ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Հայաստանը ԵԱՏՄ-ում. Ինտեգրման տնտեսական արդյունավետությունը

07.07.2018 12:34 ՕՐՎԱ ՊԱՏԿԵՐ ՔԱՂԱՔԱԿԱՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ
Հայաստանը ԵԱՏՄ-ում. Ինտեգրման տնտեսական արդյունավետությունը

Ինտեգրացիոն գործընթացների կարևորագույն նպատակը երկրի մրցունակության մակարդակի բարձրացումն է։ Հատկապես փոքր տնտեսություն ունեցող երկրների համար էական նշանակություն ունի ավելի բարձր ավելացված արժեք ունեցող պատրաստի արտադրանքի արտահանման զգալի աճը։ Հումքի արտահանումն աշխարհում լուրջ խնդիր չի հանդիսանում։

Արեւմուտքի եւ հատկապես ԱՄՆ տնտեսական քաղաքականությունն ու պատժամիջոցները նպաստեցին ՌԴ, Իրան, Թուրքիա մերձեցմանը տնտեսական հենքի վրա

Հարկ է ընդգծել, որ ԵԱՏՄ-ի մասին Պայմանագրի 4-րդ հոդվածում՝ «Միության հիմնական նպատակները», նշված է, որ միության հիմնական նպատակն է ոչ միայն ապրանքների, ծառայությունների, կապիտալի և աշխատանքային ռեսուրսների միասնական շուկայի ձևավորումը, այլև ազգային տնտեսությունների համակողմանի արդիականացումը, կոոպերացումը և մրցունակության բարձրացումը։ Փաստորեն, Պայմանագրում նշվում է տնտեսության զարգացմանը նպաստելու անհրաժեշտությունը՝ զգալիորեն ավելի արդյունավետ սցենարով։

Հիմնարար գործոնը զարգացման սցենարն է: Առաջին սցենարը` մեծացնել հիմնականում ծառայությունների ոլորտը և ներքին սպառումը, վարկերի, դրամաշնորհների, ռազմավարական հումքի վաճառքի հաշվին: Երկրորդ սցենարը` ապահովել տնտեսության զարգացումը ռազմաարդյունաբերական համալիրի, պարտրաստի արտադրանքի արտահանման էական աճի հաշվին: Ընտրությունը ակնհայտ է: Փաստացի Պայմանագրում նշված է, որ անհրաժեշտ է նպաստել տնտեսության զարգացմանը երկրորդ, ավելի արդյունավետ սցենարով: Կյանքը ցույց տվեց մեր եզրակացությունների ճշգրիտ լինելը Հայաստանի ինտեգրացիոն գործընթացների վերաբերյալ:

Հայաստանի համար առանցքային խնդիր է հասնել ՀՆԱ ապրանքների և ծառայությունների արտահանում 50% հարաբերակցության, որտեղ պետք է գերակշռի պատրաստի արտադրանքը։ 2017թ. արտահանումն առաջին անգամ գերազանցեց $2 մլրդ, կազմելով` 2.2 մլրդ դոլար: 2017թ. ընթացքում ունենք 25% արտահանման էական աճ: 2018թ. առաջին եռամսյակում արտահանումը կազմել է $596 մլն, որը 34.3%-ով ավելին է, քան 2017թ. առաջին եռամսյակի նույն ցուցանիշը: Արտահանումը դեպի ԵԱՏՄ երկրներ աճել է 47.6%: Հայաստանի ԵԱՏՄ անդամակցության ժամանակ արտահանումը աճեց մոտ 50%, ինչը կարևորոգույն գործոն է ՀՀ տնտեսության մրցունակության աճի ԵԱՏՄ անդամակցության պայմաններում: Առաջնահերթ խնդիր է նաև արտահանման հետագա բազմատեսականացումը։ Հարկ է օգտագործել ԵԱՏՄ բոլոր հնարավորությունները՝ արտահանումը $5 մլրդ-ի հասցնելու համար։

Հիմնականում ԵԱՏՄ շուկաները 2017թ.-ին աճեց քիմիական և դեղագործական արդյունաբերության (71.4%), փայտամշակման արտադրության (50.5%), տեքստիլի և տեքստիլ արտադրության (35%) և սննդի պատրաստի արտադրանքի (27%) արտահանումը:

Անհրաժեշտ է նշել, որ 2017թ. արտահանումը դեպի Ռուսատան աճել է 44.6%, որը ԵԱՏՄ առանցքային գործընկերն է: Նկատվում է արտահանման, հատկապես պատրաստի արտադրանքի, զգալի աճ։ Դեպի Ռուսաստան արտահանման աճն ընթանում է առաջանցիկ տեմպերով։ Արտահանման աճի մեջ առանցքային դեր ունի դրա կառուցվածքը։ Ավելացված արժեքի բարձր տոկոս ունեցող պատրաստի արտադրանքի արտահանման հիմնական հեռանկարը կապվում է Ռուսաստանի հետ։ Հարկ է օգտագործել ԵԱՏՄ հնարավորությունները միության այլ երկրներ արտահանման զգալի աճ ապահովելու համար։ Հայաստանը Եվրամիություն արտահանում է հիմնականում հումք։

ՌԴ-ի համար Հայաստանը կարևորագույն ռազմավարական գործընկեր է. Արթուր Վանեցյանն ընդունել է ՌԴ դեսպանին

Երկրի մրցունակության մակարդակի բարձրացմանը նպաստել են.

— ԵԱՏՄ-ի հետ համաձայնագրի ստորագրումը մաքսատուրքերի վերացման մասին,

— բոլոր ընթացակարգերի պարզեցումը՝ արտահանման արտոնագրերի ձևակերպումից և ստացումից մինչև մաքսային ձևակերպում,

— ռուսական ռուբլու կայունացումը. 2016-17թթ. ռուբլին ամրացել է 22.5%-ով, համապատասխանաբար նույնքան էլ բարձրացել է Ռուսաստան արտահանողների հասույթը արտարժույթով,

— գազի գների իջեցումը։ Հայաստանը գազ ստանում է 1000մ3-ը $150-ով։ Ընդ որում, գազի գինը տարածաշրջանում կազմում է $180-190։ Հաշվի առնելով այն, որ Հայաստանը տարեկան սպառում է մոտավորապես 2 մլրդ մ3 գազ (2017թ. 1.996 մլրդ մ3, աճ 7%), էֆեկտը կազմում է $70 մլն։ ԵԱՏՄ-ի մասին պայմանագիրը ստորագրելիս գազի գինը կազմում էր մոտ $400 1000մ3-ի դիմաց, իսկ Հայաստանի համար գինը $270-ից իջեցվեց մինչև $189։

Ավելացել է նաև դեպի ԵՄ կատարվող արտահանումը, ինչը նախ և առաջ կապված է գունավոր մետաղների գների էական աճի հետ։ Գունավոր մետաղների հանքաքարի, ալյումինի թերթերի, ֆերոձուլվածքի արտահանումը կազմում է դեպի ԵՄ արտահանման բացարձակ մասը։ Պղնձի գինը 2016-17թթ. բարձրացել է՝ $4400-ից հասնելով 7000-ի՝ մեկ տոննայի դիմաց։ Մետալուրգիական հանքի արդյունահանումը 2017թ.-ին աճել է 13.2%, պղնձի խտանյութի արտահանումը աճել է 32%: Ըստ ԵՄ փորձագետների GSP+ համակարգի տված գնահատականով՝ Հայաստանը 2016թ. $8.7 մլն է խնայել։ Իսկ ԵԱՏՄ արտահանման պարագայում, առաջին հերթին հաշվի առնելով էներգառեսուրսների արտոնյալ գները, արտահանողները խնայել են մոտ $70 մլն։

Ներդրումների առումով Ռուսաստանը զբաղեցնում է առաջին հորիզոնականը ԵԱՏՄ երկրներում: Ուղակի ներդրումները Ռուսաստանից կազմում են Հայաստանի տնտեսությունում բոլոր ներդրումների մոտ 40%-ը: Սակայն անհրաժեշտ է նշել, որ Ռուսաստանի նկատմամբ պատժամիջոցներ կիրառելու և էներգակիրների գների տատանումների պատճառով ներդրումների էական աճ ԵԱՏՄ երկրների միջև դեռևս տեղի չի ունեցել: Փոխադարձ ներդրումները չափազանց կարևոր են ԵԱՏՄ երկրների տնտեսություններ կոոպերացիայի համար, ինչը հանդիսանում է ԵԱՏՄ Պայմանագրի նպատակներից մեկը:

Հաճախումները դեպի Հայաստան 2017թ. աճել են 24%, իսկ զբոսաշրջությունը  18,7%: 2017թ. Հայաստան այցելել են 1.5 մլն զբոսաշրջիկ: Զբոսաշրջիկների էական աճը փաստացի հանդիսանում է Հայաստանի ԵԱՏՄ անդամակցության հետևանք: 2017թ. տրանսֆերտները դեպի Հայաստան կազմել են $1,756 մլն, աճը` 14.6%: Տրանսֆերտների 63% Հայաստանը ստանում է Ռուսաստանից: Տրասֆերտները ԱՄՆ-ից կազմել են 14%, Ուկրաինաից` 5.5%: Միգրացիայի հիմնական ուղղությունը ավանդաբար Ռուսաստանն է:

ԲՀԿ-ն որոշում է կայացրել

Անհրաժեշտ է ճշգրտել և համաձայնեցնել ԵԱՏՄ երկրների տնտեսական քաղաքականության գերակայությունները, հստակ սահմանել նրա նպատակները, ձևավորել տնտեսության զարգացման նոր մոդել, կանխատեսել ակնկալվող արդյունքները։ Չափազանց կարևոր է տնտեսական քաղաքականության (հատկապես դրամավարկային և հարկաբյուջետային) արձագանքը տնտեսական անվտանգության խախտման ֆիքսվող ազդակներին՝ ՀՆԱ անկում, առևտրային հաշվեկշռի պակասուրդի ավելացում, գնաճ։ Արտաքին բացասական ազդեցություններին դիմակայելու ունակությունը կարևոր նշանակություն ունի ներդրումների ներգրավման համար։

Հարկավոր է օգտագործել ԵԱՏՄ-ի մասին պայմանագրով ընձեռված բոլոր հնարավորությունները՝ համատեղ ձեռնարկություններ ստեղծելու համար։ Կան ԵԱՏՄ երկրների համագործակցության հեռանկարներ պաշտպանության ոլորտում, նանոտեխնոլոգիաների, մեքենաշինության, էլեկտրատեխնիկայի և սարքաշինության ոլորտներում, շինանյութերի արտադրությունում և պղնձաձուլարանների կառուցման, քիմիական արդյունաբերության, թեթև արդյունաբերության, գյուղատնտեսության և սննդարդյունաբերության, դեղամիջոցների արտադրության և տուրիզմի զարգացման մեջ ներդրումների ներգրավման համար։

Անհրաժեշտ է նաև նշել, որ ԵԱՏՄ-ն փաստացի ստեղծել է լրացուցիչ հանարավորություններ արտոնյալ վարկեր ստանալու համար: Ընդորում առաջին հերթին պաշտպանության ամրացման համար: Ի տարբերություն մի շարք միջազգային կազմակերպություններից ստացված վարակերի, Ռուսաստանից ստացվել են կոնկրետ նպատակային վարկեր: Երկու արտոնյալ վարկ $300 մլն ծավալով ուղղված են մեր պաշտպանության ամրացման համար: Այդ վարկերի արդյունավետությունը ակնհայտ է: Ռուսատանից ստացվել է նաև $270 մլն նպատակային վարկ և $30 մլն դրամաշնորհ, որոնք անհրաժեշտ են ատոմակայանի վերազինման և շահագործման երկարացման համար:

Հրատապ խնդիր է, նկատի ունենալով ԵԱՏՄ-ի մասին պայմանագրի 4-րդ հոդվածը, ԵԱՏՄ երկրների, առաջին հերթին, ռազմավարական օբյեկտների կոոպերացման և արդիականացման ճանապարհային քարտեզի մշակումը։ Հրատապ խնդիրներ են նաև ԵԱՏՄ երկրների ստանձնած պայմանագրային պարտավորությունների հստակ կատարումը, մակրոտնտեսական քաղաքականության կոորդինացումը, առաջին հերթին՝ համաձայնեցումը գնաճի և ազգային արժույթների փոխարժեքի հարցում և անցումը ազգային արժույթով փոխհաշվարկների։

Չափազանց կարևոր են նաև կոռուպցիային դիմակայելու ծրագրերի մշակումը և դրանց հստակ իրականացումը։ Դրան կնպաստի նաև ԵԱՏՄ Պայմանագրի 69 «Թափանցիկություն» հոդվածի իրագործումը: Հարկ է լուծել մաքսային խնդիրները և էներգառեսուրսների գների ազատականացման և կոորդինացման հետ կապված հարցերը ԵԱՏՄ-ում։ ԵԱՏՄ երկրների տնտեսությունների կայուն և փոխկապակցված աճի համար այս խնդիրների լուծումը առաջնահերթ է։

Հայաստանը՝ համաշխարհային միտման օրինակ. «Российская газета»-ն՝ հայաստանյան իրադարձությունների մասին

Մակրոտնտեսական ցուցանիշները, որոնք գրանցվել են 2017թ. Հայաստանում հիմնականում ապահովվել են այն պայմանների հաշվեին, որոնք ձևավորել է ԵԱՏՄ-ն: Սկսած մաքսատուրքերի վերացումից, գործառույթների պարզեցումից, միչև Ռուսական ռուբլու կայունացման և Հայաստանի համար գազի գների իջեցումը: Անհրաժեշտ է նշել, որ Հայաստանի դրամավարկային և հարկաբյուջետային քաղաքականության կոորդինացումը չափազանց կարևոր է: Առանց հակամենաշնորհային և հակակոռուպցիոն կոնկրետ ծրագրի նույնպես անհնար է ապահովել տնտեսության իրական զարգացումը և լիարժեք օգտագործել ԵԱՏՄ ինտեգրացիոն գործընթացների հանարվորությունները:

 

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА