o C     14. 11. 2019   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

ԶԱՐՄԱՆՔ

27.06.2018 20:30 ԶԱՐՄԱՆՔ
ԶԱՐՄԱՆՔ

Տեսնո՞ւմ եք  այս ԹԵՎՔԱՆՇԱՆԸ: Պարզվում է, որ իր ծննդյան օրը ազատ եւ հպարտ քաղաքացիների կողմից շատ սիրված վարչապետ Նիկոլ Փաշինյանը հաստատեց կառավարության որոշումը, որով սահմանվել են ընտանիքում բռնության կանխարգելման, ընտանիքում բռնության ենթարկված անձանց պաշտպանության բնագավառում ոստիկանության մասնագիտացված ստորաբաժանման ծառայողների համազգեստի թեւքանշանը: Եվ հունիսի 23-ին այդ որոշումը մտավ ուժի մեջ: Թե ինչ ստորաբաժանման մասին է խոսքը, ասենք շատ կարճ` այդ հատուկ ոստիկանական ստորաբաժանման հայտնությունը որեւէ ընտանիքում գրեթե ստույգ նշանակելու է, որ այդ ընտանիք «յուվենալ արդարադատություն» կոչվող փորձանքն է եկել: Իսկ հիմա մի զարմանալի իրադարձություն, որն  առաջին հայացքից դրա հետ կապ չունի: Չորս երեխայի մայր, ամուսնալուծված եւ ծանր պայմաններում բնակվող Հասմիկ Սարգսյանը 10 հազար դրամ գողանալու համար Սյունիքի առաջին ատյանի դատարանի կողմից դատապարտվել էր 6,5 տարվա ազատազրկման: Նրա փաստաբանի բողոքը արդեն Նոր Հայաստանի Վերաքննիչ դատարանում հունիսի 26-ին ավարտվեց 5 տարվա ազատազրկումով: Էլ չենք խոսում Նոր Հայաստանի դատարանների մեկ այլ տարօրինակությունից` սահմանադրական կարգի դեմ ծանրագույն հանցանքների մեջ մեղադրվող «Սասնա ծռերին» ազատ արձակելու մասին... Իսկ այդպիսի միայնակ մորը այդքան խիստ դատապարտելը տխուր ենթադրությունների տեղիք է տալիս, որ միգուցե, դա դառնալու է շատ տարածված պրակտիկա` այսպես կոչված ապաստարանները երեխաներով լցնելու համար:

ԶԱՐՄԱՆՔ

Նոր Հայաստանում զարմանքով հայտնաբերեցինք 2000-ականներին գրեթե մոռացված այնպիսի հիվանդության վերադարձը, ինչպիսին ԴԻԶԵՆՏԵՐԻԱՆ է, որը Առողջապահության նախարարության հաղորդագրության համաձայն  հայտնաբերվել է 9 երեխաների մոտ: Դա հակասանիտարական պայմանների հետեւանք է, իսկ հակասանիտարիան շատ յուրահատուկ է ցանկացած հետհեղափոխական շրջանին: Եվ իրոք. «Կեցության պայմանների ուսումնասիրության ընթացքում հայտնաբերվել են սանիտարական նորմերի եւ հիգիենիկ կանոնների կոպիտ խախտումներ, մասնավորապես խոհանոցում, ինչն էլ պատճառ է դարձել երեխաներին տրամադրվող սննդի երկրորդային աղտոտման: Խախտումների վերացման եւ վարակի հետագա տարածումը կանխելու նպատակով «Գուլիվեր» նախադպրոցական հաստատության գործունեությունը ժամանակավորապես դադարեցվել է»:

Շատերն արդեն հասցրել են գրեթե մոռանալ նախկին վարչապետ ԿԱՐԵՆ ԿԱՐԱՊԵՏՅԱՆԻՆ, մինչդեռ վերջինս լքում է ՀՀԿ առաջին փոխնախագահի պաշտոնը եւ, ըստ լուրերի, շուտով կհեռանա նաեւ կուսակցությունից: Ճիշտ է, ՀՀԿ-ում դա շատ նրբանկատ են մեկնաբանում, բայց հարկ է նշել, որ ժամանակին ակնթարթորեն իշխող կուսակցության փոխնախագահ դարձած մարդը, ում վստահվել էր վարչապետի պաշտոնը, հիմա խուսափում է պատասխանատվությունից, երբ այդ կուսակցությունը հեղափոխության հետեւանքով դարձել է ընդդիմադիր: Բայց չէ՞ որ հեղափոխական տրամադրություններ սերմանելու մեջ վիթխարի ներդրում ունի հենց Կարապետյանի կառավարության ապաշնորհ աշխատանքը, որը շատ հարուստ է ժողովրդին մատուցված տհաճ անակնկալներով: Հիմա ինչ, զարմանալի չէ՞, որ այդ մարդը այդպես է վարձահատույց լինում իրեն վստահության այդպիսի մեծ ավանս տված կուսակցությանը:

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА