ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

ԶԱՐՄԱՆՔ

04.07.2018 20:45 ԶԱՐՄԱՆՔ
ԶԱՐՄԱՆՔ

Դժվար էր պատկերացնել, որ հանրահռչակ երգչուհի Նադեժդա Սարգսյանի մահվան փաստով հրապարակավ ուրախացողներ կլինեին, սակայն, ավաղ, զարմանալիորեն այդպիսի արարած գտնվեց: Այսպես, Նիկոլ Փաշինյանի «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության երիտասարդ անդամ ՎԱԶԳԵՆ ՄԱՆՈՒԿՅԱՆԸ իր էջում գրել էր. «Մահացել է Նադեժդա Սարգսյանը: Մի Սարգսյանն էլ հեռացավ, ու բոլոր Սարգսյանները պիտի հեռանան»: Այդ արարածին ճիշտ բնորոշելու համար տպագիր բառապաշար գոյություն չունի, եւ բնական էր, որ նա թուքումուր կերավ շատ-շատերից, անգամ որոշ յուրայիններից, եւ, ի վերջո, ներողություն խնդրեց ինչպես Նադեժդա Սարգսյանի ազգականներից, այնպես էլ Սարգսյան ազգանուն ունեցողներից: Բայց, բոլոր դեպքերում, այս հարցը մնում է` այդ ո՞ր միջավայրում է նրա ուղեղի մեջ ներարկվել այսպիսի հրեշավոր, ֆաշիստական մտայնությունը, այսպիսի «սերը եւ համերաշխությունը», որ ենթադրում է երազել բոլոր Սարգսյանների մահը... Եվ ինչո՞ւ այդքան զարմանալիորեն մեր երկրում կրկնվում է այն, ինչը նկարագրված էր Ստրուգացկի եղբայրների` ԽՍՀՄ-ում արգելված «Անճոռնի կարապները» վեպում:

ԶԱՐՄԱՆՔ

Իսկ Փաշինյանի մեկ այլ կուսակից` ԿԳ նախարար ԱՐԱՅԻԿ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆԸ տեղեկացրեց, որ հաջորդ ուսումնական տարվանից առաջին դասարանցիների գրանցման հայտերը կլրացվեն առցանց տարբերակով, ինչը, իբր, կբացառի դպրոցներում ընդունելության հետ կապված կոռուպցիոն ռիսկերը եւ տնօրենների կողմից լիցենզիայով թույլատրվածից ավելի աշակերտ ընդունելու հնարավորությունը: Թվում է, թե լավ է` ե՛ւ ծնողները հարցը կլուծեն` կայքում հայտ լրացնելով, ե՛ւ տնօրենները կաշառք չեն վերցնի: Սակայն կրթության փորձագետ Սերոբ Խաչատրյանը բացատրում է, որ դա բերելու է նոր պրոբլեմներ` որ դա. «Կսահմանափակվի ծնողի ընտրության հնարավորությունը: Գաղտնիք չէ, որ հատկապես առաջին դասարանցուն ծնողները նախընտրում են տալ իրենց տանն ամենամոտ գտնվող դպրոց, կամ նույն դպրոցը, որտեղ սովորում է նաեւ քույրը, եղբայրը, որպեսզի նա հետեւի փոքրին. այդպես ե՛ւ անվտանգ է երեխայի համար, ե՛ւ ծնողի համար առավել հարմար»: Այսինքն` ստացվում է, որ անհոգի մեքենան ձեր երեխայի ուսման վայրը կարող է ընտրել եւ շատ հեռու, եւ կտրել ավագ քույրերից ու եղբայրներից... Զարմանալիորեն ստացվում է, որ ԿԳ նախարարությունում թարս կողմից են մոտենում` փոխանակ մանկավարժական եւ նյութական ռեսուրսները տեղաշարժեն այնպես, որպեսզի դպրոցները համապատասխանեն ռեալ պահանջարկին, ստիպում են ծնողներին հարմարվել առկա ամենեւին էլ ոչ օպտիմալ կառուցվածքին: Դե ինչ ասես, թավշակրոն են, էլի:

Իսկ ԱԻՆ-ը  բախվել է արտակարգ շոգերով պայմանավորված մարտահրավերներին, եւ ավանդական հրդեհներին գումարվել են նաեւ շոգից պայթող կենցաղային ԳԱԶԱԲԱԼՈՆՆԵՐԸ: Ըստ Տեխնիկական անվտանգության ազգային կենտրոնի` ուսումնասիրությունները ցույց են տվել, որ շահագործվող գազաբալոնների մոտ 60% խորհրդային արտադրության է, եւ հենց այդ գազաբալոններն էլ գտնվում են ռիսկային խմբում: Պատկերացնո՞ւմ եք, բալոնների մեծ մասը շահագործվում է արդեն 30 եւ ավելի տարի, ուստի պետք է զարմանալ ոչ թե դրանց պայթելու, այլ մինչեւ վերջերս չպայթելու առնչությամբ:

ԶԱՐՄԱՆՔ

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА