o C     20. 07. 2019   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Մեգան Մարքլին մեղադրել են թագուհու նկատմամբ անհարգալից լինելու համար

28.06.2018 17:28 ԱԽ ԿԱՆԱՅՔ
Մեգան Մարքլին մեղադրել են թագուհու նկատմամբ անհարգալից լինելու համար

Մեծ Բրիտանիայի թագավորական ընտանիքի նոր անդամ Մեգան Մարքլը՝ արքայազն Հարիի կինը, կրկին հայտնվել է քննադատության թիրախում:

Ինչպես նշում է Daily Mail-ը, թագավորական ընտանիքի երկրպագուներից մի քանիսը պնդում են, որ օրերս Բուքինգհեմյան պալատում կայացած պաշտոնական ընդունելության ժամանակ Սասեքսի դքսուհին խախտել է թագավորական էթիկետն ու անհարգալից եղել թագուհու՝ Էլիզաբեթ 2-րդի նկատմամբ:

Նրանց համոզմամբ՝ դքսուհին իրավունք չուներ թագուհու ներկայությամբ նստած լինելու ժամանակ մի ոտքը մյուսին գցել: Փոխարենը նա պետք է ոտքերն իրար մոտեցներ ու դրանք մի կողմի վրա թեքեր, ինչպես որ անում է Քեմբրիջի դքսուհի Քեյթ Միդլթոնը:

Սկրաբ՝ մաշկի տոնուսը բարձրացնելու համար

 Երկրպագուների խոսքով՝ թագուհու ներկայությամբ ոտքերը կարելի է խաչել միայն կոճերի հատվածում, մինչդեռ ոտքը ոտքին գցելն անընդունելի է:

Աղբյուրը նկատում է, որ սա առաջին դեպքը չէ, երբ Մարքլին մեղադրում են 92-ամյա միապետի նկատմամբ անհարգալից լինելու համար: Ավելի վաղ բրիտանացիներին դուր չէր եկել այն հանգամանքը, որ Մարքլը թագուհուց առաջ էր ընկել ու նրանից շուտ մեքենա նստել, իսկ թագավորական ձիարշավի մրցումների ժամանակ մեջքով էր շրջվել Էլիզաբեթ 2-րդին:

 

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА