ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Փաշինյանը շնորհավորել է Մամուկա Բախտաձեին Վրաստանի վարչապետ ընտրվելու կապակցությամբ և հրավիրել Հայաստան

22.06.2018 17:41 ՕՐՎԱ ՊԱՏԿԵՐ ՔԱՂԱՔԱԿԱՆ
Փաշինյանը շնորհավորել է Մամուկա Բախտաձեին Վրաստանի վարչապետ ընտրվելու կապակցությամբ և հրավիրել Հայաստան

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Վրաստանի կառավարության ղեկավար Մամուկա Բախտաձեին՝ վարչապետի պաշտոնում ընտրվելու կապակցությամբ:

«Լուսավոր Հայաստան» կուսակցության անդամը քվեարկում է «Իմ քայլը» դաշինքի օգտին

Նա, մասնավորապես, նշել է, որ վերջերս Վրաստան կատարած պաշտոնական այցի և արդյունավետ հանդիպումների ընթացքում մեկ անգամ ևս համոզվել է, որ հայ-վրացական հարաբերություններում առկա է մեծ ներուժ։

«Համոզված եմ, որ Ձեր  պաշտոնավարման շրջանում Հայաստանի Հանրապետության և Վրաստանի միջև առկա փոխշահավետ համագործակցությունը կշարունակի զարգանալ ու ամրապնդվել՝ ի բարօրություն մեր ժողովուրդների։ Սիրով հրավիրում եմ Ձեզ Հայաստան: Համոզված եմ, որ այդ այցելությունը նոր լիցք կհաղորդի փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող տարբեր բնագավառներում մեր երկրների փոխգործակցությանը», - նշել է Ն.Փաշինյանը:

 

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА