ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Հակակարկտային կայանները պետք չեն գյուղացուն, դրանք փող լվանալու միջոց են. Հ. Բերբերյան (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

23.06.2018 13:03 ՀԱՆՐՈՒԹՅՈՒՆ
Հակակարկտային կայանները պետք չեն գյուղացուն, դրանք փող լվանալու միջոց են. Հ. Բերբերյան (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

«Ագրարագյուղացիական միավորում» ՀԿ նախագահ ՀՐԱՉ ԲԵՐԲԵՐՅԱՆԸ գյուղատնտեսությամբ զբաղվողներին հորդորում է` մասսայական սրսկումներ սկսեն սնկային հիվանդությունների դեմ: Ըստ նրա, տարին գերխոնավային է եւ Շիրակի մարզում արդեն իսկ նկատելի են մեծ քանակությամբ ցորենի եւ կարտոֆիլի վրա սնկային հիվանդությունները. «Եթե այդ սրսկումները չանենք, ապա լուրջ կորուստներ կունենանք այս տարի: Եթե մենք մտահոգված էինք, որ տարվա սկզբին  ջրամբարներում ջուր չունեինք, այժմ հակառակն է`այնքան անձրեւ է եկել, որ ջրամբարներում ջրի խնդիրներ չկան, սակայն կա հիվանդությունների վտանգ, գյուղացին չպետք է ձեռքերը ծալած նստի»,-նշեց Հրաչ Բերբերյանը:
Անդրադառնալով հակակարկտային կայաններին, «Ագրարագյուղացիական միավորում» ՀԿ նախագահը նկատեց, որ զարմանում է, թե ինչու է ՀՀ կատավարությունը ֆինանսավորում այդ կայանները, քանի որ արդեն համոզվել են, որ դրանք անարդյունավետ են. «Մենք ասել ենք, որ այդ կայանները պահեք ձեզ, հայ գյուղացուն դրանք պետք չեն: Հրթիռային կայանները բերեցին փորձակեցին, սակայն այդպես էլ այն չհանեցին, դրանք արդյունավետ են: Այսօրվա մեր կայանները գյուղացուն պետք չեն, գուցե  իրենց փող լվանալու համար պետք են, չգիտեմ»,-փաստեց Հրաչ Բերբերյանը եւ ընգծեց, որ տարիներ շարունակ այդ կայաններն անօգուտ օգտագործում են, սա էլ այն դեպքում , երբ վերջերս կարկուտը բավակին մեծ վնաս է հասցրել մի քանի գյուղերի: Նրա խսքով` ԱԱԾ-ի գործն է պարզելու, թե այդ չարաբաստիկ կայաններն ինչպես հայտնվեցին Հայաստանում եւ ում բիզնեսն են. «15 տարի է ասում ենք, այդ կայանները չեն աշխատում, բայց սրանք կրակում են ու փող լվանում, որքան կարելի է: Հակակարկտային կայանները թող հանեն, հրթիռային բերեն»,-շեշտեց Հ. Բերբերյանը:
Ինչ վերաբերում է պտուղ-բանաջարեղենի այս տարվա ծավալներին, ապա Հրաչ Բերբերյանի կարծիքով` պտուղ-բանաջարեղեն ավելի շատ կլիներ, եթե ժամանակին փոշոտումը լավ կազմակերպվեր: Ըստ նրա, այս տարի ծիրանի բերքատվությունը կայուն է.«Անցյալ տարվա տվյալներով հանվել է 30 հազար տոննա ծիրան, բայց նախորդ տարի արտահանումը սկսել ենք հունիսի 10-ից,  այս տարի` մայիսի 15-ից: Այսօրվա դրությամբ մոտ 22 հազար տոննա են արտահանել, նախորդ տարվա 30 հազարի  փոխարեն»,-նշեց Հրաչ Բերբերյանը:
Մանրամասները` տեսանյութում

Ավելի քան հազար սկաուտներ քայլեցին Երևանի փողոցներով


ԶՎԱՐԹ ԽԱՉԱՏՐՅԱՆ

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА