o C     14. 11. 2019   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

ՀՀ մշակույթի նախարարությունը դեմ է Ա. Մանուկյանի արձանը  մետրոպոլիտենի «Հանրապետության հրապարակ» կայարանում տեղադրելուն

29.06.2018 12:10 ՄՇԱԿՈՒՅԹ
ՀՀ մշակույթի նախարարությունը դեմ է Ա. Մանուկյանի արձանը  մետրոպոլիտենի «Հանրապետության հրապարակ» կայարանում տեղադրելուն

ՀՀ առաջին հիմնադիրներից Արամ Մանուկյանի արձանի տեղադրումը բազմաբնույթ խոսակցությունների տեղիք է տվել: ՀՀ մշակույթի նախարարությունը արձանի տեղադրման վերաբերյալ տարածել է հայտարարույթուն, որը ներկայացնում ենք ամբողջությամբ.

«Տաղանդ, ում մասին դեռ կլսի աշխարհը». կայացավ Ալեքսանդր Խաչատրյանի ջութակի երեկոն (Տեսանյութ)

«Հայաստանի Հանրապետության մշակույթի նախարարությունը համարում է, որ Երեւանի մետրոպոլիտենի «Հանրապետության հրապարակ» կայարանը Երևանի կերպարը յուրահատուկ դարձնող ամենասիրված կառույցներից մեկն է եւ կիսում է հասարակության ու մասնագետների մտահոգությունը՝ կայարանի պատմագեղարվեստական կերպարը փոխելու հարցում: Նախարարությունը գտնում է, որ Երեւանի մետրոպոլիտենի «Հանրապետության հրապարակ» կայարանը կարող է հանդիսանալ խորհրդահայ ճարտարապետության 20-րդ դարի մոդեռնիզմի նվաճում հանդի¬սացող կառույցներից մեկը, որի համար սկսվել է նորահայտ հուշարձանի կարգավիճակ տալու գործընթաց:

Միաժամանակ, կարեւոր համարելով Արամ Մանուկյանի դերն ու գործունեությունը հայոց պատմության մեջ եւ նրա արձանի կառուցման խնդիրը Երեւան քաղաքում՝ այնուհանդերձ անընդունելի ենք համարում առանց մշակույթի նախարարության հետ քննարկման եւ համաձայնեցման արձանի տեղադրման թույլատրումը:

Համաձայն «Պատմության եւ մշակույթի անշարժ հուշարձանների ու պատ¬մական միջավայրի պահպանության եւ օգտագործման մասին» ՀՀ օրենքի՝ հուշարձանների պահպանական գոտիների տարածքներում շինարարական աշխատանքների իրականացումը կատարվում է ՀՀ մշակույթի նախարարության թույլտվությամբ՝ հաշվի առնելով նաեւ Երեւան քաղաքի պատմամշակութային հիմնավորման՝  հուշարձանների պահպանական գոտիների նախագծի դրույթները»,-նշված է հայտարարության մեջ:

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА