ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Կրեմլը՝ Պուտին-Թրամփ հանդիպման մասին

23.06.2018 19:59 ՕՐՎԱ ՊԱՏԿԵՐ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ
Կրեմլը՝ Պուտին-Թրամփ հանդիպման մասին

Կրեմլից մեկնաբանել են ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեոյի հայտարարությունը, կապված մոտ ժամանակներս Պուտին-Թրամփ մեծ հավանականություն ունեցող հանդիպման հետ: Ավելի վաղ Պոմպեոն հայտարարել էր, որ ԱՄՆ նախագահի ազգային անվտանգության գծով խորհրդական Ջոն Բոլտոնի ՌԴ կատարելիք այցից շատ չանցած՝ հնարավոր է, որ կայանա Պուտին-Թրամփ այդքան երկար սպասված հանդիպումը: Ակնարկն այն մասին էր, որ հանդիպման եւ օրակարգի մասին հստակ պայմանավորվածություններ կարողեն լինել Բալտոնի այցի ժամանակ: Եվ ահա, արձագանքելով դրան, ՌԴ նախարարի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը հայտարարել է. «Մենք կհաղորդենք այդ մասին, հենց որ պատրաստ լինենք»: Այսինքն, Պոմպեոյի հայտարարությունը չի հերքվել, ինչը նշանակում է հաստատում, որ Պուտին-Թրամփ հանդիպման նախապատրաստումը տեխնիկական փուլում է:

Ընտրություններին մոտ 35 տոկոս մասնակցությունը շատ բան է ասում Փաշինյանի իրական վարկանիշի մասին

Հիշեցնենք, վերջին շաբաթներին համառ խոսակցություններ կան, որ պատմական իրադարձության հավակնություն ունեցող այդ հանդիպումը կկայանա հուլիսին՝ Վիեննայում: Որոշ փորձագետներ այն կարծիքին են, որ այն կարող է տեղի ունենալ մինչեւ Ֆուտբոլի աշխարհի առաջնության փակումը: Մի քանի փորձագետներ էլ ավելի առաջ են գնացել՝ կարծիք հայտնելով, որ չի բացառվում, որ Թրամփը կարող է անգամ Մոսկվա այցելել՝ աշխարհի առաջնության եզրափակիչը Պուտինի հետ միասին դիտելու համար: Դա նման հանդիպման  շատ հարմար առիթ կարող է լինել:

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА