o C     15. 10. 2019   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

ԶԱՐՄԱՆՔ

03.07.2018 21:00 ԶԱՐՄԱՆՔ
ԶԱՐՄԱՆՔ

Այդպիսի բան կպատկերացնեի՞ք «հանցավոր ռեժիմի» օրոք` որ որեւէ մասնավոր, օֆշորում գրանցված ընկերություն իր աշխատակիցներին ուղարկի ճանապարհ փակելու: Իսկ հիմա մենք այդպիսի զարմանալի եւ զայրացուցիչ նախադեպ ունեցել ենք` Ամուլսարում ոսկի արդյունահանող «Լիդիան» ընկերությունը մեծ բեռնատարներով եւ սեփական աշխատակիցներով մեկ օրում փակել էր Ջերմուկ տանող ճանապարհը` անհարմարություն ստեղծելով, ինչպես ջերմուկցիների, այնպես էլ զբոսաշրջիկների համար: Իրենց լպիրշ մտածելակերպով, իբր թե, դրանով «պատժում» էին Ամուլսարի դեմ բողոքող ցուցարարներին, անգամ դեպք գրանցվեց, որ ընկերության ներկայացուցիչը վրաերթի էր ենթարկել քաղաքացու: Սակայն զարմանալիորեն մեր ԹԱՎՇԱԿՐՈՆ իշխանությունը ու մանավանդ` էլ ավելի թավշակրոն Օսիպյանի գլխավորած ոստիկանությունը, ոչինչ չէին արել զանգվածային անկարգությունների եւ իրական սաբոտաժի այդ ճչացող փաստի առնչությամբ, եւ կարգի չէին հրավիրել այդ օֆշորածիններին: Դե ինչ ասես, բացի մեծ-մեծ խոսելուց, այդ թավշակարոնները բանի ընդունակ չեն: Ի դեպ, բավականին զարմանալի մի պատմություն է կապված դեռ մեկուկես ամիս առաջ Նիկոլ Փաշինյանի կողմից Հայաստան հրավիրված հայտնի տնտեսագետ ԴԱՐՈՆ ԱՃԵՄՕՂԼՈՒԻ առնչությամբ: Վերջինս համաձայնել էր երբեմն օգտակար խորհուրդներ տալ, սակայն հիմա էլ Էրդողանի վերընտրությունից հետո թուրքական ԶԼՄ-ները հաղորդում են, որ Աճեմօղլուն կարող է ընդգրկվել թուրքական կառավարության կազմում եւ. «Բոլորին մշտապես զարմացնող Էրդողանը Աճեմօղլուին կարող է առաջարկել բոլոր լիազորություններով ղեկավարել թուրքական տնտեսությունը»: Զարմանալի ու անհարմար բան ստացվեց` հիմա Աճեմօղլուն Փաշինյանի՞ն է օգնելու, թե` Էրդողանին, թե մեկը մյուսի հետ համատեղելու է: Մեզ շատ զարմացրեց Պետական վերահսկողության ծառայության պետ ԴԱՎԻԹ ՍԱՆԱՍԱՐՅԱՆԸ` ցուցադրաբար ուղիղ եթերում պատից հանելով Սերժ Սարգսյանի լուսանկարը եւ Ֆեյսբուքում գրառելով. «Պետական շենքից հանվեց Սերժ Սարգսյանի վերջին նկարը: Իսկ թե պատերն ինչպես կզարդարվեն, կտեսնեք օրեր անց: Այլեւս երբեք...»: Երեւի թե, Սանասարյանին թվում է, որ մեծագույն քաջագործություն է կատարել, սակայն իրականում, թերեւս, այդ երիտասարդը չի պատկերացնում, թե իր պաշտոնում ինչով պետք է զբաղվի եւ պարապ է: Միգուցե, թավշակրոնները մինչեւ հիմա ենթագիտակցորեն նաեւ ահավոր վախենում են Սերժ Սարգսյանի ստվերից: Ի դեպ, բավականին ուշագրավ այդ զարմանալի գործողությանը արձագանքել է մեր գործընկեր Մենուա Հարությունյանը. «Տղերք, մեր երկրի վրա կրակում են, ուշքի եկեք եւ զբաղվեք կարեւոր գործերով, կամ էլ` մեկ օր էլ ոչ թե ձեր նկարները, այլ հենց ձեզ ենք հանելու եւ թարս դնելու պատի տակ»:

ԶԱՐՄԱՆՔ

Զարմացած է 
ՀՈՎՀԱՆՆԵՍ ԳԱԼԱՋՅԱՆԸ

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА