o C     23. 08. 2019   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Արմեն Սարգսյան-Նիկոլ մրցակցությունը թափ է առնում

03.07.2018 12:01 ՔԱՂԱՔԱԿԱՆ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆ
Արմեն Սարգսյան-Նիկոլ մրցակցությունը թափ է առնում

Եթե իշխանության գալու պահից Նիկոլի հիմնական մրցակիցը Ծառուկյան Գագիկն էր եւ հենց այդտեղից էր Նիկոլը տեսնում վտանգ իր իշխանության համար, ապա հետզհետե ի հայտ է գալիս եւս մեկ եւ գուցե ավելի հզոր մրցակից` ի դեմս ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի:

Աչքիս #ՄեգաՍուտՆիոլ -ը քիչ-քիչ արդիական է դառնում. Հայկ Մամիջանյան

Ակնհայտ է, որ Արմեն Սարգսյանը ու Նիկոլը իրավիճակային գործընկերներ են: Այսինքն` նրանք երկուսն էլ իրենց դերակատարությունը ունեին «թավշյա հեղափոխության» մեջ: Սակայն ինչքան ժամանակ է անցնում  այդ հեղափոխություն կոչվածից, այդքան Արմեն Սարգսյանի դերակատարությունը փոխվում է: Ըստ էության, ՀՀ նախագահի ու վարչապետի միջեւ տեղի է ունենում լուրջ մրցակցություն արտաքին աշխարհում  իրենց կշիռը բարձրացնելու եւ  դաշնակիցներ ձեռք բերելու ուղղությամբ: Ընդ որում, պետք է հիշել, որ Արմեն Սարգսյանը ի սկզբանե հայտարարում էր, որ չի պատրաստվում սահմանափկվել սահմանդրությամբ նրան տրված լիազորությունների  ձեւական շրջանակներով, այլ օգտագործելու է իր  բոլոր կապերը ու հնարավորությունները: Առավել եւս, որ Հայաստանի իրավական դաշտը հստակ չի սահամանազատել ՀՀ նախագահի եւ վարչապետի լիազորությունները: Եվ եթե խոշոր առումով սահմանադրությունը նշում է, թե ով ինչ իրավունք ու պարտականություն ունի, արդեն երկրորդ կարգի հարցերում, շատ անգամ,  գործելու է այն սկզբունքը, թե  նրանցից ով ուժեղ է եւ ճարպիկ նա էլ կանցնացնի իր ուզած լուծումը:

Իհարկե, այստեղ Արմեն Սարգսյանը ունի ակնհայտ առավելություններ: Նրա կենսագրությունը եւ միջազգային կապերը շատ ավելի հարուստ են, քան փողոցից իշխանություն եկած Նիկոլինը: Ակնհայտ է նաեւ, որ Արմեն  Սարգսյանը կարող է հավաքել անհամեմատ ավելի լուրջ թիմ, քան Նիկոլի հրապարակում հավաքված չսափրված եւ դեղնակտուց երիտասարդները:

Պետք նշել, որ մայիս եւ հունիս ամիսները  անցան Հայաստանի երկու ղեկավարների մոսկովյան մի շարք այցերի կատարումով: Այսպես կոչված` «Պուտինի համար» պայքարի մեջ ե՛ւ Արմեն Սարգսյանը, ե՛ւ Նիկոլը, չունենալով հստակ ձեւակերպված հանդիպումների օրակարգ, այնուամենայնիվ, փորձում էին ստանալ Ռուսաստանի առաջնորդի անձնական բարեհաճությունը: Ներկայումս այդ խնդիրը քիչ թե շատ լուծված համարելով երկու գործիչներն էլ նետվեցին դեպի Արեւմուտք: Արմեն Սարգսյանի հանդիպումը ԱՄն պետքարտուղար Պոմպեոյի հետ, ըստ լուրերի, առայժմ սահմանափակվել է միայն  ցուցադրական աջակցության  ձեռքսեղմումով: Իհարկե, դա Արմեն Սարգսյանի համար կարելի է գրանցել որպես հաջողություն, սակայն մյուս կողմից  նույնպես առանց որեւէ օրակարգի Պոմպեոյի հետ լուսանկարվելը կարող է որոշակի գրգռվածություն առաջացնել Մոսկվայում: Այդ ընթացքում Նիկոլը պետք է մասնակցի ՆԱՏՕ-ի գագաթաժողովին, ինչը շատ ավելի բարդ խնդիր է վերջինիս համար, քանի որ գագաթաժողովում քննարկվող գլխավոր թեմաներից է ՆԱՏՕ-ի հակառուսական կեցվածքը:

Բոլոր դեպքերում ակնահյտ է, որ Արեմն Սարգսյան-Նիկոլ մրցակցությունը գնալով նոր թափ է առնելու: Եվ եթե երկրի ներսում Նիկոլը վայելում է հիմնականում  ցածր եւ միջին խավերի` այսպես ասած, շարքային քաղաքացիների  աջակցությունը, ապա Արմեն Սարգսյանը կարող է հենվել երկրի մտակավորության, ստեղծագործական, տնտեսական եւ չի բացառվում նաեւ քաղաքական ու կրոնական վերնախավի վրա: Չմոռանանք նաեւ, որ Նիկոլից սպասումները կամաց-կամաց անխուսափելիորեն բերելու են  եթե ոչ իր բոլոր, ապա զգալի մասի կողմնակիցների հիսաթափության, ինչը նույնքան անխուսափելիորեն կբերի Արեմն Սարգսյանի երկրի ներսում դերակատարության աճին: Ինչ վերաբերում է արտաքին աջակցության, ապա կարծես թե այստեղ էլ ակնհայտ է Արմեն Սարգսյանի առավելությունը: Իհարկե, պետք է հաշվի առնել նաեւ, որ Արեմն Սարգսյանը ու Նիկլոը Արեւմուտքում ունեն տարբեր հովանավորներ եւ այդ հովանավոր կենտրոնների միջեւ պայքարը դեռ կծավալվի:

Բոլոր դեպքերում, այսօր Նիկոլի առաջ արդեն կանգնած է երկու մրցակից ուժերի հետ պայքարելու անհրաժեշտություն: Մի կողմից Գագիկ Ծառուկյանը, մյուս կողմից` Արմեն Սարգսյանը: Ինչքան էլ զավշետալի է այս իրավիճակում Նիկոլի համար «անվտանգ» ուժը Հանրապետականն է, ավելին` ԱԺ-ում Նիկոլը արդեն իսկ մի քանի անգամ հենվել է ՀՀԿ-ի վրա: Սակայն այստեղ էլ Նիկոլի համար խնդիրը բարդ է: Իր ռեյտինգը պահելու համար նա պետք է իր կողմնակիցներին` շարքային քաղաքացիներին ցուցադրի նորանոր տեսարաններ` ԱԱԾ-ի դիմակավորված բեմականություններով: Նիկոլի ժողովուրդը պահանջում է նորանոր զոհեր ու բանտարկություններ: Ու քանի դեռ Նիկոլը չի կարող ժողովրդին տալ հաց, պետք է փորձի խափել այդպիսի տեսարաններով, սակայն դա հնարավոր է իրականացնել հիմնականում ՀՀԿ-ի հաշվին: Հետեւապես, այստեղ էլ, եթե Նիկոլը չափն անցնի, կարող է բերել նրան, որ ՀՀԿ-ն ներկաիս «խելոք  հնազանդվողից» կվերածվի դիմադրության երրորդ ճակատի: Սակայն, ինչպես եւ սպասվում էր «Մասկի Շոուն» դուրս եկավ ՀՀԿ-ի շրջանակներից ու հասավ նաեւ Ծառուկյանի մերձակա շրջապատին, ինչով Նիկոլը ցույց է տալիս թե ով է այսօր երկրում «տան տերը»: Բայց եթե Ծառուկյանի դեմ Նիկոլը կարող է օգտագործել ԱԱԾ-ի ռեսուրսը, եւ այստեղ դրա համար կա անծայրածիր դաշտ, ապա Արմեն Սարգսյանի դեմ այդ մեթոդները կիրառելի չեն, եւ ՀՀ նախագահը այս առումով անխոցելի լինելով էլ ավելի վտանգավոր մրցակից է դառնում Նիկոլի համար:

Արայիկ Հարությունյանը ծնողին սպառնում է դատարանով

 

Արմենակ Հովհաննիսյան

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА