o C     15. 09. 2019   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

ՀԵՂԱՓՈԽՈՒԹՅՈՒՆԸ ԽԺՌԵԼՈ՞Ւ Է ԻՐ ԶԱՎԱԿՆԵՐԻՆ

27.06.2018 19:00 ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆ
ՀԵՂԱՓՈԽՈՒԹՅՈՒՆԸ  ԽԺՌԵԼՈ՞Ւ Է ԻՐ ԶԱՎԱԿՆԵՐԻՆ

«Շատ կարեւոր է նոր կուսակցական մշակույթի ձեւավորումը: Եթե որեւէ կուսակցական մեղադրվում է հսկայական գումարների ակնհայտ յուրացման մեջ, կուսակցությունը պետք է ոչ թե դոշ տա վերջինիս համար, այլ ինքն առաջինը շահագրգիռ լինի նրան պետական աշխատանքից հեռացնելու եւ օբյեկտիվ քննության մեջ: Կուսակցականի սխալը ճիշտ դարձնելու փողոցային մշակույթը խոսում է այդ կուսակցության աշխարհայացքի մասին»,- ի՞նչ եք կարծում, ո՞վ է այդ մտքի հեղինակը:

ԹԱՎՇՅԱ ՎԱՐՉԱԽՈՒՄԲԸ` ԱՆԵԼԱՆԵԼԻ ՎԻՃԱԿՈՒՄ

 

ՀԵՌԱՆՈ՞ՒՄ ԵՆ ՀԻՆ ՏԵՐԵՐԸ, ԲԱՐՁՐԱՆՈ՞ՒՄ ԵՆ ՎԵՐ ՆՈՐԵՐԸ

Այդ մտքի հեղինակը ԲՀԿ-ի քարոզչության առաջամարտիկ Պետրոս Ղազարյանն է: Եվ հռետորական հարց` հատկապես ո՞ր կուսակցությանն է դա առավել սազական... Նոր Հայաստա՞ն է, ասում եք...

Բայց, օրինակ, քաղտեխնոլոգ Արմեն Բադալյանը արձանագրում է. «Մենք տեսնում ենք, որ արտաքին քաղաքականության մեջ որեւէ փոփոխություն տեղի չի ունենում: Նախկինում բոլորը` այդ թվում լրատվամիջոցները քննադատում էին, թե Հայաստանը Ռուսաստանի վասալն է, իսկ այժմ այդ ամենը չկա, ինչո՞ւ: Ասում են, որ շուտով վարչապետը գնալու է Բրյուսել` հանդիպումներ ունենալու, բայց նախկին իշխանությունները նույնպես գնում էին Բրյուսել` հանդիպումների, սակայն այդ հանդիպումներով չէր, որ Հայաստանի արտաքին քաղաքականության մեջ վերականգնվում է կոմպլիմենտարիզմը, սա չկար այն ժամանակ, այժմ նույնպես չկա»: Օրինակ, արտաքին քաղաքական մասով երիտասարդ ԱԽՔ Արմեն Գրիգորյանին կարելի է գունափոխության մաեստրո համարել եւ հոտնկայս ծափահարել` նա ռուսական մամուլում այնպիսի հոդված է հրապարակել, որ հայ-ռուսական բարեկամության ամենակարկառուն ջատագովները կարող են նախանձից կանաչել: Ավելին, Արմեն Բադալյանը հիշատակելով այն լուրերը, որ ՊԵԿ են վերադառնում այնպիսի վատահամբավ մարդիկ, ովքեր հեռացվել էին նախորդ իշխանությունների օրոք, եւ «Այս հեղափոխությունը կատարվեց նաեւ մենաշնորհը վերացնելու համար, նախկինում բոլորը Հանրապետական կուսակցությունից էին, բայց այսօր մենք ինչ ենք տեսնում, որ գրոհ են ձեռնարկում ՏԻՄ մարմինների նկատմամբ, տեսնում ենք քաղաքապետների, որոնց ստիպում են հեռանալ պաշտոնից: Եթե օրենք են խախտել, դիմեք դատարան, սա ի՞նչ ձեւ է` դուռը փակել ու ասել` դուրս մի եկեք, մինչեւ հրաժարական չտաք: Մենք պետք է հստակեցնեք, այն գործողությունները, որոնք այսօր իրականացնում է ԱԱԾ-ն,  միշտ է իր գործառույթների մեջ մտել, թե` ոչ»: Այսինքն` ՔՊ-ն ակնհայտորեն ձգտում է սեփական մենաշնորհը հաստատել: Պարզապես, «հանցավոր ռեժիմի» օրոք ԱԱԾ-ի հատուկ ստորաբաժանումները չէին օգտագործվում ամեն քայլափոխի եւ ցուցադրաբար, այդ մարտիկները հարկադրված չէին զուգահեռաբար յուրացնել նաեւ դերասանական հմտություններ: Իսկ հիմա, քանի որ ժողովրդի հացի խնդիրը հեղափոխական կառավարությունը չի կարողանում լուծել, ԱԱԾ-ի պես լրջագույն կառույցը անլրջացվում է ու ծառայեցվում թամաշաների: Իսկ ԱԺ փոխխոսնակ Էդուարդ Շարմազանովը զգուշացնում է, որ. «Քաղաքական մերժողականությունը, ընտրողաբար արդարադատությունը ՀՀ-ում պետք է բացառվի: Ընտրողական արդարադատությունն ամենամեծ վտանգն է, որ կարող է սպառնալ ՀՀ-ին»: Եվ «Հենց մենք սկսեցինք կենտրոնանալ անձերի վրա, տանուլ ենք տալու»:

ՆԻԿՈԼԻ «ՍՈՒՊԵՐՃԱՐՊԿՈՒԹՅՈՒՆԸ» ՆԻԿՈԼԻ ԴԵՄ

Սակայն  փաստ է, որ Նիկոլ Փաշինյանի թավշակրոնները կենտրոնանում են հենց անձերի վրա: Իսկ գլոբալ խնդիրները, կարծես թե, արդեն գրգռում են վարչապետին: Ուղիղ եթերում պատասխանելով քաղաքացիների հարցերին, նա գրեթե բոլոր կետերով մուննաթ եկավ, եւ անգամ հասցրեց Ամուլսարի հանքավայրի շահագործման դեմ պայքարող Ջերմուկի բնակիչներին եւ բնապահպան ակտիվիստներին պիտակել «սաբոտաժնիկներ», ինչն արդեն հարուցել է շատ-շատերի զայրույթը: Խոշոր հաշվով, մուննաթով, ստուկաչների լայն ցանցով, համացանցային «պատժիչ բրիգադներով»,  քաղաքացիների եւ մամուլի բերանը կոպտորեն փակելու փորձերով ԱԱԾ-ի «մասկի-շոուներով» եւ թամաշայի վերածած դատարաններով հեռու չես գնա, հատկապես, եթե մտադրություն ունես ԱԺ արտահերթ կամ հերթական ընտրությունների գնալ եւ այդտեղ բարձր վարկանիշ ունենալ: Ու քանի որ «նախկին ռեժիմի» խոշոր «բոբոները» առանձնապես շատ չեն, իսկ կառավարության հաջողությունները գրեթե բոլոր ոլորտներում` զրոյական, հեռու չէ այն պահը, երբ ամբոխին պետք է սկսեն մատուցել զոհեր` արդեն յուրայինների միջից` թերեւս նույնիսկ նրանց մեղադրելով, որ գաղտնի ծախվել են «ռեւանշիստ» եւ «հակահեղափոխական» ՀՀԿ-ին: Համ էլ թավշակրոնների իշխանության ներսում էլ գնալով սրվում է պայքարը հնարավորությունների եւ ռեսուրսների համար:

 

ՆՈՐ ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ՊԱՅՔԱՐ «ՀԻՆ» ԵԿՄ-Ի ՀԱՄԱՐ

Իր հիմնադիր համագումարը անցկացրեց «Հայոց արծիվներ- Միասնական Հայաստան» կուսակցությունը` Խաչիկ Ասրյանի գլխավորությամբ: Ասրյանը, որպես նոր կուսակցության հիմք, հենվում է «արծիվների» կառույցների լայն ցանցի վրա: Չպետք է բացառել, որ կփորձի կուսակցություն ստեղծել եւ Սամվել Կարապետյանի կլանը: Կարեն Կարապետյանն արդեն լքել է ՀՀԿ առաջին փոխնախագահի պաշտոնը, ինչի առնչությամբ Էդուարդ Շարմազանովը նշեց. «Ոչ, սա փախուստ չէ: Նա` որպես կուսակցության առաջին տեղակալ, գտնում է, որ քաղաքական այս իրավիճակում ինքն այնքան էլ ակտիվ չէ, գտնում է, որ արդար չէ, որ, չլինելով ակտիվ քաղաքական գործընթացներում, մնալ այդ պաշտոնին»:

Նա հավելեց, որ Կարեն Կարապետյանի կողմից ՀՀԿ-ն լքելու որոշում այս պահին չկա, նման խոսակցություն չի եղել: Դիտարկմանը, թե Կարեն Կարապետյանը 2017 թ. խորհրդարանական ընտրությունների քարոզարշավի ժամանակ ՀՀԿ-ի դեմքն էր, Էդուարդ Շարմազանովն ասաց. «Նիկոլ Փաշինյանն էլ ժամանակին ՀԱԿ-ի դեմքն էր, բայց նա հետո հիմնեց «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը»: Շատ հետաքրքիր զուգահեռ է, չէ՞, ԼՏՊ-ին լքած Նիկոլի հետ...

Բայց Փաշինյանի ՔՊ կուսակցությունը տեղերում ու հատկապես մարզերում կառույցներ չունի: Ամեն ինչ «ապահանրապետականացնելու» փորձերը, կարծես թե, առանձնապես հաջող չեն, համ էլ, անգամ եթե տեսականորեն հաջողվի բոլոր համայնքապետերին հրաժարական պարտադրել, ՔՊ-ն ռեսուրս չունի` ՏԻՄ ընտրություններում որեւէ բան անելու:  Պատահական չէ, որ «Երկրապահը» գեներալ Մանվելի կալանավորումից հետո լուծարելու մասին խոսակցությունները բավականին  արագ մարեցին: ԵԿՄ փոխնախագահ Համլետ Հայրապետյանն էլ միտք հնչեցրեց, որ ԵԿՄ համագումարում որոշում կընդունվի ընտրություններում սատարել ՔՊ-ին: Եվ նման է, որ այդ միտքը դուր է եկել Նիկոլին ու վերջինիս շրջապատին: Սակայն դա բացարձակապես դուր չի եկել ամերիկյան գրանտներով սնվող ՀԿ-ներին: Եվ խոշորագույն գրանտատերներից մեկը բավականին զգացմունքային դիտարկում հնչեցրեց. «ԵԿՄ-ն հասարակական կազմակերպություն է: Վերջ տվեք այդ կապիկությանը, թե բա` ԵԿՄ-ն իշխանության հետ է, ու Նիկոլ Փաշինյանը գերագույն գլխավոր հրամանատար է... Դա ձեր գործը չէ, ձեր գործը բանակի խնդիրների կողքը լինելն է, այլ ոչ թե բոլոր իշխանությունների: Մի թրեյնինգ էլ ԵԿՄ-ի համար է պետք անել, որ հասկանան, թե ինչ է իրենից ներկայացնում քաղաքացիական հասարակությունն ու ինչո՞վ ու ի՞նչ եղանակներով պետք է զբաղվի ԵԿՄ-ն»: Կարծում ենք, որ ԵԿՄ-ի պես` կառույցների լայն ցանց ունեցող ռեսուրսի համար կպայքարեն շատերը: Զորօրինակ, ոմանք չեն բացառում, որ ՀՀԿ-ն կպահպանի ստվերային վերահսկողությունը առնվազն ԵԿՄ-ի մի մասի նկատմամբ: Եվ իհարկե, այդ ռեսուրսի համար հաստատ կփորձեն պայքարել ծառուկյանականները:

ԹԵԺ ԱՇՈՒՆ. ՆՈՒՅՆԻՍԿ «ՄԱՆՐՈՒՔՆԵՐԸ» ԿԱՐՈՂ ԵՆ ԿՈՏՐԵԼ ԹԱՎՇՅԱ ՎԱՐՉԱԽՄԲԻ ՈՂՆԱՇԱՐԸ

ԱՊԱԳԱ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԴՐԱՄԱՏԻԿ ՀԵՌԱՆԿԱՐԸ

Շատերը ձգտում են կրկնակոշիկի պես Ընտրական օրենսգիրքն իրենց հարմարեցնել: Ընտրական օրենսդրության կառավարական հանձնաժողովի առաջին նիստից հետո առաջին փոխվարչապետ Արարատ Միրզոյանը հայտնեց. «Այս պահին ռեյտինգային ընտրակարգի վերաբերյալ երկու տարբերակ է քննարկվում. ունենալ ամբողջովին մաքուր համամասնական ընտրակարգ, եւ ունենալ խառը ընտրական համակարգ, որը համամասնականն է, բայց ողջ երկիրը մեկ ընտրատեղամասի տրամաբանությամբ ռեյտինգայինով, այսինքն` երբ որ մի համամասնական ցուցակ է, բայց քաղաքացին կարող է այդ ցուցակում վերադասավորումներ անել իր քվեով: Երկուսն էլ դեռ շրջանառվող վարկածներ են, որեւէ որոշում չկա»:

Բայց միայն ռեյտինգայինի լիկվիդացումը չի նրանց հետաքրքրում, այլեւ շտապում են: Թեեւ եվրոպական տարբեր կառույցները, այդ թվում եւ Վենետիկյան հանձնաժողովը հորդորում են մինչեւ նոր ընտրությունները առնվազն մեկ տարի ժամանակ տալ, որպեսզի կուսակցությունները հարմարվեն նոր ընտրակարգերին եւ մշակեն իրենց նախընտրական մարտավարությունը, բայց նիկոլականները հակված են դա էլ անտեսելու: Իրենց ուզածն է, որ ոչ թե աշխատանքով, այլ զուտ Նիկոլ Փաշինյանի անձնական խարիզմայով մեծամասնության քվեներ վերցնեն: Եվ այդ առումով, իմանալով հանդերձ, որ տնտեսության ոլորտում որեւէ բարելավում չի սպասվում, իսկ «մասկի-շոուներով» ժողովրդին անվերջ կերակրել չի լինի, նրանք մտավախություն ունեն, որ մեկ տարի անց իրենց վարկանիշից կմնա Վանո Սիրադեղյանի ասած` «կամուֆլյաժը»: 

ՀՈՎՀԱՆՆԵՍ ԳԱԼԱՋՅԱՆ

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА