ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Ապրիլյան պատերազմի հերոսն աշխատանքի է անցել ՀՀ նախագահի աշխատակազմում

22.06.2018 18:52 ՕՐՎԱ ՊԱՏԿԵՐ ՔԱՂԱՔԱԿԱՆ ՀԱՆՐՈՒԹՅՈՒՆ
Ապրիլյան պատերազմի հերոսն աշխատանքի է անցել ՀՀ նախագահի աշխատակազմում

ԵՊԲՀ  ռեկտոր Արմեն Մուրադյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Գոռ Դարմանյանը անցավ աշխատանքի ՀՀ նախագահի աշխատակազմում:  Մոտ մեկ ամիս առաջ նախագահ Արմեն Սարգսյանը Հայրենիքի պաշտպանի վերականգնողական կենտրոն այցի ընթացքում կոչ արեց, որպեսզի տարբեր կառույցներ աշխատանքի ընդունեն վիրավոր տղաներին:  Գոռը այն տղաներից է, ում համար կարելի է շռայլել ՀԵՐՈՍ կոչումը: Գոռը ջախջախեց թշնամուն, հաղթեց առողջական խնդիրներն ու չնայած բազմաթիվ վիրավորումների՝ անցավ աշխատանքի:  Օրինակելի վերաբերմունք հերոս տղաներին: Նախագահ Արմեն Սարգսյանն ասում է, որ սա առաջին աշխատատեղն է, փորձելու է այլ վիրավոր տղաների էլ աշխատանքի ընդունել: Մաղթում եմ աշխատանքային հաջողություններ»: 

Ճիշտ կլինիՙ նախագահի ինստիտուտի համար մեկ-երկու արարողակարգային լիազորություններ ավելանան. վարչապետ

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА