o C     23. 08. 2019   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Բեկորի հուղարկավորության ժամանակ երդում տված կնոջն այսօր հալածում են (Տեսանյութ)

30.06.2018 02:30 ՕՐՎԱ ՊԱՏԿԵՐ ՔԱՂԱՔԱԿԱՆ
Բեկորի հուղարկավորության ժամանակ երդում տված կնոջն այսօր հալածում են (Տեսանյութ)

Օրեր առաջ Արցախի խորհրդարանում միջադեպ էր տեղի ունեցել: Վեճի էին բռնվել Արցախի ԱԺ պատգամավոր ՀԱՅԿ ԽԱՆՈՒՄՅԱՆԸ եւ մեկ այլ պատգամավոր՝ Արցախի հերոս ԺԱՆՆԱ ԳԱԼՍՏՅԱՆԸ:

«Քոչարյանը Փաշինյան չէ, ուստի` պետք է լուրջ ընդունել «կոնսենսուս մինուս մեկը» եւ սպասել թեժ աշնան»

Ըստ Հ. Խանումյանի, խորհրդարանում  բյուջեի կատարողականի ժամանակ ներկայացրել է «Վերածնունդ» խմբակցության տեսակետը եւ դեմ քվեարկել բյուջեի կատարողականին: Ապա վերջինս պահանջել է Արցախի նախագահ Բակո Սահակյանի հրաժարականը, որի արդյունքում Ժաննա Գալստյանը վերջինիս վիրավորել եւ հայհոյել է: Հ. Խանումյանն էլ նախ պատասխանել է, ապա նաեւ տեղի ունեցածը դարձրել «մատի փաթաթան»: Ավելին՝ այն նաեւ ստացել է հայաստանցի-արցախցի երանգավորում: Հիմա էլ հանրությունը հալածում, քննադատում է Արցախի հերոսին, թե ծնունդով հայաստանցի Հ. Խանումյանին ասել է՝  «գյալմա», ինչը թուրքերենից թարգմանաբար նշանակում է «եկվոր»…Եվ այստեղ է, որ պետք է կանգ առնենք ու բացահայտենք, թե ով է Ժ. Գալստյանը, ու արդյոք նա նկատի է ունեցել ծնունդով հայաստանցի լինելը, այլ ոչ թե Հ. Խանումյանի վարքագիծը:

Հայտնի տեսանյութը հիշո՞ւմ եք՝ վերնագրված «Հայ կնոջ երդումը Բեկորի հուղարկավորության ժամանակ»: Արցախյան ազատամարտի մասնակից, ՀՅԴ անդամ, ԼՂՀ Ստեփանակերտի առաջին վաշտի հրամանատար, Արցախի հերոս, «Մարտական խաչ» առաջին աստիճանի շքանշանակիր Բեկոր Աշոտի՝ Աշոտ Ղուլյանի դիակի առաջ երդում տված կինը՝ հենց արցախյան պատերազմի մասնակից, այսօր պատգամավոր Ժաննա Գալստյանն է եղել: Այո, նա է, որ երբեք չի տարանջատել Հայաստանն ու Արցախը եւ երդվել է. «Մեր մայրերը չեն թողնելու, որ իրենց տղաները աղջիկներ դառնան, չեն թողնելու, որ իրենց տղամարդիկ էգ դառնան: Մեր տղամարդիկ գնալու են ռազմաճակատ, մեր կանայք, եթե պետք լինի, բոլորը զենք են վերցնելու… Հայաստանն այստեղ է սկսվում՝ Բեկորի գերեզմանի մոտ»:

Այսքանից հետո՝ մնում է պապանձվել ու մի քանի անգամ դիտելով տեսանյութը՝ հասկանալ պատգամավոր Ժաննա Գալստյանին, ընդունել գուցեեւ մի քիչ հուզական կնոջը, հարգել Բեկորի գերեզմանին երդում տված Արցախի հերոսին:

ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА