ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Մեքսիկացի 6 երկրպագու է սպանվել Հարավային Կորեայի հետ ֆուտբոլային խաղի դիտման ժամանակ

24.06.2018 18:09 ՍՊՈՐՏ
Մեքսիկացի 6 երկրպագու է սպանվել Հարավային Կորեայի հետ ֆուտբոլային խաղի դիտման ժամանակ

Մեքսիկայի հավաքականի 6 երկրպագու սպանվել է աշխարհի 2018 թվականի առաջնության խմբային փուլի երկրորդ տուրի` Հարավային Կորեայի հետ խաղը դիտելու ժամանակ (2:1), հայտնում է «El Universal»-ը:

Մոուրինյոն` խաղի վերջնամասում տեղի ունեցած կռվի մասին

 

Հանցագործությունը տեղի է ունեցել մեքսիկական Սյուդադ-Խուարես քաղաքում:

 

 

Հաղորդվում է, որ սեփական տներից մեկում 7 տղամարդ է հավաքվել` դիտելու Մեքսիկայի հավաքականի խաղը:

 

Խաղի ընթացքում մի խումբ զինված մարդիկ են ներխուժել բնակարան, իսկ միջադեպի արդյունքում 6 մարդ է զոհվել, ևս մեկ մարդ էլ ծանր վիրավորում է ստացել: 

 

Հանցագործները դեռևս չեն հայտնաբերվել: Նշենք` Սյուդադ-Խուարեսն աշխարհի ամենակրիմինալ քաղաքներից մեկն է:

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА