o C     13. 11. 2019   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

ՀՀԿ համագումարը՝ աշնան վերջին. Սերժ Սարգսյանը 15 տոկոսի հույս ունի. «Փաստ»

30.06.2018 10:32 ՕՐՎԱ ՊԱՏԿԵՐ ՔԱՂԱՔԱԿԱՆ
ՀՀԿ համագումարը՝ աշնան վերջին. Սերժ Սարգսյանը 15 տոկոսի հույս ունի. «Փաստ»

Հասկանալի ու բնական է, որ խորհրդարանական արտահերթ ընտրությունների շեմին կուսակցությունները փորձելու են ադապտացվել նոր իրողություններին, պատրաստվել ընտրություններին: Երևի թե բոլորից շատ անցած տարիներն ու ապրիլ–մայիսին կատարվածը վերագնահատելու, ինչպես նաև եզրահանգումներ կատարելու կարիք ունի Հայաստանի հանրապետական կուսակցությունը: Մեր ունեցած տեղեկություններով, այս օրերին կուսակցությունում ակտիվորեն քննարկում են այն ուղիները, որոնք հնարավորություն կտան մաքրել կուսակցությունն ու հասարակության շրջանում ունեցած զրոյական վարկանիշը գոնե փոքր–ինչ կարգավորել, առավել ևս, որ անցողիկ շեմը նախատեսվում է 5 տոկոսից հասցնել 4 տոկոսի: «Փաստ»–ին հայտնի դարձավ, որ Սերժ Սարգսյանը ցանկանում է ՀՀԿ համագումարն անցկացնել սեպտեմբերի վերջին, իսկ ավելի կոնկրետ՝ սեպտեմբերի 24–27–ն ընկած ժամանակահատվածում: Թե ինչով է պայմանավորված այդ ժամկետի ընտրությունը, մեր աղբյուրներն առայժմ լռում են: Սակայն մինչ այդ նախատեսվում են մի շարք կազմակերպչական աշխատանքներ, որոնք միտված են կառույցներում փոփոխություններին, ինչպես նաև հատկապես կուսակցության երիտասարդացմանը: Մեր զրուցակիցը նշեց, որ համագումարին լուրջ փոփոխություններ են նախատեսվում թե՛ կուսակցության խորհրդի, թե՛ ԳՄ կազմերում: Ի մասնավորի, աշխատելու են ձերբազատվել «ծերակույտից» և օդիոզներից:

«Հայ եկեղեցու պատմություն» առարկայի հետ կապված խմորը շարունակում է «ջուր» քաշել. «Փաստ»

Թե որքանով այդ ամենը թույլ կտա հաղթահարել 4 տոկոսի շեմը, ցույց կտա ժամանակը: Բայց Սերժ Սարգսյանը գոնե 15 տոկոսի ակնկալիք ունի, նշեց մեր զրուցակիցը:

Շարունակությունը՝ թերթի այսօրվա համարում

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА