o C     17. 09. 2019   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Անհայտ կորած ազատամարտիկների հարցում որեւէ տեղաշարժ չկա

29.06.2018 14:23 ՔԱՂԱՔԱԿԱՆ
Անհայտ կորած ազատամարտիկների հարցում որեւէ տեղաշարժ չկա

Հունիսի 29-ը Հայաստանում եւ Արցախի Հանրապետությունում նշվում է, որպես անհայտ կորած ազատամարտիկների հիշատակման օր: 1992 թվականի այդ օրը Արցախյան ազատամարտի ժամանակ` Մարտակերտի մարտերի թեժ օրերին «Արաբո», «Զեյթուն», «Արծիվ 13»  «Հոկտեմբերյան» ջոկատներից կազմված միասնական խմբի  ազատամարտիկները մտան անհավասար մարտի մեջ եւ մինչեւ այսօր համարվում են անհայտ կորած:  
Արցախյան պատերազմից անցել է 26 տարի, սակայն անհայտ կորած ազատամարտիկներից շատերի ճակատագիրը դեռ մինչ օրս էլ հայտնի չէ: Նրանց հարազատներն էլ մինչ օրս հույսը չեն կորցրել, սպասում են իրենց որդիներին: Ի՞նչ է արվում վերջապես այդ խնդիրը լուծելու համար: 
«Անհետ կորած եւ զոհված ազատամարտիկների հարազատների խորհուրդ» ՀԿ նախագահ ՌԻՄԱ ԱՌԱՔԵԼՅԱՆԸ, ով անհայտ կորած ազատամարտիկ Շահեն Առաքելյանի մայրն է,   «Իրավունքի» հետ զրույցում տեղեկացրեց, որ պաշտոնական տվյալների համաձայն` Արցախյան պատերազմից հետո 1000 մարդ համարվում է անհայտ կորած` 400-ը Հայաստանից, իսկ 600-ը` Արցախից: Նրանց թվում են նաեւ քաղաքացիական անձինք: Անհայտ կորած ազատամարտիկների վերաբերյալ չունեն որեւէ տեղեկություն, սակայն ժողովրդական խողովակներով տեղեկացել են, որ նրանցից մի քանիսը մինչ օրս Ադրբեջանում գերի են պահվում, սակայն Կարմիր խաչի միջազգային կոմիտեին՜ ԿԽՄԿ,  չի հաջողվել պարզել այդ փաստը կամ» գերիների ինքնությունը, քանի որ Ադրբեջանի իշխանություններն այս հարցում վարում են ոչ կառուցողական քաղաքականություն: «Ես հավատում եմ, որ Ադրբեջանը մեր տղաներին գերի է պահում, Ալիեւը մինչեւ մեզանից գերի չունենա, չի հանգստանա: Անհայտ կորածների եւ գերիների հարցերով բազմիցս ելույթ եմ ունեցել միջազգային կառուցներում, ներկայացրել խնդիրները, սակայն որեւէ արձագանք չկա: Ադրբեջանում անհայտ կորածների հարցերով զբաղվողը Մեջլիսի պատգամավոր է, կին: Նա բոլոր հարթակներում առաջ է տարել Ալիեւի թեզը: Առաջին հերթին այդ կինը խոսում էր Արցախի տարածքների վերադարձի մասին: Փաստորեն, այդ տիկնոջը գերիների եւ անհայտ կորածների հարցերը չի հետաքրքրում, սա է պատճառը, որ մենք որեւէ արդյունքի չենք կարողանում հասնել: Իսկ Կարմիր խաչն էլ օժտված չէ լայն հնարավորություններով, որպեսզի կարողանա անարգել գնալ գերիների հետեւից: Մեր պետությունն այս հարցում ջանք չի խնայում, բայց ինչ կարող ենք անել, որ Ադրբեջանը հարցը քաղաքականացնում է, երբ գերիների հարց ենք բարձրացնում, նրանք մեջտեղ են բերում "օկուպացված" տարածքները»,- նշեց Ռ. Առաքելյանը:

Ամուլ սարը ադրբեջանական ծրագիր է. Գուրգեն Եղիազարյան


ԶՎԱՐԹ ԽԱՉԱՏՐՅԱՆ
Հ.Գ. Անհայտ կորած ազատամարտիկների վերաբերյալ նյութն ամբողջությամբ կարդացեք «Իրավունքի» առաջիկա համարներից մեկում:

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА