ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Կաթի գների հետ կապված գյուղացուն ասում են` էշ, մի սատկի, գարուն կգա (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

23.06.2018 13:30 ՀԱՆՐՈՒԹՅՈՒՆ
Կաթի գների հետ կապված գյուղացուն ասում են` էշ, մի սատկի, գարուն կգա (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

«Ագրարագյուղացիական միավորում» ՀԿ նախագահ ՀՐԱՉ ԲԵՐԲԵՐՅԱՆԸ զարմացել է, որ տարիներ շարունակ գյուղացիները բողոքում են կաթի գներից, սակայն նրանց բողոքն այդպես էլ առանց արձագանքի է մնում:
Օրերս կաթարտադրողները կրկին բողոքում էին ՀՀ կառավարության շենքի դիմաց, Հրաչ Բերբերյանն ասում է, որ այդ բողոքների հետ կապում են իր անունը, սակայն ինքն առնչություն չունի. «Եթե մեկ տարի հետ գնանք, ապա կհիշենք, որ այս տարի կորցրել ենք 70 հազար գլուխ խոշոր եղջերավոր անասուն, որից 35 հազարը կթու կովերն են, մեզ մոտ անկում է»,-նշեց Հ. Բերբերյանը եւ հավելեց, որ նախկին վարչապետ Կարեն Կարապետյանն իր գյուղատնտեսության նախարարությամբ կարողացավ հասնել նրան, որ 70 հազար խոշոր եղջերավոր պակասեց: Ըստ նրա, բնական է, որ այս ամենը պետք է բերեր կաթի քիչ արտադրության եւ գյուղացին պետք է փորձեր գոնե կաթի գներն ավելացներ: Նրա խոսքով` այսօրվա գյուղնախաարարության պահավածքն ավելի զավեշտալի է, քանի որ կաթի գների խնդիրը կարող էր մեկ օրում լուծեր, եթե իհարկե երկու լավ մասնագետ ունենային նախարարությունում:

«Հեղաշրջումից հետո մեր ջուրը կտրեցին»,- ասում են գյուղացիները

Մանրամասները` տեսանյութում
ԶՎԱՐԹ ԽԱՉԱՏՐՅԱՆ

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА