ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

2017-ի համեմատ 2018-ին ՀՀ-ի և ՌԴ-ի միջև առևտրաշրջանառությունն ավելացել է 36 տոկոսով. ՌԴ մշակույթի նախարար

29.06.2018 13:16 ՕՐՎԱ ՊԱՏԿԵՐ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ
2017-ի համեմատ 2018-ին ՀՀ-ի և ՌԴ-ի միջև առևտրաշրջանառությունն ավելացել է 36 տոկոսով. ՌԴ մշակույթի նախարար

Ռուսաստանը և Հայաստանը ոչ միայն ռազմավարական գործընկերներ են, այլև հարաբերություններ են զարգացնում բարեկամության, իրավահավասարության և փոխշահավետության սկզբունքների հիման վրա, հայ-ռուսական յոթերորդ միջտարածաշրջանային համաժողովի մեկնարկին հայտարարեց Ռուսաստանի մշակույթի նախարար, հայ-ռուսական յոթերորդ միջտարածաշրջանային համաժողովի ռուսական պատվիրակության ղեկավար Վլադիմիր Մեդինսկին:

«Քվեարկած քվեաթերթիկները լուսանկարելը ընտրական իրավունքի խախտում է»

«Այս հարաբերություններում մարզերի միջև անմիջական շփումները կարևոր տեղ են գրավում և դրանց վրա են իրականացվում հիմնային սկզբունքները շուկաների բացման, առևտրի ազատության և հարաբերությունների իրավահավասարության: Սրանք են այն հիմնական ուղենիշները, որոնց հիման վրա ստորագրելու ենք մինչև 2021 թվականը միջմարզային համագործակցության ծրագիրը», - հայտարարեց ՌԴ մշակույթի նախարարը:

Նրա խոսքով՝ Ռուսաստանը Հայաստանի առևտրատնտեսական արտաքին հարաբերությունների հիմնական մասն է կազմում.

«Նրա մասնաբաժինը կազմում է մոտավորապես 30 տոկոս և ամեն տարի այդ ծավալներն ավելանում են»

Նախարարն ասաց նաև, որ երբ համամետություն են իրականացրել, նկատել են՝ 2017 թվականի համեմատ 2018 թվականին առևտրաշրջանառությունն ավելացել է 36 տոկոսով:

«Մեծ հեռանկարներ ունենք տեղեկատվահաղորդակցային տեխնոլոգիաների ոլորտում՝ հատկապես հաշվի առնելով, որ Հայաստանը մեծ ներուժ ունի այս ոլորտում: Այն ընկերույթունները, որոնք ՏՏ ոլորտում են աշխատում, հուսով եմ, որ նրանք կկարողանան հուսալի գործընկերներ գտնել Հայաստանում: Այստեղ կարևորությունը շարունակում է պահպանել ընդհանուր ներդրումային ֆոնդի ստեղծումը, որը կօգնի ՏՏ ոլորտում նախագծերի ստեղծման համար», - ասաց ՌԴ մշակույթի նախարարը:

Մեդինսկիի խոսքով՝ առաջին նախագծերից մեկը տրանսպորտային նախագիծն է, որն «PT-Инвест» տրանսպորտային համակարգեր ընկերությունը:

Նախարարն ասաց, թե փորձագետների կարծիքով, Հայաստանում ներդրվելու պարագայում 2018 թվականից ամեն տարի ՀՀ բյուջետային լրացուցիչ եկամուտները կկազմեն 31 միլիոն դոլարից ոչ պակաս գումար:

Նախարարն ասաց նաև, որ հեռանկար են տեսնում Հայաստանից դեպի Ռուսաստան ավելացնելու բանջարաբոստանային կուլտուրաների արտահանման ուղղությունները:

«Այստեղ ևս դինամիկան լավն է: Ամեն տարի հայկական արտադրանքի վաճառքի ծավալներն ավելանում են: Այստեղ կարևոր է ռուսական առևտրային ցանցի և հայկական արտադրողների միջև կապերի ամրապնդումը: Պետք է ավելորդ միջանկյալ միջնորդներին վերացնել», - ասաց Վլադիմիր Մեդինսկին:

 

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА