o C     14. 11. 2019   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

ԶԱՐՄԱՆՔ

29.06.2018 21:00 ԶԱՐՄԱՆՔ
ԶԱՐՄԱՆՔ

Այն, որ գեներալ Մանվել Գրիգորյանի կալանավորումից հետո անթաքույց ագրեսիայի դրսեւորումներ են տեղի ունենում նրա ազգականների նկատմամբ, սպասելի էր: Սակայն մեզ զարմացրեց նրա հայրենի գյուղի գյուղապետ ԶԱՐԶԱՆԳ ԳՐԻԳՈՐՅԱՆԸ: Նա, որպեսզի պահպանի իր դիրքը, որոշեց 1930-ականների ավանդույթի վատագույն դրսեւորումներով վատաբանել հարազատ հորեղբորը` հայտարարելով, որ 1997-ին թունդ վիճել է հորեղբոր` գեներալ Մանվել Գրիգորյանի հետ, իսկ 2007 թվականից հետո ոչ մի կապ չի ունեցել նրա հետ: «Իմ հարսանիքից հետո  նվերների հետ կապված վեճ է եղել մեր ու Մանվել Գրիգորյանի միջեւ, որից հետո մեր հարաբերությունները վատացել են, այնուհետեւ` 2007 թվականից հետո, մեր մեջ կապ չի եղել. ո՛չ հարսանիք, ո՛չ թաղում ենք գնացել»,- վստահեցրել է նա: Դե ինչ ասես, զարմանալի է, բայց փաստ` Նոր Հայաստանը դարձել է ստուկաչների երկիր, ուր արդեն հարազատը հարազատի դեմ է մատնություն անում:

ԶԱՐՄԱՆՔ

Այս կամ այն օլիգարխի հեռացումը ՀՀԿ-ից, բնական է, եւ սկզբունքորեն լավ է, որ այդ կուսակցությունն այժմ ձերբազատվում է այդպիսի կադրերից: Բայց, օրինակ, տեսեք, թե ինչպիսի ֆանտաստիկ բացատրություն է տվել իր քայլին օլիգարխ ԱՇՈՏ ԱՐՍԵՆՅԱՆԸ. «Հարգելի՛ հայրենակիցներ, արդեն երկար ժամանակ է, ինչ Ջերմուկի, Գնդեվազի, Կեչուտի բնակիչները փակել են Ամուլսարի հանք տանող ճանապարհը` պահանջելով դադարեցնել հանքի շահագործումը: Ես` որպես Վայոց Ձորի մարզից ընտրված պատգամավոր, անհանգստանալով ստեղծված իրավիճակից` մի քանի անգամ հանդիպում եմ ունեցել ճանապարհը փակած քաղաքացիների հետ, խնդրել, հորդորել եմ, որ չխոչընդոտեն հանքի աշխատանքներին: Ինչպես տեղյակ եք, արդեն վարչապետի որոշմամբ աշխատանքային խումբ է ստեղծվել հանքի շուրջ ստեղծված հարցի լուծման համար: Սակայն բողոքի ակցիայի մասնակիցները որեւէ կերպ չեն համաձայնել առաջարկվող պահանջներին: Ես կարծում եմ, որ երկկողմանի բանակցություններին խոչընդոտում է նաեւ այն հանգամանքը, որ ես հանդիսանում եմ Հանրապետական կուսակցության անդամ եւ «ՀՀԿ» խմբակցության պատգամավոր: Ուստի, որպեսզի այս հարցը քննարկվի ավելի անկաշկանդ մթնոլորտում, առաջիկայում լուծում գտնվի հանքի աշխատանքների չխոչընդոտման համար, ես որոշում եմ կայացրել հրաժարվել Հանրապետական կուսակցության եւ խմբակցության անդամ լինելուց, մնալ անկախ պատգամավոր, որպեսզի քաղաքացիների հետ անկաշկանդ բանակցությունների շնորհիվ կարողանանք ճիշտ լուծում գտնել»: Հարգելի ընթերցող, բա ծիծաղելի չէ՞...

Զարմանալի պահվածք են դրսեւորել կաթողիկոսի դեմ դուրս եկած «Նոր Հայաստան նոր Հայրապետ» ՆԱԽԱՁԵՌՆՈՒԹՅԱՆ ներկայացուցիչները` Կարեն Պետրոսյանը, Հայր Կորյունը, Արտակ Ալավերդյանը եւ Մանուել Մանուկյանը լրագրողների հանդեպ դրսեւորել են անհարգալից վերաբերմունք, որի պատճառով ասուլիսն ընդհատվել է: Դուք պատկերացնո՞մ եք, թե ինչպես են իրենք դրսեւորել իրենց, որ ամեն ինչի նկատմամբ իմունիտետ ունեցող լրագրողների համբերությունը հատի: Իրենք էին ասուլիս հրավիրել, սակայն  ասուլիսին ներկա մեր գործընկերները ստիպված են եղել ընդհատել ասուլիսը` չհանդուրժելով բանախոսների սադրիչ պահվածքը, երկարաշունչ դասախոսությունները եւ լրագրողների գլխին կարդացած քարոզը:

ԶԱՐՄԱՆՔ

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА