ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

2018թ. հունիսին մայիսի համեմատ ՀՀ սպառողական շուկայում արձանագրվել է 1.6% գնանկում

05.07.2018 12:35 ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ
2018թ. հունիսին մայիսի համեմատ ՀՀ սպառողական շուկայում արձանագրվել է 1.6% գնանկում

2018թ. հունիսին մայիսի համեմատ ՀՀ սպառողական շուկայում արձանագրվել է 1.6% գնանկում, ինչը հիմնականում պայմանավորվել է սննդամթերքի և ոչ ալկոհոլային խմիչքի 3.9% գնանկումով, տեղեկացնում է Ազգային վիճակագրական ծառայությունը։

Որքա՞ն է կազմում սպառողական զամբյուղի արժեքը Հայաստանում

Նշված ժամանակահատվածում հանրապետությունում գրանցվել է սննդամթերքի, ոչ պարենային ապրանքների գների և ծառայությունների սակագների՝ համապատասխանաբար 3.4%, 0.3% և 0.1% նվազում:

2018թ. հունիսին 2017թ. դեկտեմբերի համեմատ սպառողական գների ինդեքսը կազմել է 99.4%, այդ թվում, սննդամթերքինը 97.0%, ոչ պարենային ապրանքներինը՝ 101.9%, ծառայությունների սակագներինը՝ 101.1%: 2018թ. հունվար-հունիսին սպառողական գների միջին ամսական նվազումը կազմել է 0.1% (նախորդ տարվա նույն ժամանակահատվածում արձանագրվել է 0.2% հավելաճ):

 

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА