o C     20. 09. 2019   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

ԱՄԵՆ ԻՆՉ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՀԱՄԱՐ, ՈՉԻՆՉ` ԸՆԴԴԵՄ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ

03.07.2018 19:00 ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆ
ԱՄԵՆ ԻՆՉ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՀԱՄԱՐ, ՈՉԻՆՉ` ԸՆԴԴԵՄ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ

Ժամանակին Իսպանիայի դիկտատոր գեներալ Ֆրանկոն առաջնորդվում էր «Ամեն ինչ ազգի համար, ոչինչ` ընդդեմ ազգի» կարգախոսով: Սակայն նոր-նոր դիկտատորություն սովորող Նիկոլ Փաշինյանից այդպիսի «շռայլություն» ակնկալելը միամիտություն կլինի: Անշուշտ, կան բաներ, հանուն որոնց Նիկոլ Փաշինյանն իր թիմով կանի ամեն ինչ, սակայն դա ոչ թե ազգն է, այլ` ընտրությունները:

ԱՋ ԳՆԱՍ, ԹԵ` ՁԱԽ, ԾՈՒՌ ԵՆ ԵՐԿՈՒՍՆ ԷԼ

 

ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԺԱՄԿԵՏԻ ԳԵՐԽՆԴԻՐԸ

Վարչապետի թիմի ուժեղ կողմը զանգվածային էյֆորիայի վրա խարսխված բարձր վարկանիշն է, որը սակայն բավականին արագ նվազելու հատկություն ունի: Այդ անկումները փոխհատուցելուն են ծառայում ժամանակ առ ժամանակ ԱԱԾ-ի միջոցով կազմակերպվող «մասկի-շոուները», երբ հեռուստացույցով տպավորիչ նայվող գործողություններ են կատարվում այն անձանց դեմ, ում նկատմամբ ռեպրեսիվ գործողությունները դուր են գալիս զանգվածին: Սակայն այդ միջոցի չարաշահումը հանգեցնում է ընկալման բթացմանը, գումարած դրան, եթե երկար տեւի թամաշան առանց հացի, ապա հանրությունը միանշանակ կհիասթափվի: Ե՛ւ ոգեւորությունը, ե՛ւ հիասթափությունը համացանցի եւ սոցիալական ցանցերի դարում լրացուցիչ արագացում են ստանում, ուստի, թեեւ թատերականացված ձերբակալությունները արագ են բարձրացնում վարչապետի վարիկանիշը, սակայն նույնքան արագ էլ բերում են դրա անկմանը: Իսկ ռեալ կյանքում վարկանիշի անկմանը հանգեցնող գործոնները բավականին շատ են: Նախ` նախորդ տարվա համեմատ պակասել են բյուջեի հարկային մուտքերը նույն ժամանակահատվածում, եւ այդ բացը դժվար թե հնարավոր լինի լցնել ԱԱԾ-ի օգնությամբ: Թեեւ լայնորեն գովազդվում է գումարները հետ բերելը, սակայն ամենալավատեսական գնահատականներով դա 18 միլիարդ դրամ է, եւ միաժամանակ կոնկրետ պետական գանձարանի հետ առնչվող չինովնիկները տեղյակ էլ չեն այդպիսի մուտքերի մասին: Գումարած դրան` ապօրինի հարստացման դեմ օրենսդրության կիրառման առաջին նախադեպերը ստեղծել են այնպիսի մթնոլորտ, որ շատ փող ունեցողները ձգտում են իրենց միջոցները հնարավորինս շուտ տեղափոխել արտերկիր, ինչը չի կարող չանդրադառնալ տնտեսության վրա: Այսինքն` ստացվում է, որ Նիկոլ Փաշինյանի համար ինչքան շուտ լինեն արտահերթ ընտրությունները, այնքան բարձր կլինի նրա վարկանիշը քվեարկության պահին: Բայց միաժամանակ չափազանց արագ այդ ընտրություններն անցկացնելը թույլ չի տա ՔՊ կուսակցությանը ձեւավորել կուսակցական կառույցների եւ շտաբների ցանց ամբողջ երկրով մեկ: Մինչդեռ, այդպիսի ցանց ունեն ե՛ւ ՀՀԿ-ն, ե՛ւ ԲՀԿ-ն: Այդպիսի ցանց ունի անգամ Խաչիկ Ասրյանի նորաստեղծ կուսակցությունը, եւ ցանց ունեցող կուսակցություններին ՔՊ-ն էապես զիջում է:

 

«ՈՍԿԵ ՄԻՋԻՆԻ» ՓՆՏՐՏՈՒՔՆԵՐԸ

Այն, որ Փաշինյանի իշխանության ամբողջ գործունեությունը ուղղված է նախընտրական արշավի սպասարկմանը, կասկածից վեր է: Սակայն, ինչպես նշեցինք, Փաշինյանն ունի, այսպես ասած, «ոսկե միջինի» փնտրտուքի խնդիր: Անշուշտ, նրան որոշակի ժամանակ է պետք կառույցներ ձեւավորելու համար, եւ այդ ժամանակի ընթացքում վարկանիշի անկման խնդիրը նա փոխհատուցելու թերեւս միայն մեկ տարբերակ ունի` ռեպրեսիվ ապարատի ուժեղացումը: Ռեպրեսիաների ուղղվածությունն էլ, բնականաբար, կլինի նախեւառաջ մրցակից կուսակցությունների դեմ, մյուս կողմից էլ` ընդհանուր վախի մթնոլորտի ստեղծման, որպեսզի խոչընդոտվի դժգոհող քաղաքացիների համախմբման գործընթացը այն պայմաններում, երբ դժգոհների քանակն աճելու է: Այդ պատճառով է, որ այժմ ամեն կերպ խրախուսվում է համատարած ստուկաչությունը: Իսկ թերի կառույցները Փաշինյանի թիմը ձգտում է փոխհատուցել Ընտրական օրենսգրքի վերաձեւումներով: Արարատ Միրզոյանի գլխավորությամբ գործող կառավարական հանձնաժողովը արդեն ներկայացրել է, որ մաքուր համամասնական համակարգի կողմնակիցն է, եւ մտադիր են իսպառ վերացնել ռեյտինգային քվեարկությունը: Իսկ անցողիկ շեմի իջեցումը մինչեւ 4 (իսկ դաշինքների համար` 6) տոկոս, ուղղված է նրան, որպեսզի խորհրդարան անցնող խաղացողների քանակը շատանա, ինչը երեւի թե համապատասխանում է ՀՅԴ-ի բաղձանքներին, որի ընտրության հեռանկարները բավականին մշուշոտ են: Ինչ վերաբերում է վաղուց «նաֆթալինոտած» աուտսայդեր կուսակցություններին, որոնցից շատերի մասին հանրությունը մոռացել է, ապա այժմ զգացվում է նրանց գերակտիվացումը: Յուրաքանչյուրը փորձում է նորովի գտնել իր տեղն արեւի տակ` կա՛մ երեւակայելով, որ ինքնուրույն կարող է անցնել խորհրդարան, կա՛մ ստվերային սակարկություններ սկսելով տարատեսակ դաշինքներ ձեւավորելու շուրջ: Բայց նրանց գերակշիռ մասի բախտը անշուշտ չի բերելու:

ԽԱՂԻ ՄԵՋ Է ՄՏՆՈՒՄ  ՆԱԵՎ ԱՐՄԵՆ ՍԱՐԳՍՅԱՆԸ

ԹԱՎՇՅԱ ՎԱՐՉԱԽՈՒՄԲԸ` ԱՆԵԼԱՆԵԼԻ ՎԻՃԱԿՈՒՄ

Եվ վերջապես, կա մի գործոն, որը ծայրահեղ վտանգավոր է Փաշինյանի վարչակարգի համար: Դա Ադրբեջանի հետ հարաբերությունների հարցն է, ուր դիտարկվում է կտրուկ սրացում: Շուրջ մեկ ամիս հանրությանը վտանգավոր տխմարություններով կերակրելուց հետո, իբր Նախիջեւանի տարածքում հակառակորդի վերադիրքավորումները մեզ չեն վերաբերում, քանզի դա «իրենց տարածքն» է, հանգեցրին  նրան, որ ստեղծվեց ռազմավարական մայրուղու համար ռեալ սպառնալիք, եւ արդեն ՊՆ-ից ստանում են պաշտոնական հաղորդագրություններ, որ վերադիրքավորվող թշնամուն սկսել են հարվածել: Պարզից էլ պարզ է, որ պատերազմական սցենարի դեպքում նույնիսկ փոքրիկ ձախողումը ճակատագրականորեն ոչնչացնելու է Փաշինյանի վարկանիշը` որպես այդպիսին... Բայց պատերազմը զսպելու եւ կանխարգելելու գործիքներն են պակասել: Եթե բանը հասել է նրան, որ վարչապետի խորհրդականը շրջանառության մեջ է դնում Սերժ Սարգսյանին, որպես հատուկ բանագնաց բանակցություններին ընդգրկելու վերաբերյալ, ապա անկախ հետագա բոլոր հայտարարություններից, պարզ է դառնում , որ դա վկայությունն է դիվանագիտական աշխատանքի բավականին տխուր վիճակի: Տխուր վիճակ է նաեւ Ռուսաստանում ադրբեջանական լոբբիստներին չեզոքացնելու ուղղությամբ: Զորօրինակ, հենց Արցախի հետ սահմանագծում Ռուսաստանից հրավիրված կաշառված թափթփուկներով «Ադրբեջանը Ռուսաստանի միակ դաշնակիցն է» թեմայով կոնֆերանսը, թեեւ առանձին վերցրած զուտ էմոցիոնալ մակարդակով է շատ տհաճ, բայց տակը լուրջ վտանգ չկա, բայց համակարգված ձեւով այդպիսի միջոցառումների անցկացումը իր ազդեցությունն անպայման թողնելու է: Եվ ի տարբերություն Սերժ Սարգսյանի ժամանակների, վարչապետի աշխատակազմում չկա մեկը, ով կարողանա այդպիսի դեպքերում Կրեմլի բարձրաստիճան չինովնիկների միջոցով  արգելափակել մազութային սուլթանատի լոբբիստների խաղերը: Պատանի չինովնիկները պարզապես չեն կարող զանգահարել Կրեմլ եւ հարց լուծել...

Սակայն, ամենակարեւորը` մեծ հարցականի տակ է Փաշինյան-Ալիեւ ուղղակի բանակցությունների հարցը: Պատահական չէ, որ վարչապետի վերջին մոսկովյան այցի ժամանակահատվածում ՌԴ նախագահի խոսնակ Պեսկովը հիշատակում էր ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանին բանակցությունների գործընթաց ներգրավելու հարցը: Դա, անշուշտ, անուղղակի զորակցություն է Արմեն Սարգսյանին, ով ձգտում է էապես ընդարձակել սեփական լիազորությունները` կա՛մ սահմանադրական փոփոխության, կա՛մ հարմար պահին Նիկոլ Փաշինյանից վարչապետությունը խլելու միջոցով: Ընդ որում, դա Մոսկվայի կողմից արված միակ զորակցության ժեստը չէ: Այսպես, փաստ է, որ Վլադիմիր Պուտինը շնորհավորել է Արմեն Սարգսյանի ծնունդը, բայց չի շնորհավորել Նիկոլ Փաշինյանի ծննդյան օրը: Եվ էլ ավելի մեծ աջակցություն Արմեն Սարգսյանը ստանում է Արեւմուտքով կատարվող իր շրջագայությունների ընթացքում, որոնք արդեն գրեթե անթաքույց գրգռում են Նիկոլ Փաշինյÿանի մերձավորագույն շրջապատին: Հատկապես հաջողված կարելի է համարել ՀՀ նախագահի ամերիկյան այցը, որի ընթացքում նաեւ նրան ընդունել են շատ բարձր մակարդակով: Գումարած դրան` Փաշինյանին բավականին  վնասում են Միխայիլ Սահակաշվիլու հետ անցկացվող զուգահեռները, քանզի այժմ Արեւմուտքում Միշիկոյին բավականին խիստ քննադատում են: Այդպիսի քննադատությանը կարող է բախվել եւ Փաշինյանը, մանավանդ որ արտահերթ ընտրությունների ժամկետների շուրջ արդեն իսկ ունի լուրջ տարաձայնություններ եվրոպական կառույցների հետ: Իսկ Արմեն Սարգսյանն այդ ուղղությամբ միայն  ավելացնում է սեփական քաղաքական կապիտալը, ու նման է, որ աշնանը կայանալիք Ֆրանկոֆոնիայի համաժողովը արդեն իսկ դարձել է ամբողջովին նրա կալվածքը: Միգուցե, Փաշինյանը Բրյուսելում ՆԱՏՕ-ի խորհրդաժողովին փորձի հավասարեցնել հաշիվը, սակայն այդ կառույցում չափազանց բարձր ակտիվությունն էլ հղի է ռուսների հետ հարաբերությունները ՀԱԿմեջ անելու ռիսկերով: Եվ դա այն պայմաններում, որ  Փաշինյանը Մոսկվայի վստահությունը նվաճելու համար մեծ ճիգեր է գործադրում, իսկ նրա թունդ արեւմտամետ թիմակիցները շտապ կարգով օդում գունափոխվում են նույն թունդ ռուսամետների:

ՀՈՎՀԱՆՆԵՍ ԳԱԼԱՋՅԱՆ

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА