ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Մշակույթի նախարարությունը համալրում է հուշարձանների պետական ցուցակները

22.06.2018 18:50 ՄՇԱԿՈՒՅԹ ՀԱՆՐՈՒԹՅՈՒՆ
Մշակույթի նախարարությունը համալրում է հուշարձանների պետական ցուցակները

ՀՀ մշակույթի նախարարությունը պատմության և մշակույթի անշարժ հուշարձանների պետական ցուցակները  համալրում է նոր հուշարձաններով: Այդ մասին տեղեկանում ենք նախարարության տարածած հաղորդագրությունից, որում մասնավորապես ասվում է. «Հայաստանի Հանրապետության պատմամշակութային հուշարձանների ճակատագրով մտահոգված հարգելի քաղաքացիներ, ՀՀ մշակույթի նախարարությունը տեղեկացնում է, որ նախաձեռնում է պատմության և մշակույթի անշարժ հուշարձանների պետական ցուցակների համալրում նոր հուշարձաններով:

«Իմ Ջավախք». երգիչ Ռուսլանը հանրության դատին է հանձնել իր նոր տեսահոլովակը 

Համալրումը կկատարվի փուլային տարբերակով և պարբերաբար: Խորհրդային Հայաստանի մոդեռնիստական ճարտարապետության բազմաթիվ կառույցներ բարձր են գնահատվում հայ և միջազգային մասնագետների կողմից, տպագրվում են հեղինակավոր ամսագրերում ու գրքերում, սիրված են մեր քաղաքացիների և հյուրերի կողմից, բայց քչերնեն ներառված հուշարձանների պետական ցուցակում: Բարձր գնահատելով հասարակության մասնակցության դերը՝  խնդրում ենք հայտնել Ձեր առաջարկությունները Խորհրդային Հայաստանի մոդեռնիստական ժառանգության այն քաղաքաշինական և ճարտարապետական կառույցների, մոնումենտալ արվեստի նմուշների ուկոթողների վերաբերյալ, որոնք ձեր կարծիքով արժանի են ընդգրկվել ցուցակներում և վերցնել պետության պաշտպանության տակ: Խնդրում ենք Ձեր  առաջարկությունները ներկայացնել t.galstyan@mincult.am  էլեկտրոնային փոստին»:

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА