o C     19. 08. 2019   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

ԸՆԿԵՐ ՓԱՆՋՈՒՆԻ

29.06.2018 23:40 ԸՆԿԵՐ ՓԱՆՋՈՒՆԻ
ԸՆԿԵՐ ՓԱՆՋՈՒՆԻ

ՄԵՌՆԵՄ ՕՐԵՆՔԻՆ

ԱԱԾ-ից հայտնում են, որ նախաքննությունից պարզ է դարձել, որ Մանվել Գրիգորյանի արջերը ԵԿՄ անդամ են ու բանակի համար սահմանված պահածոները նրանց օրապահիկն է:

ԸՆԿԵՐ ՓԱՆՋՈՒՆԻ

 

ԱԱԾ-Ն` ՎԱՉԱԳԱՆ ՂԱԶԱՐՅԱՆԻՆ (ՀԱՏՎԱԾ ՀԱՐՑԱՔՆՆՈՒԹՅՈՒՆԻՑ)

– Քեզ այդ փողերը որտեղի՞ց:

Բանկից:

– Իսկ բանկում որտեղի՞ց էր հայտնվել:

Ես էի գցել:

– Իսկ քեզ որտեղից՞ այդ փողերը:

Ես արդեն ասացի` բանկից:

 

ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

Ըստ Մեդիամարտոլոգների` Նիկոլ Փաշինյանը պատրաստվում է «Հայկական ժամանակ» օրաթերթը անվանափոխել «Ազդարարի», քանի որ երկրում մեծ պահանջարկ ունի ազդարարը:

 

ԴԱՐԻ ԳՌԱԶՈՎ ԲԼՈՏԸ

Ըստ Էդուարդ Շարմազանովի` ՀՀԿ-ն նոր կառավարությանն առաջարկել է բլոտ խաղալ իշխանության վրա:

 

ԲԱՆ Ա ՓՈԽՎԵԼ (ԳԵՐՄԱՆԻԱՅԻ ՀԱՎԱՔԱԿԱՆԸ ԽՄԲԱՅԻՆ ՓՈՒԼԸ ՉՀԱՂԹԱՀԱՐԵԼՈՒ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ)

Ֆուտբոլի Աշխարհի առաջնությունում էլ ա իրավիճակ փոխվել:

 

ՀՌԵՏՈՐԱԿԱՆ ՀԱՐՑ (ՆԱԽԱԳԱՀ ԱՐՄԵՆ ՍԱՐԳՍՅԱՆԻ` ԻՆՔՆԱԳԼՈՒԽ ԱՐՏԱՍԱՀՄԱՆ ՄԵԿՆԵԼՈՒ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ)

Հիմի, փաստորեն, Արմեն Սարգսյանը Նիկոլի մոտ չի՞ նախագահ աշխատում, թե՞ սամավոլկա է գնացել…

 

ՀԻՆ ԱՍԱՑՎԱԾՔԻ ՆՄԱՆՈՒԹՅԱՄԲ (ՏԱՐՈՆ ՄԱՐԳԱՐՅԱՆԸ` ԻՐԵՆ ՎԵՐԱԳՐՎՈՂ ԱՆԹԻՎ ՀԱՐՍՏՈՒԹՅԱՆ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ)

Ախորժակը ուտելիս ա բացվում…

 

ՆԱԽԱԳԱՀԻ 100 ՕՐԸ

Ըստ Սպիտակ տան` ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը եկել էր ԱՄՆ` Սենատում եռամսյա հաշվետվություն տալու համար:

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА