ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

«Երևանյան հեռանկարներ» փառատոնի շրջանակներում կկայանա աշխարհահռչակ սոպրանո Լիաննա Հարությունյանի առաջին մենահամերգը

22.06.2018 18:26 ՕՐՎԱ ՊԱՏԿԵՐ ՄՇԱԿՈՒՅԹ ՀԱՆՐՈՒԹՅՈՒՆ
«Երևանյան հեռանկարներ» փառատոնի շրջանակներում կկայանա աշխարհահռչակ սոպրանո Լիաննա Հարությունյանի առաջին մենահամերգը

Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի հետ, գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր Էդուարդ Թոփչյանի ղեկավարությամբ, հունիսի 28-ին, ժամը 19:00-ին Արամ Խաչատրյան համերգասրահում տեղի կունենա աշխարհահռչակ սոպրանո Լիաննա Հարությունյանի առաջին մենահամերգը:

Հովիկ Աբրահամյանի վարորդին «Մարտի 1-ի» գործի շրջանակներում մեղադրանք է առաջադրվել

Լիաննա Հարությունյանը համարվում է իր սերնդի ամենահզոր վերդիական սոպրանոներից մեկը: Օժտված լինելով ապշեցուցիչ ձայնային կարողություններով՝ երգչուհին հանդես է գալիս հսկայածավալ օպերային ռեպերտուարով՝ անթերի կատարելով Վերդի և Պուչինի, ինչպես նաև ֆրանսիական, ռուսական և կամերային երաժշտության լայն երկացանկ: Ծնված և նախնական կրթությունը ստացած լինելով Հայաստանում՝ Լիաննան ուսումը շարունակել է Փարիզի Բաստիլ օպերայի Լիրիկական ստուդիայում: Երգչուհու աստղային վերելքի սկզիբն է դարձել 2013 թ.-ին Լոնդոնի արքայական օպերային թատրոնում կայացած տրիումֆալ դեբյուտը` Յոնաս Կաուֆմանի և Ֆերուչո Ֆուրլանետոյի հետ միասին` Սըր Անտոնիո Պապանոյի ղեկավարությամբ: 
Լիաննա Հարությունյանը երգում է գլխավոր դերերգեր աշխարհի ամենահեղինակավոր օպերային թատրոններում. Նյու Յորքի Մետրոպոլիտան, Լոնդոնի Արքայական, Սան Ֆրանցիսկոյի, Սիդնեյի, Ցյուրիխի, Փարիզի Բաստիլ, Սանկտ Պետերբուրգի, Ֆրանկֆուրտի, Մադրիդի, Նեապոլի, Մուսկատի, Աթենքի, Ամստերդամի, Համբուրգի, այլոց շարքում: 
Նրա մասին անգլիական «The Guardian»-ը գրել է. «...Հարությունյանը երգում էր այնպիս ուժգնությամբ և գեղեցկությամբ, որ թվում էր, թե իր, կամ քո սիրտը շուտով կպայթի...»:
Համերգային ծրագիրը ներկայացնում է արիաներ և նախերգանքներ. Ջուզեպպե Վերդի, Պիետրո Մասկանի, Ջակինո Ռոսինի, Ֆրանչեսկո Չիլեա, Ջակոմո Պուչինի: 
«Երևանյան հեռանկարներ» 19-րդ միջազգային երաժշտական փառատոնի հիմնադիր նախագահ և  գեղարվեստական ղեկավարն է  կոմպոզիտոր Ստեփան Ռոստոմյանը:

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА