o C     23. 10. 2019   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

«ՄԵՆՔ ՀԻՎԱՆԴՆԵՐԻՆ ԲՈՒԺԵԼՈՒ ՀԱՄԱՐ ԵՆՔ, ՈՉ ԹԵ ՍԱՂ ՕՐԸ ՔՆՆՉԱԿԱՆՆԵՐԻ ԴՈՒՌՆ ԸՆԿՆԵԼՈՒ»

29.06.2018 21:45 ԹԵՄԱ ԱՌՈՂՋԱՊԱՀԱԿԱՆ
«ՄԵՆՔ ՀԻՎԱՆԴՆԵՐԻՆ ԲՈՒԺԵԼՈՒ ՀԱՄԱՐ ԵՆՔ, ՈՉ ԹԵ ՍԱՂ ՕՐԸ ՔՆՆՉԱԿԱՆՆԵՐԻ ԴՈՒՌՆ ԸՆԿՆԵԼՈՒ»

«Իրավունքը» արդեն մի քանի անգամ առիթ ունեցել է անդրադառնալու «Մասիս» բկ-ում բժիշկների միջեւ տեղի ունեցած տարաձայնություններին: Հիշեցնենք, որ շուրջ մեկ ամսից ավել է՝ աշխատանքից ազատված մանկաբարձ Քրիստինե Սարգսյանը ֆեյսբուքյան գրառումներով եւ հանրությանը ոչ այնքան հայտնի կայքերի միջոցով տարատեսակ մեղադրանքներ, ընդհուպ՝ անձնական վիրավորանքներ է հնչեցնում բժշկական կենտրոնի տնօրեն Նունե Ավանեսյանի եւ նույն բկ-ի մանկաբարձ-գինեկոլոգ Մհեր Ենգիբարյանի հասցեին:

Նոր խայտառակ օրինագիծ, որով միասեռականներին հավասարեցնում են ընտանիքին

Նկատենք, որ բժշկուհի Քրիստինե Սարգսյանի եւ բժիշկ Մհեր Ենգիբարյանի միջեւ տարաձայնությունները ձգվում են արդեն տարիներ: Մեկը մյուսի դեմ հասցրել են բազմաթիվ դատական հայցեր ներկայացնել: Մենք չէինք խառնվի բժիշկների միջեւ տեղի ունեցող տարաձայնություններին, եթե այն օր օրի ավելի չսրվեր: Արդեն այն աստիճան, որ նրանք իրենց վեճին խառնում են նաեւ բժշկական անձնակազմին եւ անձամբ տնօրեն Նունե Ավանեսյանին:

Ինչ են մտածում այս մասին բուժկենտրոնում: «Քրիստինե Սարգսյանին մեր բազմաթիվ բողոքների արդյունքում ազատեցին աշխատանքից, բայց էլի չպրծանք Սարգսյան-Ենգիբարյան պատերազմից, որը անմիջականորեն անդրադառնում է մեր աշխատանքի վրա: Լավ, ինչքան կարելի է հանդուրժել, մենք հիվանդներին բուժելու համար ենք էստեղ, ոչ թե սաղ օրը քննչականների դուռն ընկնելու, թե ով ինչ է արել, ոնց է արել: Հոգնեցինք էդ բժիշկների կռիվներից: Մեր տնօրենին էլ չեն թողնում, որ նորմալ աշխատի: Մեկը մյուսի հասցեին ամենավերջին մեղադրանքներն է հնչեցնում` արդյունքում խաղալով մեր հիվանդանոցի ու տնօրենի անվան հետ: Լավ, ինչքան կարելի է: Սարգսյանը  մեղադրանքներ է հնչեցնում այն տնօրենի հասցեին, ով բացի հիվանդանոցը բարեկարգելուց, կարգուկանոն հաստատելուց, ուրիշ ոչինչ չի արել: Էդ էլ երեւի տնօրենի լավությունն է, որ էսքան հանդուրժել է իրենց կռիվները»,- վիճակը նկարագրեց բկ-ի բժշկուհիներից մեկը:

Բուժքույրերից մեկն էլ, ով խնդրեց, որ անունը չհրապարակենք, քանի որ, ինչպես ինքն է ասում՝ «Սարգսյանի ազգուտակի ձեռքից չեմ պրծնի», ասաց. «Բժշկուհի Սարգսյանը նվաստացնում էր մեզ` քույրերիս եւ սանիտարկաներիս: Ասում էր, ա՛յ որբեր, ա՛յ անտերներ, հանկարծ չլպտաք, ես ոնց ասեմ, էդպես պիտի անեք: Իսկ արդեն ազատվելուց հետո զանգում, ասում էր` եկեք քննչական ու ասեք, որ սանգրքույկներ չունեք, որ տնօրենը լավ չի աշխատում, խախտումներ է անում: Բայց ոնց ասենք, երբ չենք տեսել տնօրենից վատ բան, կամ թե՝ սանգրքույկ չունենք, երբ ունենք: Հետո, մինչեւ ազատվելը, մեզ ստիպեց ինչ-որ փաստաթղթի տակ ստորագրել, ասեց` շատ մի նայեք, կարեւոր բան չի: Էդպես էլ մինչեւ հիմա չգիտենք՝ ինչերի տակ ենք ստորագրել` բժշկուհու պահանջով»:

Ավագ բուժքույր Ռիմա Գրիգորյանն էլ հիշեց, թե ինչ վիճակում էր հիվանդանոցը մինչեւ Ավանեսյանի նշանակվելը ու հիմա. «Ոնց որ ասում են` շունը տիրոջը չէր ճանաչում, իսկ այսօր մեր հիվանդանոցը ծաղկում է: Բայց ափսոսում ենք, որ բժշկուհի Սարգսյանի ու բժիշկ Ենգիբարյանի կռիվներից շատ ենք տուժում: Հիմա էլ բժշկուհին ասում է. ինչ գիտեք, սաղ ճիշտ ասեք, թե չէ վերջներդ լավ չի լինի: Բայց ախր ինչ ասենք, ինչ գիտենք, որ ասենք: Ինչի՞ է մեզ ահաբեկում, լավ, ինչքա՞ն կարելի է: Թողեք մենք մեր հիվանդներով էլի զբաղվենք...»:

Հանրապետությունում կիրականացվի ընտանիքում բռնության դեպքերի վերաբերյալ կենտրոնացված հաշվառում

Հիվանդանոցի աշխատակիցներից տիկին Նանիկն էլ մեզ հետ զրույցում ասաց, որ ոչ թե անձամբ բժշկուհի Սարգսյանը, այլ՝ նրա բարեկամները զանգել են իրեն եւ պահանջել են. «Գնա ոստիկանություն ու ասա, որ թոռանդ փողով ես ընդունել էդտեղ աշխատելու՝ որպես բուժքույր: Էդ արա, որ Ձեզ համար էլ լավ լինի, մեզ համար էլ: Բայց տենց բան չի եղել, տղաս բանվոր է, մեկը լինի՝ մեզ փող տա: Ես ոչ մեկի հետ ոչ մի խնդիր չունեմ ու չեմ ունեցել: Համ բժշկուհի Սարգսյանին եմ հարգել եւ մեր տնօրենին եմ հարգում: Ուղղակի ինձ վատ եմ զգում, որ թոռանս վրա է մատ թափ տվել բժշկուհի Սարգսյանը»:

Իսկ թե ինչպես են տեսնում խնդրի կարգավորումը մարզային իշխանությունները եւ, ի վերջո, ի՞նչ հանգուցալուծում է ստանալու բժիշկների շուրջ ստեղծված թնջուկը, փորձեցինք հետաքրքրվել Արարատի մարզպետարանի Առողջապահության եւ սոցիալական ապահովության վարչության պետ Սուսաննա Կտրակյանից, ով ասաց. «Պետք է ասեմ, որ Քրիստինե Սարգսյանի եւ Մհեր Ենգիբարյանի միջեւ տարաձայնությունները առաջին հերթին ազդում են հիվանդների եւ բուժանձնակազմի  վրա, ինչը անթույլատրելի է: 6-7 տարի շարունակ Քրիստինե Սարգսյանն իր կողմից է դիմել տարբեր ատյաններ՝ բողոքելով Ենգիբարյանի դեմ, Ենգիբարյանն էլ` իր կողմից: Բայց փաստորեն որեւէ արդյունք չի տվել: Ինչ վերաբերում է վերջին աղմուկին, ապա պետք է ասեմ, որ Քրիստինե Սարգսյանը դիմել է Առողջապահության նախարարություն: Իսկ նախքան Սարգսյանի դիմում-բողոքը, մենք ստացել էինք Ավանեսյանի կողմից ներկայացված փաստաթղթերը, համաձայն որի՝ ինքը Սարգսյանին ազատել է աշխատանքից: Կցված էին ազատման բոլոր հիմքերը: Միաժամանակ բժշկուհի Ավանեսյանը դիմել էր իրավապահներին, եւ այս պահին արդեն իսկ տեղեկացված ենք, որ Քննչական կոմիտեի Արարատի մարզային քննչական վարչության Մասիսի քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ` պատմագրերը վճարման չներկայացնելու եւ արդյունքում՝ բկ-ին հասցված ֆինանսական վնասի վերաբերյալ: Ունենք նաեւ նույն պատմագրերի մասով հարուցված քրեական գործ՝ Քրիստինե Սարգսյանի հաղորդման հիման վրա: Մենք առաջարկել ենք Առողջապահության նախարարությանը, որպեսզի ստեղծվի մասնագիտական խումբ, որպեսզի գանք վերջնական հայտարարի: Իսկ մինչ այդ, քանի որ գործը իրավապահ տիրույթում է, զերծ կմնանք որեւէ բան ասելուց»:

Հ.Գ.- Ի դեպ, երեկ Առողջապահության պետական տեսչությունում Սարգսյանի հայցի վերաբերյալ կայացած հերթական նիստի մեկնարկից առաջ տիկին Սարգսյանը հրապարակավ սպառնաց ինձ` հոդվածի հեղինակիս, մասնավորապես ասելով. «Դուք չգիտեք` ում հետ գործ ունեք, իմ դեմ աշխատեք դուրս չգալ, թե չէ դատարանում կհանդիպենք»:

Գագիկ Խաչատրյանին տեղափոխել են «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոն

ԵՐՎԱՆԴ ԳԱԼՍՏՅԱՆ

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА