ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Էվրա. Ռոնալդուին և Մեսսիին դուր է գալիս իրենց վրա գործադրվող ճնշումը, բայց…

22.06.2018 21:31 ՍՊՈՐՏ
Էվրա. Ռոնալդուին և Մեսսիին դուր է գալիս իրենց վրա գործադրվող ճնշումը, բայց…

«Մանչեսթեր Յունայթեդի», «Յուվենտուսի» և Ֆրանսիայի հավաքականի նախկին պաշտպան Պատրիս Էվրան, ֆեյսբուքյան ուղիղ հեռարձակման միջոցով շփվելով երկրպագուների հետ, խոսել է Կրիշտիանու Ռոնալդուի և Լիոնել Մեսսիի մասին:

Էվրան Ռոնալդուի պատվին կատարել է Բոչելիի երգը (տեսանյութ)

Պորտուգալացին, ով Էվրայի թիմակիցն է եղել մանկունյական ակումբում, արդեն 4 գոլ է խփել ընթացիկ «Մունդիալում», մինչդեռ արգենտինացին ոչ մի անգամ աչքի չի ընկել, իսկ նրա հավաքականն էլ հաղթանակ չի տոնել:

«Նայում ես Ռոնալդուին, և, թվում է, նա ոչինչ չի նվաճել իր կարիերայում: Բայց նա 5 «Ոսկե գնդակ» ունի: Իհարկե, Ռոնալդուին և Մեսսիին դուր է գալիս իրենց վրա գործադրվող ճնշումը, բայց… տարբերությունն այն է, որ Կրիշտիանուն դա ավելի շատ է վայելում: Նա գիտի՝ իր թիմակիցները կարող են վատ հանդես գալ, և դա նրան շարժառիթ է տալիս: Կրիշտիանուն կարծես ասում է՝ ես եմ այստեղ առաջնորդը:

Երբ երեկ տեսա Մեսսիի խաղը, թվաց՝ նա փոքր-ինչ վախեցած տեսք ուներ: Բայց մարդիկ պետք է հանգստանան և այդքան շատ չքննադատեն Լիոնելին: Նա դեռ կվերադառնա: Վստահ եմ՝ նա առաջիկա խաղերում լավ է հանդես գալու ու փրկելու է Արգենտինային: Մի՛ մոռացեք, որ եթե Արգենտինան մասնակցում է «Մունդիալին», ապա դա Մեսսիի շնորհիվ է»,- ասել է Էվրան:

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА