ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Խոսքի եւ մամուլի ազատության նկատմամբ  բռնությունը կարող է կործանարար լինել երկրի համար.փաստաբան

25.06.2018 18:06 ՔԱՂԱՔԱԿԱՆ ԻՐԱՎՈՒՆՔ
Խոսքի եւ մամուլի ազատության նկատմամբ  բռնությունը կարող է կործանարար լինել երկրի համար.փաստաբան

ՀՀ փաստաբանների պալատի նախագահ Արա Զոհրաբյանը  մտահոգություն է հայտնել առ այն, ոստիկանությունը եւ Ազգային անվտանգության ծառայությունը սկսել են միջամտել անձանց տնտեսական գործունեությանը եւ սեփականության իրավունքին. «Մարդկանց բնակարան կամ տնտեսական գործունեության տարածքներ մուտք գործելիս և օպերատիվ-հետախուզական գործունեություն իրականացնելիս, եթե դրանք զուգահեռ լուսաբանվում են, պետք է հասարակությանը տեղեկացնել, թե ինչ առիթի և հիմքի պայմաններում է նման միջամտության անհրաժեշտություն առաջացել»,-ասել է Ա. Զոհրաբյանը: Նա նաեւ հայտարարել է, որ հայհոյանքների, վիրավորանքների եւ սպառնալիքների թիրախ են դարձել մասնագիտական գործունեություն իրականացնող անձինք՝ լրագրողները եւ փաստաբանները.«Նոր իշխանության ներկայացուցիչները պետք է հիշեն, որ փաստաբաններին ցանկանում էին թուլացնել նաեւ նախորդ իշխանությունները, բայց այսօր ամենաշատը նրանք փաստաբանի կարիք ունեն եւ ամեն ինչ կտային, որպեսզի փաստաբանությունը շատ հզոր լիներ մեր երկրում»,-ասված է հայտարարության մեջ:
Գրեթե նույն մտահոգությամբ է հանդես եկել նաեւ Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը , նշելով , որ վտանգավոր է խոսքի ազատության նկատմամբ եղած վտանգավոր միտումները:

ՄԻՊ թեժ գծին ժամը 15:00 ի դրությամբ ստացվել է ընտրական գործընթացին վերաբերող 23 ահազանգ

«Լեւ գրուպ» փաստբանական ընկերության ղեկավար, փաստաբան ԼԵՎՈՆ ԲԱՂԴԱՍԱՐՅԱՆԸ  «Իրավունքի» հետ զրույցում անդրադառնալով  խոսքի եւ մամուլի ազատության վերաբերյալ ՄԻՊ-ի եւ փաստաբանների պալատի նախագահի կողմից  հնչեցրած  մտահոգություններին, փաստեց, որ կիսում եմ վերջիններիս մտահոգությունները. «Երբ 2001 թվականին «Ա1+» հեռուստաընկերությունը եթերափակվեց 10 փաստաբաններից մնացինք երկուսը,  մենք  համարձակվեցին գնալ դատական պաշտպանության, քանի որ ազատ խոսքն ու իրավապաշտպան գործունեությունը վտանգի տակ էր: Ավելին` այդ ընթացքում նաեւ զգացել եմ պետական լիազոր մարմնի ուղղակի ճնշումներն իմ նկատմամբ, որպեսզի  այդ գործով չզբաղվեմ:  Այսօր իրավիճակ է փոխվել, եթե այսօր մենք եւս պետք է այս մոտեցմամբկրկնենք նախորդ իշխանությունների վարած քաղաքականությունը, ապա նշանակում է, որ սա բավականին մտահոգիչ է եւ լինելու է կործանարար մեր երկրի համար: Ես ոչ միայն կիսում եմ, այլեւ միանում եմ ՄԻՊ եւ փաստաբանների պալատի նախագահի մտահոգություններին»,-նշեց Լ. Բաղդասարյանը:


ԶՎԱՐԹ ԽԱՉԱՏՐՅԱՆ

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА