o C     19. 07. 2019   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Ադրբեջանը ջանք չի խնայում Ռուսաստանին սիրաշահելու համար

03.07.2018 17:56 ՔԱՂԱՔԱԿԱՆ ԱՐՑԱԽ
Ադրբեջանը ջանք չի խնայում Ռուսաստանին սիրաշահելու համար

Ադրբեջանագետ ԱՇՈՏ ՄՈՎԻՍՅԱՆԻ խոսքով` Հայաստանում իշխանության են եկել նոր ուժեր եւ Արցախի խնդրի բանակցային գործընթացը գրեթե սկսվելու է նոր կետից, նաեւ` ժամանակ է անհրաժեշտ լինելու, որպեսզի կողմերը հասկանան խնդրի բուն էությունը. «Այս ամենը Ադրբեջանի կողմից դիտարկվում է որպես ժամանակի ձգձգվածություն , նրանք ուժի կիրառմամբ եւ ուժ ցուցադրելու մեթոդով փորձելու են առավելագույնը կորզել հայկական կողմից»,-ընդգծեց ադրբեջանագետը:
Աշոտ Մովսիսյանը փաստեց, որ այսօր Ադրբեջանը փորձում է տարբեր քարոզչական հնարքներով առավելությունների հասնել հայկական եւ միջազգային հանրության նկատմամբ: Նա նկատեց, որ  Հայաստանում հեղափոխությունից հետո Ադրբեջանում մտավախություն է եղել, որ ժողովրդավարության առումով Հայաստանի վարկանիշը կարող է բացասական ազդել Արցախի հարցի բանակցային գործընթացի վրա եւ այդ գործընթացքում օգտակար լինել հայկական կողմին. «Պարզ է, որ Ադրբեջանը պետք էր հակաքայլեր ձեռնարկեր եւ դրանցում նա փորձում է գտնել իրեն դաշնակից եւ այդ դերում տեսնում է Ռուսաստանին: Ադրբեջանն ամեն կերպ փորձում է սեպ խրել հայ-ռուսական հարաբերությունների մեջ , նա փորձում է  ցույց տալ, որ Հարավային Կովկասում Ռուսաստանի միակ դաշնակիցն է»,-շեշտեց Ա. Մովսիսյանը եւ ընդգծեց, որ այս գործողություններին պետք է աչալրջորեն հետեւել եւ տեղյակ պահել Հայաստանի գործընկերներին, որ Ադրբեջանը փորձում է Արցախյան հակամարտությունում ամբողջությամբ ներքաշել Հայաստանին եւ Նախիջեւանի ուղղությամբ դիմում է սադրանքների: Ադբեջանագետը նաեւ շեշտեց, որ հայկական կողմը պետք է ցույց տա, որ հայ-ռուսական հարաբերությունները երբեք հետընթաց չի ապրելու, այլ ավելի է զարգանալու, ուստի Ադրբեջաը չպետք է սին հույսեր փայփայի, որ հայ-ռուսական հարաբերությունների վատացման օգտին կարող է  Արցախյան հակամարտությունը կարգավորել հօգուտ Ադրբեջանի:
Անդրադառնալով «Իրավունքի» այն հարցին, թե իր այս գործողություններով արդյո՞ք Ադրբեջանը նպատակ չունի Հայաստանին դնելու շրջափակման մեջ, ադրբեջանագետը նշեց, որ  Նախիջեւանում Ադրբեջանի կողմից դիրքերի առաջ բերումն ունի մի քանի կարեւոր նպատակներ: Առաջին հերթին այդ ամենով Ադրբեջանը ցանկանում է ռազմական առումով ձեռք բերել առավելություններ: Ադրբեջանգետը  չի կիսում այն կարծիքները, որ եթե այսօր Ադրբեջանը վերահսկում է հայկական ճանապարհը , ապա սա խնդիրներ չի ստեղծելու:  Եթե թշնամին տեսնում է, թե ճանապարհով  քանի մեքենա է գնում, ինչ շարժ կա, սա արդեն խնդիր է: Բացի այս, Ադրբեջանն իրականացրել է եւս մեկ կարեւոր խնդիր, այն է զորհանդեսից առաջ ցանկացել է ցույց տալ, որ  100-ամյակը նշող զինված ուժերն իրականացնում է լավ գործողություններ. «Եթե նայենք Ադրբեջանի նախագահի կամ այլ բարձրաստիճան պաշտոնյայի ելույթը, ապա նրանք անընդատ նշում են Գյուննութի , Լալաթեփեի բարձունքի գործողությունները: Սա ցույց է տալիս, որ այսօր Ադրբեջանի իշխանություններն իրենց առջեւ խնդիր են դրել բարոյահոգեբանական բարձր մակարդակի բերել ժողովրդին եւ ցույց տալ, որ հայկական բանակի անպարտելի լինելու խոսակցությունները «միֆ» են»,-ասաց Աշոտ Մովսիսյանը:

«Անկեղծ չէի ուզում, ստիպեցիք…». աղաղակող փաստեր հայ-ռուսական հարաբերությունների մասին


ԶՎԱՐԹ ԽԱՉԱՏՐՅԱՆ

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА