o C     23. 02. 2020   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Պուտինը և Թրամփը հուլիսի 16-ին հանդիպում կանցկացնեն Հելսինկիում

28.06.2018 17:40 ՄԻՋԱԶԳԱՅԻՆ
Պուտինը և Թրամփը հուլիսի 16-ին հանդիպում կանցկացնեն Հելսինկիում

Ռուսաստանի եւ ԱՄՆ-ի նախագահներ Վլադիմիր Պուտինի եւ Դոնալդ Թրամփի հանդիպումը կկայանա հուլիսի 16-ին Ֆինլանդիայի մայրաքաղաք Հելսինկիում: Այդ մասին հայտնել է Կրեմլի մամուլի ծառայությունը:

«Ձեռք բերված պայմանավորվածությանը համապատասխան, հուլիսի 16-ին Հելսինկիում կկայանա Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինի եւ Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփի հանդիպումը»,-ասված է հաղորդագրության մեջ:

Պուտինը, Մերկելն ու Մակրոնը հեռախոսազրույցի ընթացքում քննարկել են Սիրիայում և Լիբիայում տիրող իրավիճակը

Նշվում է, որ «բանակցությունների ընթացքում նկատի է առնվում քննարկել ռուս-ամերիկյան հարաբերությունների ընթացիկ վիճակն ու հետագա զարգացման հեռանկարները, ինչպես նաեւ միջազգային օրակարգի հրատապ հարցերը»: ՌԴ նախագահի օգնական Յուրի Ուշակովը նախօրյակին հայտնել է, որ Թրամփի հետ Պուտինի հանդիպումը կլինի դեմ առ դեմ եւ կտեւի մի քանի ժամ, շեշտը կդրվի երկկողմ հարաբերությունների, Սիրիայի եւ զինաթափման հարցերի վրա:

Կրեմլում նաեւ չեն բացառում, որ ՌԴ-ի եւ ԱՄՆ-ի նախագահները հանդիպման արդյունքներով կարող են ընդունել համատեղ հայտարարություն, որը կվերաբերի երկկողմ հարաբերություններին եւ միջազգային ասպարեզում համատեղ գործողություններին:

Նշվել է, որ ռուս-ամերիկյան գագաթնաժողովի նախաշեմին կարող են հանդիպել Ռուսաստանի եւ ԱՄՆ-ի արտաքին քաղաքական գերատեսչությունների ղեկավարներ Սերգեյ Լավրովը եւ Մայք Փոմպեոն:

 

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА