ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

ԵԿՄ-ում Մանվել Գրիգորյանի լիազորությունները կասեցվեցին. թեժ բանավեճ ազատամարտիկների միջեւ

24.06.2018 20:58 ՔԱՂԱՔԱԿԱՆ
ԵԿՄ-ում Մանվել Գրիգորյանի լիազորությունները կասեցվեցին. թեժ բանավեճ ազատամարտիկների միջեւ

Երկրապահ կամավորական միությունում այսօր տեղի ունեցած վարչության նիստը տեւեց ավելի քան 3-4 ժամ: Կրքերը թեժացան, բանը հասավ նաեւ հայհոյանքների ու քաշքշուկի: Ազատամարտիկներից շատերը հիշել էին ներկաների ու բացակաների բոլոր մեղքերը, մյուսներն էլ փաստում էին, որ նախկինում ԵԿՄ գրասենյակում նման անկառավարելի իրավիճակ, ուղղակի, չէր կարող լինել: Ինչեւէ, ԵԿՄ-ականներն, այնուամենայնիվ, եկան ընդհանուր հայտարարի ու հանդես եկան հայտարարությամբ:

Դատախազությունն արձանագրել է ընտրախախտումների 129 ահազանգ

Սակայն, մինչ հայտարարությանն անդրադառնալը՝ մեզ հետ զրույցում ԵԿՄ վարչության փոխնախագահ ՀԱՄԼԵՏ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆԸ խոսեց նաեւ ազատամարտիկների միջեւ տեղի ունեցած միջադեպից. «Աշխատանքային պրոցեսին հարիր էր, եթե մի տեղ գնաք, տեսնեք, որ երկրապահները հավաքված են, ու այնտեղ գոռգոռոցներ չկան, ուրեմն՝ էնտեղ երկրապահ չկա»:

Հ. Հայրապետյանը հիշեցրեց, որ մի քանի օր առաջ ԵԿՄ-ում ինքնաբուխ հավաքված ակտիվի ժողով է տեղի ունեցել, որն ընդունել է հայտարարություն ու խնդրել ԵԿՄ վարչությանը հաստատել այն. «Հաշվի առնելով այն հանգամանքը, որ մենք ԵԿՄ-ում գնում ենք առաջիկա նոր ընտրությունների, պետք է ընդունենք նոր վարչություն եւ նորովի նորոգենք երկրապահը՝ այսօրվա իրողությանը համահունչ: Չնայած մենք միշտ էլ եղել ենք իշխանության կողքին, երկրի պաշտպանական դիրքերում եւ կատարել մեր առաքելություը՝ Հայոց բանակի հետ»:

Եվ այսպես՝ ԵԿՄ վարչության նիստը ընդունել է հայտարարությունը՝ բաղկացած երեք կետից, որը ներկայացրեց ԵԿՄ վարչության փոխնախագահը՝

  1. ՀՀ Երկրապահ կամավորական միության վարչությունը հանգամանալից քննարկելով վերջին իրադարձությունները՝ խստիվ դատապարտում է կատարվածն, ինչպես նաեւ երկրում տեղի ունեցող ցանկացած անթույլատրելի արարք,
  2. Կասեցվում է ԵԿՄ վարչության նախագահի լիազորությունները,
  3. ԵԿՄ վարչությունը հանձնարարում է ԵԿՄ փոխնախագահներին եւ վարչության անդամներին ստեղծել նախաձեռնող խումբ, որպեսզի ողջամիտ ժամկետում կազմակերպվի վարչության նիստ՝ համագումար հրավիրելու համար:

ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА