o C     19. 08. 2019   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

ՈՒԿՐԱԻՆԱՑԻ ՊԱՏԳԱՄԱՎՈՐԸ ՀԱՅՏԱՐԱՐԵԼ Է, ՈՐ ՊՈՐՈՇԵՆԿՈՆ ԿԱՐՈՂ Է ՑՐԵԼ ՌԱԴԱՆ

29.06.2018 14:34 ՄԻՋԱԶԳԱՅԻՆ
ՈՒԿՐԱԻՆԱՑԻ ՊԱՏԳԱՄԱՎՈՐԸ ՀԱՅՏԱՐԱՐԵԼ Է, ՈՐ ՊՈՐՈՇԵՆԿՈՆ ԿԱՐՈՂ Է ՑՐԵԼ ՌԱԴԱՆ

Ուկրաինայի Գերագույն Ռադայի պատգամավոր Ալեքսեյ Մուշակը հայտարարել է, որ Ուկրաինայի նախագահ Պետրո Պորոշենկոն ունի իրավունք ցրելու Գերագույն Ռադան, եթե այն չի հավաքվում 30 օր շարունակ։

Այս մասին նա գրառում է արել իր ֆեյսբուքյան էջում։

Պորոշենկոն հայտնել է, թե ինչից է «վախենում» Ռուսաստանը

Պատգամավոր Մուշակն ասել է, որ Ուկրաինայի Սահմանադրության 90-րդ հոդվածը նման հնարավորություն տալիս է նախագահին։ Նա նկատել է, որ դեռեւս այն ժամանակ, երբ դեռ Ռադան ղեկավարում էր Վլադիմիր Գրոյսմանը, նման դեպք եղել է, որ Ռադան 31 օր չի հավաքվել, եւ սա իրավունք է տալիս նախագահ Պորոշենկոյին կիրառել այդ սահմանադրական դրույթը։ Ի դեպ, այդ սահմանադրական դրույթը կիրառելու համար Ուկրաինայի նախագահը պարտավոր չէ կոալիցիայի կարծիքը հարցնել։

 

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА