ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Արմեն Սարգսյանին շնորհավորական ուղերձ է հղել Չինաստանի նախագահը

23.06.2018 15:31 ՕՐՎԱ ՊԱՏԿԵՐ ՔԱՂԱՔԱԿԱՆ
Արմեն Սարգսյանին շնորհավորական ուղերձ է հղել Չինաստանի նախագահը

Ծննդյան 65-ամյակի առթիվ նախագահ Արմեն Սարգսյանին շնորհավորական ուղերձ է հղել Չինաստանի Ժողովրդական Հանրապետության նախագահ Սի Ծինփինը։

«Ական է դրված այս ընտրությունների տակ». Արմեն Ռուստամյան

 

Ինչպես տեղեկացրին ՀՀ նախագահի աշխատակազմի հասարակայնության հետ կապերի վարչությունից, ուղերձում ասված է․

«Հարգելի՛ պարոն նախագահ,

Ձեր ծննդյան առթիվ պատիվ ունեմ Ձեզ փոխանցելու անկեղծ շնորհավորանք ու լավագույն մաղթանքներ։

Հայաստանը Չինաստանի ավանդական բարեկամական գործընկերն է։ Վերջին տարիներին հայ-չինական հարաբերությունները կայուն, դինամիկ և հաստատուն զարգանում են, անընդհատ խորանում է քաղաքական փոխվստահությունը, «Մեկ գոտի, մեկ ուղի» նախաձեռնության շրջանակում համագործակցությունը տալիս է հարուստ արդյունքներ, կայուն ամրապնդվում է ավանդական բարեկամությունը երկու ժողովուրդների միջև։

Մեծ տեղ տալով հայ-չինական հարաբերությունների զարգացմանը՝ պատրաստ եմ Ձեզ հետ միասին երկու երկրների բարեկամական հարաբերությունները առաջ մղել նոր աստիճանի՝ ի շահ երկու երկրների ու ժողովուրդների։

Մաղթում եմ Ձեզ քաջառողջություն և բարեկեցություն»։

 

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА