ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Խոյեր, ընտանիքի անդամների հետ հարաբերություններում զիջող եղեք. Հունիսի 24-ի աստղագուշակ

24.06.2018 10:17 ՕՐՎԱ ՊԱՏԿԵՐ ԱՍՏՂԱԳՈՒՇԱԿ
Խոյեր, ընտանիքի անդամների հետ հարաբերություններում զիջող եղեք. Հունիսի 24-ի աստղագուշակ

Խոյ

Ընտանիքի անդամների հետ հարաբերություններում զիջող եղեք, անհասկանալի կամ կոնֆլիկտային իրավիճակներում կոմպրոմիսի գնացեք: Աշխատավայրում խնդիրների դեպքում խորհուրդ հարցրեք ավելի փորձառու մեկից:

Վարչապետը չի ցանկանում ընդունել, որ ՀՅԴ-ն եւ ԲՀԿ-ն իր հետ հավասար են

Ցուլ

Պարտք մի վերցրեք և մի տվեք, և ընդհանրապես, ֆինանսական հարցերում զգոն եղեք: Լավ ժամանակն է սկսել մի գործ, որը վաղուց չէիք համարձակվում սկսել:

Երկվորյակ

Եթե անգամ վատ տրամադրություն ունեք, շրջապատին այն ցույց մի տվեք: Փորձեք միշտ ուրախ երևալ, դա կզայրացնի ձեր թշնամիներին:

Խեցգետին

Կարիերայում մի սպասեք գլխապտույտ հաջողությունների, քանի դեռ ամբողջովին չեք տրվել աշխատանքին: Դուք խելացի եք, բայց ոչ աշխատասեր:

Առյուծ

Առաջիկայում ձեզ բազում ուրախ առիթներ են սպասվում, որոնց հիմնական կազմակերպիչը դուք եք լինելու, այնպես որ պատրաստվեք ծանրաբեռնվածության:

Կույս

Դժվար է այս օրը ճակատագրական համարել, ոչ մի արտասովոր դեպք կամ իրադարձություն չի սպասվում: Ձեզ մնում է միայն վայելել կյանքի կայունությունը:

Կշեռք

Հարմար ժամանակ չէ նոր գործ ձեռնարկելու համար: Դուք լավ գաղափարներ ունեք, սակայն դրանք դեռ մշակման կարիք ունեն, այնպես որ լավ ամեն ինչ ծրագրեք, հետո գործեք:

Կարիճ

Օդում կախված բազում հարցեր կան, որոնք սպասում են ձեր լուծմանը, բայց դուք ընտրել եք ջայլամի քաղաքականություն և խուսափում եք ամեն, հարցից, ինչը զայրացնում է ձեր մտերիմներին:

Աղեղնավոր

Այսօր ձեզ համար նոր սիրավեպի սկիզբ կարող է լինել, երեկոյան ընկերական հավաքույթի ժամանակ տեղի կունենա երկար սպասված ծանոթությունը:

Այծեղջյուր

Փոխեք ձեր վերաբերմունքն այն մարդու հանդեպ, ում հոգու խորքում համակրում եք: Դուք բավական կոպիտ եք նրա հանդեպ, բայց իրականում շատ եք համակրում, այնպես որ մի վատնեք այդ մարդուն:

Ջրհոս

Կառաջանան հարցեր, որոնք միայնակ չեք կարող լուծել, այնպես որ դիմել հարազատների, մտերիմների, օգնություն խնդրելն ամոթ չէ:

Ձկներ

Դիմացինին ցույց տվեք, որ անտարբեր չեք: Դուք համակրում եք ձեր կողակցին, բայց չեք համարձակվում նրան սեր խոստովանել, հիմա հենց այդ պահն է:

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА