ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Պետություն քանդելը սկսում են այդ պետության հերոսներին վարկաբեկելուց. Արամ Սարգսյան

29.06.2018 15:21 ՕՐՎԱ ՊԱՏԿԵՐ ՔԱՂԱՔԱԿԱՆ
Պետություն քանդելը սկսում են այդ պետության հերոսներին վարկաբեկելուց. Արամ Սարգսյան

ԵԿՄ նախագահի դերում ազատամարտիկների մի զգալի հատված տեսնում է «Ելք» խմբակցության պատգամավոր Արամ Սարգսյանին: Այսօր ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում Ա. Սարգսյանն այս առնչությամբ ասաց. «Մանվել Գրիգորյանի հայտնի դեպքերից հետո հանրային մի ստվար խումբ սկսեց ամեն ինչում մեղադրել ու մեղքը տեսնել նաեւ երկրապահի մեջ՝ թացը չորի հետ խառնելով, համարելով այդ կառույցն ի սկզբանե սխալ ստեղծված, համարելով էդ կառույցը էս երկրի դժբախտությունների պատճառ»:

Արմեն Սարգսյանը Սորոսական Ռուստամ Բադասյանին նշանակեց արդարադատության նախարար

«Ես ինքս ինձ չեմ առաջարկել, ես հայտ չեմ ներկայացրել՝ ԵԿՄ նախագահ լինելու: Հավանաբար շատ ու շատ երկրապահներ համարեցին, որ իմ ասելիքը ճիշտ է եւ որպես երախտագիտություն՝ սկսեցին զանգահարել կամ ֆեյսբուքում գրել ինձ, որ ճիշտ եք, լավ կլինի, որ դուք գաք ԵԿՄ նախագահ: Կոլեկտիվ առաջարկություններ էլ են եղել…Որոշողը ԵԿՄ համագումարն է, ես քաղաքական մարդ եմ, այդ հարցին ինքս դեռ պատասխան չունեմ, այդ հարցի պատասխանը պիտի տա ինքը՝ ԵԿՄ-ն: Ես գտնում եմ, որ ԵԿՄ-ն կարեւոր է այսօր, պատերազմի վտանգը շատ լուրջ եմ տեսնում եւ համարում եմ, որ այս պատերազմի դեպքում այն ռեսուրսները, ինչ մենք ունենք, 70 տարեկան զենք բռնողն էլ կարեւոր է: Ես համարում եմ, որ ԵԿՄ-ն այսօրվա ամենամոբիլ կառույցն է՝ կռվի դաշտ հասնելու»: Արամ Սարգսյանն ասաց, որ պետությունը քանդելը սկսում են այդ պետության հերոսներին վարկաբեկելուց, հավատքը խարխափելուց ու ԵԿՄ-ն քանդելը պետք է մտածել,, թե ում է ձեռնտու. «Որ խրամատում նստած զինվորը մտածի, որ ԵԿՄ-ն ԵԿՄ չի, կաթողիկոսը կաթողիկոս չի, գեներալը գեներալ չի, բա այդ դեպքում ինքը ո՞ւմ է պաշտպանում, ինչի՞ համար է պաշտպանում»:

Արամ Սարգսյանն ասաց, որ ինքը հակված է, որ ԵԿՄ-ն դառնա կուռ ընտանիք, իրեն քննադատողներից մինչեւ համախոհները բոլորը հավաքվեն այնտեղ, ինչպես Վազգեն Սարգսյանի ժամանակ էր եւ իրենց միջից ընտրեն ԵԿՄ նախագահ. «Բայց կան այստեղ բազմաթիվ բայց-եր: ԵԿՄ-ում ժամանակն է վերանայել կանոնադրությունը, կա ԵԿՄ-ին նյութատեխնիկական ռեսուրսներով ապահովելու խնդիրը եւ պատանի երկրապահների կառույցը»:

Սարգսյանը նաեւ ասաց, որ ԵԿՄ-ում վերջին շրջանում իրեն չէին հրավիրում, ելույթի հնարավորություն չէին տալիս, բայց մինչ օրս մնացել է ԵԿՄ-ական: 

 

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА