o C     26. 02. 2020   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Ռուս քաղաքագետ. «Ընտրություններում Էրդողանի հաղթանակը վատ լուր է Հայաստանի համար»

28.06.2018 17:15 ՔԱՂԱՔԱԿԱՆ
Ռուս քաղաքագետ. «Ընտրություններում Էրդողանի հաղթանակը վատ լուր է Հայաստանի համար»

Ռուս քաղաքագետ Եվգենի Միխայլովը հայտարարել է, որ հունիսի 24-ին Թուրքիայում տեղի ունեցած նախագահական ընտրություններում Էրդողանի հաղթանակը վատ լուր է ոչ միայն Արևմուտքի, այլև Հայաստանի համար:

Ռուսական «Sputnik» գործակալության ադրբեջանական ծառայության հետ զրույցում Միխայլովն ասել է, որ Հայաստանի թիվ մեկ անհանգստությունն Արցախի հարցում Թուրքիայի՝ Ադրբեջանին ցուցաբերած աջակցությունն է: Ըստ ռուս քաղաքագետի՝ Հայաստանը մտավախություն ունի, որ Էրդողանը կարող է ազդել Մոսկվայի վրա՝ վերջինիս դրդելով Արցախի հարցում ադրբեջանամետ դիրքորոշում որդեգրել:   

Հայաստանի և Ռուսաստանի ԱԳՆ ղեկավարները քննարկել են ղարաբաղյան կարգավորումը

Ըստ ռուս մասնագետի՝ ԱՄՆ-ը և Արևմուտքը, հետևելով Էրդողանի հնարավոր պարտության մասին տարածվող լուրերին, հույս ունեին, որ նշյալ սցենարի դեպքում Թուրքիան կմտնի անորոշության ու քաոսի շրջափուլ, սակայն այդ սպասելիքները չարդարացան:  

Միխայլովը պատահական չի համարել, որ ընտրվելու կապակցությամբ Էրդողանին առաջիններից մեկը շնորհավորել է ՌԴ նախագահ Վալադիմիր Պուտինը:

Հիշեցնելով տնտեսական, էներգետիկ և ռազմական ոլորտներում Մոսկվայի և Անկարայի սերտ համագործակցության մասին՝ Միխայլովն ասել է. «2 երկրները առաջիկա տարիներին կարող են ամրապնդել միջազգային հարթակներում իրենց համագործակցությունը և շատ հարցերում համակարգված գործողություններ իրականացնել»:

Աղբյուր`    Ermenihaber.am

 

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА