o C     24. 10. 2019   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Կարիճներ, այսօր փորձեք օրն ամբողջովին ինքներդ ձեզ տրամադրել. Հունիսի 23-ի աստղագուշակ

23.06.2018 11:12 ՕՐՎԱ ՊԱՏԿԵՐ ԱՍՏՂԱԳՈՒՇԱԿ
Կարիճներ, այսօր փորձեք օրն ամբողջովին ինքներդ ձեզ տրամադրել. Հունիսի 23-ի աստղագուշակ

Խոյ

Ձեր կյանքում տիրող ակտիվությունը կհասնի գագաթնակետին։ Համարձակ առաջ շարժվեք։ Ամեն ինչ ձեր մտածածով է։

Ցուլ

Այսօր փորձեք կենտրոնանալ ձեր հետագա պլանների վրա, այդ գործը դուք չեք սիրում, բայց այս փուլում դա պարտադիր է։

Երևանում և ևս 9 մարզում այսօր էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն

Երկվորյակ

Այսօր ինչ էլ որ մտածեք, իրականություն կդառնա, բայց կարևոր է, որ ձեր մտքերով չկիսվեք ոչ մեկի հետ։

Խեցգետին

Եթե այսօր փորձեք ազատվել անգամ մեկ վատ սովորությունից, իմացեք, ամեն վատ սովորությունից էլ կարող եք հրաժարվել։

Առյուծ

Այսօր ցանկացած հանդիպում հաջող ավարտ կունենա, խոսքը և՛ գործնականի, և՛ անձնականի մասին է։ Սիրային հանդիպումը կավարտվի սիրո խոսովանությամբ։

Կույս

Հարմար օր է ակտիվ հանգիստ անցկացնելու համար։ Ճիշտ է, դուք ակտիվ հանգստի սիրահար չեք, բայց դա ձեզ համար օգտակար կլինի։

Կշեռք

Այսօր փորձեք խուսափել ցանկացած ֆիզիկական ծանրաբեռնվածությունից, դուք հոգնած եք, ու դա ձեզ կխանգարի։

Կարիճ

Այսօր փորձեք օրն ամբողջովին ձեզ տրամադրել, զբաղվեք ձեր տեսքով, խնամքով, քանի որ վերջին ժամանակներս ձեզ համար ժամանակ չէր մնում։

Աղեղնավոր

Այսօր շատ հնարավոր է՝ ձեր կատարած գործողությունները ձեր դեմ շուռ գան։ Այնպես որ զգույշ գործեք։

Այծեղջյուր

Փորձեք լավ հարաբերություններ ստեղծել, իսկ եթե արդեն ստեղծել եք, ապա պահպանել ղեկավարության հետ։

Ջրհոս

Այսօր փորձեք ակտիվ աշխատանքով չզբաղվել, ավելի լավ է սկսեք հետևել ձեր առողջությանը։

Ձկներ

Այսօրվանից սկսած դուք պետք է ձեր բոլոր արածների ու չարածների համար ինքներդ պատասխանատվություն վերցնեք։

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА