ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

«Լիդիան»-ը Ջերմուկը վերցրեց շրջափակման մեջ

29.06.2018 15:42 ՕՐՎԱ ՊԱՏԿԵՐ ՔԱՂԱՔԱԿԱՆ
 «Լիդիան»-ը Ջերմուկը վերցրեց շրջափակման մեջ

Այսօր առավոտյան Ջերմուկ քաղաքի տարածքում` Ամուլ սարում ոսկի արդյունահանող «Լիդիան» ընկերությունը որոշել է պատժել իր դեմ ցույց անող ժողովրդին եւ շրջափակման մեջ վերցնել Ջերմուկ քաղաքը` իր հարեւանությամբ գտնվող Գնդեվազ գյուղով: Ինչպես դեպքի վայրից հաղորդում է iravunk.com-ի թղթակիցը, «Լիդիան»-ի աշխատակիցները ղեկավարության հրամանով եւ մեծ բեռնատար մեքենաներով փակել են դեպի Ջերմուկ տանող մայրուղին, այն հատվածում որտեղ այն միանում է Երեւան-Մեղրի միջպետական ճանապարհին: Ընդ որում, «Լիդիան»-ի աշխատակիցները ասում են, թե իբր սա պատասխան քայլ է ժողովրդի կողմից «Լիդիան»-ի  ճանապարհը փակելու դիմաց: Սակայն որեւէ համեմատություն լինել չի կարող, չէ որ ժողովուրդը միայն փակել էր միայն գործարան տանող ճանապարհը, իսկ «Լիդիան»-ի աշխատակիցները, ըստ էության, պատժում են ժողովրդին, թույլ չտալով որպեսզի ջերմուկցիները կապ ունենան երկրի այլ տարածաշրջանների հետ: Արդեն մի քանի ավտոբուս, զբոսաշրջիկներով լեցուն, փոխել են իրենց երթուղիները, իսկ Ջերմուկում հանգստացող տեղացիներ ու արտասահմանցիներ նույնպես տուժել են «Լիդիան»-ի անօրինականություններից: Մարդիկ իրենց հանգիստը ավարտելուն պես, նստել էին մեքենաները, որպեսզի գնային իրենց տները, իսկ արտասահմանցիները, որպեսզի հասնեին օդանավակայան, սակայն «Լիդիան»-ի աշխատակիցների կամայականության պատճառով ոմանք նույնիսկ ուշացել են իրենց օդանավերից:

Կառավարությունը իր վրա 2 մլրդ դոլարի պարտավորություն վերցրեց. Հրանտ Բագրատյանը՝ կուտակայինի մասին. «Ժողովուրդ»

Բացի այդ, այն մարդկանց, ում հանգիստն արդեն ավարտվել է վիճակը շատ ավելի բարդ է, որովհետեւ ոչ կարողանում են տուն գնալ, ոչ էլ վերադառնալ Ջերմուկ: Ինչպես մեզ հայտնում է տեղի թղթակիցը, Ջերմուկի տնտեսությունը սկսել է վնասներ կրել, հատկապես փոքր ու միջին բիզնեսը: Ընդ որում, ինչպես նման դեպքերում ընդունված է ոստիկանությունը, որեւէ գործողություն չի կատարել եւ գտնվում է պասիվ դիտորդի կարգավիճակում: 

Այսօրվա գործողությունը զարմանալիորեն համընկավ Վայոց ձորից ընտրված ու երկար տարիներ ՀՀԿ անդամ հանդիսացող Աշոտ Արսենյանի ՀՀԿ-ից դուրս գալու որոշման հետ: Ընդ որում, ինքը` Ա. Արսենյանը, որը «Ջերմուկ գրուպ»-ի սեփականատերն է, ՀՀԿ-ից իր դուրս գալը կապեց Ամուլ սարի շուրջ ստեղծված իրավիճակով, թեեւ առերեւույթ, ՀՀԿ-ն որեւէ առնընչություն չունի, ո՛չ Ամուլ սարի շահագործման, ո՛չ էլ դրա դեմ բողոքող ժողովրդի հետ: Ա. Արսենյանի ՀՀԿ-ից դուրս գալը եւ հատկապես դուրս գալու պատճառաբանությունը, Ջերմուկում երկակի է ընկալվել: Մարդկանց մի մասը գտնում է, որ Արսենյանը դուրս է եկել, որպեսզի աջակցի այսօրվա ճանապարհ փակելու գործողությանը, մյուս մասն էլ գտնում է, որ Արսենյանը «Լիդիան»-ի դեմ բողոքող մարդկանց է աջակցում, մի ուրիշ մաս էլ նշում է, որ Արսենյանը սկզբից բողոքողների կողմն էր, իսկ ՀՀԿ-ից դուրս գալուց հետո անցավ «Լիդիան»-ի կողմը: Մի խոսքով վիճակը խառնաշփոթ է:

Հիշեցնենք, որ  «Լիդիան»-ի տնօրենն է  Ալոյան Հայկը:

Ա. Հակոբյան

 

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА