամտելու, ընտանեկան միջանձնային հարաբերություններում առկա որոշ անհարթությունների  պատրվակով երեխաներին ընտանիքներից օտարելու և ընտանիքները քանդելու նպատակով:

Եվրամիության և Եվրախորհրդի անդամ պետություններում այլասերման և անբարոյականության քարոզչության հետևանքով այլևս իրավական ամրագրում ստանալու գործընթացում են արյունապղծությունը, մանկապղծությունը, անասնապղծությունը, առանց ծնողի հետ համաձայնեցման դեռահասներին իրենց սեռը որոշելու իրավունքը, որը հետապնդում է դեռահասներին միասեռական դարձնելու նպատակ:

Այլասերումները իրավական դաշտում որպես միջազգային նորմ ամրագրելուց հետո Եվրամիությունը, Եվրախորհուրդը և միջազգային տարբեր կառույցներ օգտագործելով իրենց բոլոր լծակներն ու գործիքները, ստիպում են իրենցից գաղութային կախվածության մեջ գտնվող երկրներին ստորագրել և վավերացնել այլասերումները օրինականցնող միջազգային պայմանագրեր, ընդունել օրենքներ, որոնք պետք է ամրագրեն այլասերվածների ու պղծվածների իրավունքները սոցիալական բոլոր ոլորտներում, ներառյալ այլասերումների ազատ քարոզչության իրավունքը:

Թիրախավորելով ընտանիքը որպես հասարակության բնական և հիմնական բջիջ, բնակչության պահպանման և վերարտադրման հիմք, միջազգային կառույցները ստիպում են վավերացնել միջազգային պայմանագրեր, որով իրավական ամրագրում են տալու կանանց և երեխաների իրավունքների պաշտպանության պատրվակով ընտանիքների ներքին կյանքին միջամտելուն:

Այդպիսի միջազգային պայմանագիր է նաև «Կանանց նկատմամբ բռնության և ընտանեկան բռնության կանխարգելման ու դրա դեմ պայքարի մասին Եվրոպայի խորհրդի կոնվենցիան» (Ստամբուլյան կոնվենցիա), որը 2017 թվականի դեկտեմբերին ստորագրեց նաև Հայաստանը:

2017 թվականին Հայաստանը ԵՄ-ի հետ ստորագրեց համապարփակ և ընդլայնված գործընկերության մասին համաձայնագիրը, որով Հայաստանը պարտավորվեց ամրագրել իրավական ակտերում այլ սեռական կողմնորոշում ունեցող անձանց իրավունքները:

Այսօր ՀՀ Արդարադատության նախարարության կողմից առաջարկվել է փոփոխություններ մտցնել ՀՀ քրեական օրենսգրքում, որի 197-րդ՝ Խտրականության հոդվածում քրեորեն պետք է պատժվեն ֆիզիկական և պաշտոնոտար այն անձիք, որոնք այլ սեռական կողմնորոշում ունեցող անձանց նկատմամբ խտրական վերաբերմունք ցուցաբերելով կարող է պատժվեն մինչև 3 տարի ազատության սահմանափակմամբ կամ մինչև 2 տարի ազատազրկմամբ:

Ակնհայտ է, որ այս այլասերումների և այլասերվածների իրավունքների պաշտպանության  օրինականացմանը հետևելու է դեռահասների կողմից իրենց սեռի որոշման քարոզչական, այնուհետև իրավական ամրագրումը, այնպես, ինչպես եղավ եվրոպական բազում երկրներում:

Փաստելով, որ աշխարհի երկրորդ բևեռի կայացումը անդառնալի իրողություն է, ինչը նշանակում է, որ այդ բևեռի մաս կազմող երկրներին հնարավորություն է ընձեռնվելու վերականգնել իրենց երկրների ինքնիշխանությունները, ինչը ենթադրում է, որ այդ երկրների իշխանությունները առաջնային են համարելու նաև իրականացնել իրավական դաշտում փոփոխություններ, որոնք առնչվելու են հոգևոր-ազգային բարոյական արժեհամակարգի և ավանդական ընտանիքի ինստիտուտի պաշտպանությանը:

Այդ նպատակով առաջարկում ենք արձանագրել իրավական դաշտում գոյություն ունեցող բոլոր այն ամրագրումները, որոշումները, երկրի կողմից միջազգային կառույցների առջև վերցված այն պարտավորությունները, որոնք վտանգում են մեր ազգային-հոգևոր արժեհամակարգը և ընտանիքի ինստիտուտը:

Այդ նպատակով պետք է մշակել  իրականացվելիք ռազմավարությունը առաջին հերթին իրավական ոլորտում, այն է՝

Կասեցնել ՄԱԿ-ի կայուն զարգացման նպատակներից 5-րդ նպատակը՝ (հասնել գենդերային հիմքով հավասարության և զորացնել բոլոր կանանց և աղջիկներին)

«Մեր ազգային շահը պետք է բացառի որեւէ այլ ուժի կապիտուլիացիան». Գագիկ Հարությունյան

Վերանայել բոլոր միջազգային այն պայմանագրերը (կոնվենցիաները, համաձայնագրերը, հռչակագրերը, բանաձևերը), որոնք իրենց մեջ ներառում են գենդերային հիմքով իրավունքների պաշտպանություն

Կատարել փոփոխություն «Կանանց և տղամարդկանց հավասար իրավունքների և հավասար հնարավորությունների ապահովման մասին» ՀՀ օրենքի մեջ և ձերբազատվել հիմնական հասկացություն հանդիսացող «գենդեր» եզրույթից:

Պետական բոլոր փաստաթղթերից և ծրագրերից հանել «գենդեր» եզրույթը։

Ընդունել օրենք, որով կարգելվի միասեռականության քարոզչությունը հասարակական կյանքի բոլոր ոլորտներում:

Վերանայել ՀՀ Կառավարության կողմից ընդունված և ընդունվելիք բոլոր այն որոշումները, որոնք ներառում են գենդերային հիմքով անձանց իրավունքների պաշտպանություն:

Կատարել անհրաժեշտ փոփոխություններ ընդունված բոլոր այն օրենքներում, իրավական այլ ակտերում, որոնք նպաստելու են ընտանիքում բռնությունների թվի նվազեցմանը, ընտանիքում համերաշխության վերականգնմանը:

Օրենսդրությամբ արգելել հեռուստատեսային հաղորդումներում, սերիալներում և ֆիլմերում այլասերման, բռնության, անբարոյականության, անպարկեշտության, անառողջ ընտանեկան հարաբերությունների քարոզչությունը։

Ստեղծել պետական մարմին, որին կտրվի հեռուստատեսային հաղորդումների ու ֆիլմերի վարկանիշային աղյուսակը սահմանելու իրավասություն ու լիազորություն։

Սահմանադրությամբ ամրագրել մարդու կյանքի իրավունքը բեղմնավորման պահից սկսած, որով քրեորեն այլևս կպատժվի մարդու կողմից իրականացվող մահացու մեղքերից մեկը՝ հղիության արհեստական ընդհատումը, ինչը կնպաստի նաև երկրի ժողովրդագրական խնդրի դրական լուծմանը:

Այդ տրամաբանությամբ անհրաժեշտ է լինելու իրականացնել փոփոխություններ նաև այն իրավական ակտերում, որոնք վերաբերվում են կրթական, մշակույթին և քարոզչական-տեղեկատվական ոլորտներին:

Այս աշխատանքներն իրականացնելու առավել արդյունավետ հանգամանք կարող է դառնալ իրական համագործակցությունը առաջին հերթին Ռուսաստանի դաշնության, Եվրասիական տնտեսական միության մյուս երկրների, Եվրամիության այն երկրների հասարակական կառույցների և անհատների հետ, որոնք հանդես են գալիս ավանդական ընտանեկան արժեհամակարգի պաշտպանության  դիրքերից:

Համագործակցությունը ցանկալի արդյունք կարող է ապահովել, եթե համագործակցության բարձր նշաձող  դրվի կրոնական, քարոզչական-տեղեկատվական, կրթական, սոցիալական և մշակութային ոլորտներում, և ապահովվի մի կողմից՝ Հայաստանեայց Առաքելական Սուրբ Եկեղեցու և, մյուս կողմից, քույր եկեղեցիների՝ Ռուս, Վրացի և Հույն ուղղափառ եկեղեցիների համապատասխան գրասենյակների և պատասխանատուների միջև գործնական աշխատանքային հարաբերությունները:

Այդ համագործակցությունը կարող է իրական խթան հանդիսանալ ուղղափառ բոլոր ժողովուրդների, առաջին հերթին, հայ և ռուս ժողովուրդների արժեհամակարգային, ընտանեկան, մշակութային և այլ ոլորտներում փորձի փոխանակման, իրական մարտահրավերների դիմագրավման և սպառնալիքների չեզոքացման համատեղ պայքարում:

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА