ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Թուրքիայի Ուրֆա նահանգում ընտրակեղծարարներ են ձերբակալվել

24.06.2018 18:16 ՕՐՎԱ ՊԱՏԿԵՐ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ
Թուրքիայի Ուրֆա նահանգում ընտրակեղծարարներ են ձերբակալվել

Թուրքիայի Ուրֆա նահանգի Սուրուչ շրջանում ձերբակալվել է 3 անձ, որոնք մեղադրվում են ընտրությունները կեղծելու փորձի կատարման մեջ, գրում է թուրքական DHA գործակալությունը։

Նշվում է, որ ձերբակալվածները, որոնց անունները դեռ չի բացահայտվում, մեքենայով մոտեցել են Սուրուչում գործող ընտրատեղամասերից մեկին, մեքենայի մեջ նկատվել է 4 պարկ ընտրաթերթիկների ծրարներ, որոնք վերջիններս փորձել են ներս մտցնել։ 

Հայտնի է, որ մեքենան կանգ է առել ոստիկանների նախազգուշական կրակոցից հետո։ 

Ոստիկանությունը ուժեղացրել է վերահսկողությունը տարածքում:

Картинки по запросу Suruç'ta havaya ateş açarak durdurulan otomobilde 4 çuval oy pusulası ele geçirildi

Картинки по запросу Suruç'ta havaya ateş açarak durdurulan otomobilde 4 çuval oy pusulası ele geçirildi

Հիշեցնենք, որ Թուրքիայում ընտրելու իրավունք ունի 56.3 մլն քաղաքացի: Նշվում է, որ մոտ 1.5 մլն թուրք քաղաքացի արտասահմանում գտնվելու պատճառով արդեն ընտրել է արտահերթ կարգով:

Նշենք, որ նախագահական ընտրություններին մասնակցում են գործող նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի (իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցություն), Մուհարեմ Ինջեի (ընդդիմադիր Ժողովրդահանրապետական կուսակացություն), Սելահեթթին Դեմիրթաշի (քրդամետ Ժողովուրդների դեմոկրատական կուսակցություն), Մերալ Աքշեների («Լավ» կուսակցություն), Թեմել Քարամոլաօղլուի («Երջանկություն» կուսակցություն) և Դողու Փերինչեքի («Հայրենիք» կուսակցություն) անունները:

Դոնալդ Թրամփն ամոթանք է տվել Թուրքիային

 

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА