ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

ԸՆԿԵՐ ՓԱՆՋՈՒՆԻ

27.06.2018 23:15 ԸՆԿԵՐ ՓԱՆՋՈՒՆԻ
ԸՆԿԵՐ ՓԱՆՋՈՒՆԻ

ՆԻԿՈԼ ՓԱՇԻՆՅԱՆԸ` ՍՓՅՈՒՌՔԻ ՆԱԽԱՐԱՐԻՆ, ՆԱՋԱՐՅԱՆԻ ՈՃՈՎ (ՆԱԽԱՐԱՐՆԵՐԸ ՄԻԱՍԻՆ ԲԼՈՏ ԽԱՂԱԼՈՒ ԵՎ ԱՅՆ ՖԵՅՍՈՒՔՅԱՆ ԷՋՈՒՄ ՏԱՐԱԾԵԼՈՒ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ)

Ո՞ւմ հետ էիք բլոտ խաղում, ասա մի դիմում էլ նրանք գրեն:

ԸՆԿԵՐ ՓԱՆՋՈՒՆԻ

 

ՖԻՖԹԻ-ՖԻՖԹԻ (ՍԱՇԻԿԸ` ԱԱԾ ՏՆՕՐԵՆ ՎԱՆԵՑՅԱՆԻՆ` ԻՐԵՆ ԲԵՐՄԱՆ ԵՆԹԱՐԿԵԼՈՒ ԵՎ ՔՐԵԱԿԱՆ ԳՈՐԾ ՀԱՐՈՒՑԵԼՈՒ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ)

– Մեկ ա, ինչքան էլ տաս` կիսվելու ենք…

 

ՈՍԿԵ ՀՈՐԹԸ (ԴԱՎԻԹ ՍԱՆԱՍԱՐՅԱՆԻ` ՄԻՆՉ ՊԱՇՏՈՆԻ ՆՇԱՆԱԿՎԵԼԸ ԱՌԱՆՑ ԱՇԽԱՏԱՆՔ ԵՎ ՄԻ ԿԵՐՊ ԱՊՐԵԼՈՒ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ)

Գնացեք Լոնդոն ու հարցրեք, թե ինչով էր սնվում Դավիթ Սանասարյանը թավշյա հեղափոխությունից առաջ:

 

ԲԱՆ Ա ՓՈԽՎԵԼ (ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՓՈԽՆԱԽԱՐԱՐ ՍՈՒՐԵՆ ՔՐՄՈՅԱՆԻ` ԿԱԼԱՆԱՎԱՅՐԵՐՈՒՄ ԹՂԹԱԽԱՂԸ ԱՐԳԵԼԵԼՈՒ ՄԱՄՈՒԼԻ ՀՐԱՊԱՐԱԿՄԱՆ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ)

– Էս ինչ զուլում աշխարհ ա, նախարարները թղթախաղ են խաղում, իսկ կալանավայրերում ուզում են այն արգելել:

 

ՄԵՐՕՐՅԱ ՀԱՅ ԿԵՍԱՐԸ

Նիկոլը Կեսարի նման է, կարողանում է մի քանի գործ միանգամից անել, օրինակ, բռնել Մանվելին, բռնել Նազիկին, բռնել Մանվելի տղուն:

 

КИШКА ТОНКА?

«Բազար բլոտ» ֆեդերացիայից հայտնում են, որ նախարարներով բլոտ խաղալիս` հիվանդության պատճառով բանակ չգնացած Սփյուռքի նախարարը պաշտպանության նախարարին քուանշ ա տվել, ու վերջինս չի սրել…

 

ՓՈՂ Է՞Լ ՉՈՒՆԵՔ (ԻՐԱՎԻՃԱԿԻ ՓՈՓՈԽՈՒԹՅԱՆ ՊԱՏՃԱՌՈՎ ԱՇԽԱՏԱՆՔԻՑ ԱԶԱՏՎԱԾՆԵՐԸ` ՆԻԿՈԼ ՓԱՇԻՆՅԱՆԻՆ` ՎԵՐՋՆԱՀԱՇՎԱՐԿ ԴԵՌԵՎՍ ՉՍՏԱՆԱԼՈՒ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ)

– Լավ, երկրում իրավիճակը փոխվեց, ասենք թե, աշխատանքային օրենսգիրքն է՞լ փոխվեց…

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА