ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Արցախից, Հայաստանից եւ Ռուսաստանից մի շարք նկարիչներ մասնակցում են Հարդրութի նկարչական սիմպոզիումին

23.06.2018 19:00 ՄՇԱԿՈՒՅԹ
Արցախից, Հայաստանից եւ Ռուսաստանից մի շարք նկարիչներ մասնակցում են Հարդրութի նկարչական սիմպոզիումին

Հադրութի շրջվարչակազմի աշխատակազմի մշակույթի եւ երիտասարդության հարցերի բաժնի նախաձեռնությամբ հունիսի 22-ից շրջկենտրոնում մեկնարկել է «Դիզակի գույները» խորագրով նկարչական երկրորդ միջազգային սիմպոզիումը, որին Արցախից, Հայաստանից եւ Ռուսատանի Դաշնությունից մասնակցում է 17 նկարիչ:

Ադրբեջանցիներին չհաջողվեց խաթարել Թբիլիսիում արցախցի նկարիչների ցուցահանդեսի անցկացումը

Հադրութի շրջվարչակազմի աշխատակազմի մշակույթի եւ երիտասարդության հարցերի բաժնի վարիչ Երազիկ Հայրիյանն  ասել է, որ «Դիզակի գույները» խորագրով նկարչական երկրորդ  միջազգային  սիմպոզիմի  ծրագիրը  ներառում  է     էտյուդներ   Հադրութի    շրջանի   Արփագետիկ, Պլեթանց, Մելիքաշեն, Ծաղկավանք, Բանաձոր, Խանձաձոր   գյուղերը:

Սիմպոզիումը նպատակ ունի շրջանը հարստացնել նաեւ մշակութային  նոր արժեքներով: Նկարչական  սիմպոզիումի  միջոցով    կարելի  է  լուծել   երկու   կարևոր    խնդիր.  նախ՝   նկարիչներին   ծանոթացնել   Հադրութի   բնաշխարհի    գեղեցկության  հետ,  եւ  երկրորդ՝     կազմակերպելով   զանազան  միջոցառումներ՝ շրջանում    աշխուժացնել   մշակութային  կյանքը

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА