o C     22. 09. 2019   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

ԸՆԿԵՐ ՓԱՆՋՈՒՆԻ

26.06.2018 23:30 ԸՆԿԵՐ ՓԱՆՋՈՒՆԻ
ԸՆԿԵՐ ՓԱՆՋՈՒՆԻ

Է՜ ԱՇԽԱ՜ՐՀ, ԱՇԽԱ՜ՐՀ

Էս ինչ զուլում երկիր ա, Մանվելի առողջ արջերին քնեցրին` նոր տարան գազանանոց, իսկ նրան հիվանդ հալով արթուն` կալանավայր:

ԸՆԿԵՐ ՓԱՆՋՈՒՆԻ

 

ՀԱՏՈՒԿ ԴԻԵՏԱ

«Ծառուկյան» դաշինքից հայտնում են, որ թագավորը, ի տարբերություն Մանվելի, իր առյուծներին ոչ թե բանակից յուրացրած պահածոներով ա կերակրում, այլ կարտոշկայով:

 

ՇՄԱՅՍԸ` ԱԱԾ-ԻՑ ԴՈՒՐՍ ԳԱԼՈՒՑ ՀԵՏՈ

Շմայսի գլուխը հո որբի գլուխ չի, որ ով ուզի թրաշի:

 

Ի ԳԻՏՈՒԹՅՈՒՆ ՆՈՐ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՄԱՆՈՒԿ ԱՆԴԱՄՆԵՐԻ-1

Պետք է հիշեցնել, որ ման գալ թանկարժեք «Մերսեդեսով», ստանալ փող այլ պետությունների կառույցներից, աշխատել օտար պետության հետախուզության վրա եւ միաժամանակ վայելել համերկրացիների համաժողովրդական սերը, հաջողվել է միայն Շտիրլիցին:

 

Ի ԳԻՏՈՒԹՅՈՒՆ ՆՈՐ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՄԱՆՈՒԿ ԱՆԴԱՄՆԵՐԻ-2

Եթե ձեզ թվում է, որ ձեզ ոչ ոք մանիպուլյացիայի չի ենթարկում, նշանակում է դուք պրոֆեսիոնալների ձեռքում եք:

 

Ի ԳԻՏՈՒԹՅՈՒՆ ՆՈՐ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՄԱՆՈՒԿ ԱՆԴԱՄՆԵՐԻ-3

Մարդիկ այլեւս ձեր գործունեությանը հետեւում են ոչ թե հույսեր կապելով, այլ պարզապես հետաքրքիր է, թե դուք ինչպես դուրս կգաք ստեղծված նոր իրավիճակից:

 

ՈՐՏԵՂ ՀԱՑ, ԱՅՆՏԵՂ ԿԱՑ

Որտեղ փող ու ազդարարող, այնտեղ կոռուպցիայի կասկած ու ԱԱԾ ջոկատայիններ:

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА