ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

ԶԱՐՄԱՆՔ

22.06.2018 20:00 ԶԱՐՄԱՆՔ
ԶԱՐՄԱՆՔ

Երեկ վարչապետ ՆԻԿՈԼ ՓԱՇԻՆՅԱՆԸ հրապարակեց այս լուսանկարը ու գրեց, որ այդպես է սկսվում իր օրը: Անշուշտ, դա լավ է, որ վարչապետը մարզվում է ու քաղաքացիներին անձնական օրինակով է ցույց տալիս առողջ ապրելակերպի առավելությունը: Բայց մեզ զարմացրեց նրա մարզաշապիկը, որը Բարսելոնայի ֆուտբոլային թիմինն է` «Քաթար» մակագրությամբ: Անշուշտ, լավ է, որ գոնե «Քաթար» է, այլ ոչ թե, ասենք, «Սոկար», բայց, այնուամենայնիվ, հաճելի չէ, որ երկրի ղեկավարը ցուցադրում է այդպիսի մարզաշապիկ: Ինչեւէ, զարմանալով հանդերձ, այնուամենայնիվ, կհորդորենք` պարոն վարչապետ, փոխեք այդ շապիկը հայկական որեւէ պատկերով մարզաշապիկով:

ԶԱՐՄԱՆՔ

Ժամանակին շատերը զայրացել էին, թե ինչու հումորային դերասան Հայկ Մարությանը` ԿԱՐԳԻՆ ՀԱՅԿՈՆ, անպոչ գդալի պես վարչապետի հետ հայտնվեց Ստեփանակերտում: Հիմա այդ զարմանալի գաղտնիքը բացահայտվեց, քանզի Հայկոն ինքն իրենից գոհ հետեւյալ գրառումն արեց Ֆեյսբուքում, որը բերում ենք առանց խմբագրման. «Սիրելի հայրենակիցներ: Հենց նոր ստորագրեցի «Քաղացիական պայմանագիր» կուսակցությանն անդամակցելու դիմումը: Բոլորդ գիտեք, որ ես երբեւէ ոչ մի կուսակցության անդամ չեմ եղել: Բայց մեր պայքարը դրսում ավարտվել է, եւ եկել է ժամանակը համախմբվել Հայաստանը ավելի բարեկեցիկ եւ ուժեղ դարձնելու գաղափարի շուրջ: Պայքարը շարունակելու եմ քաղաքական դաշտում!!! Միշտ ձեզ հետ եմ, միշտ ձեր կողքին! Կաշը գնաաաաաց»: Դե ինչ ասես, եթե Հայկոն է մտնում քաղաքական դաշտ, ապա կարելի է պատկերացնել, թե ինչպիսի «կաշ» է պատրաստվում անել, եւ ինչպիսի կրկեսի է վերածվելու քաղաքականությունը:

Իսկ Գիտության եւ կրթության նախարար  ԱՐԱՅԻԿ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆԸ, պարզվում է, զարմանալիորեն ահագին ազատ ժամանակ ունի: Զորօրինակ, երբ իմացել էր, որ դպրոցներից մեկում ամիսներով արտերկրում գտնվող աշակերտուհուն գնահատականներ են նշանակում, ոչ թե հանձնարարեց պարզել, այլ անձամբ գնաց եւ բացահայտեց այդ դեպքը: Դա թեեւ զարմանալի է, բայց ոչինչ, լավ է գոնե բացահայտեց: Սակայն նրանից դուրս եկավ առավել զարմանալի եւ ավելին` վրդովմունք առաջացնող նախաձեռնություն: Կրթության եւ գիտության նախարարությունը պատրաստվում է փակել Հայաստանի շուրջ 70 դպրոցներում գործող «Պատանի երկրապահ» ակումբները: Այս մասին տեղեկացրել է ԿԳ նախարար Արայիկ Հարությունյանը` ասելով, որ ամեն տարի կառավարության պահուստային գումարներից այդ ակումբների ու ճամբարների համար հատկացվել է մոտ 130 միլիոն դրամ: Ապշել կարելի է, թե ինչ աստիճանի է այդ երիտասարդն ատում հայրենասիրությունը:

ԶԱՐՄԱՆՔ

Զարմացած է 
ՀՈՎՀԱՆՆԵՍ ԳԱԼԱՋՅԱՆԸ

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА