ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

«Պատրաստ եմ մեկ անգամ եւս ԵԿՄ ղեկավարի ծանր բեռը վերցնել իմ ուսերին». Կոռնիձորի  Արո

22.06.2018 17:11 ՕՐՎԱ ՊԱՏԿԵՐ ՔԱՂԱՔԱԿԱՆ
«Պատրաստ եմ մեկ անգամ եւս ԵԿՄ ղեկավարի ծանր բեռը վերցնել իմ ուսերին». Կոռնիձորի  Արո

Մանվել Գրիգորյանին ազատությունից զրկելուց հետո քննարկվում էր, որ պետք է լուծարվի ԵԿՄ-ն, սակայն ակտիվ քննարկվում էր անեւ միության նոր ղեկավար նշանակելու հարցը: Այս պաշտոնին առաջինը տեսնում են ԱՐԱ ԽՈՒԴԱՎԵՐԴՅԱՆԻՆ` Կոռնիձորի Արոյին ԿՈՌՆԻՁՈՐԻ ԱՐՈՅԻՆ:
«Իրավունքի» հետ զրույցում Ա. Խուդավերդյանը անդրադառնալով ԵԿՄ-ն լուծարելու խոսակցություններին, փաստեց, որ այսօր տեղի են ունենում որոշակի հայտարարություններ, խոսակցություններ, կարծիքներ, սակայն  այդ ամենը նա չի կիսում. «ԵԿՄ-ի անդամներով մենք շուտով կհավաքվենք, ժողով կանենք եւ հանդես կգանք հայտարարությամբ. ԵԿՄ-ն չպետք է փակվի: Այդ հայտարարության մեջ մենք կասենք, թե ԵԿՄ-ն հետագայում ինչ քայլեր է իրականացնելու: Պատրաստ եմ մեկ անգամ եւս ԵԿՄ ղեկավարի ծանր բեռը վերցնել իմ ուսերին եւ վերականգնել այն անունը, որը ԵԿՄ-ն ձեռք էր բերել պատերազմից հետո: ԵԿՄ-ի հեղինակությունը պարբերաբար նվազեցրին, իսկ այսօր ես չգիտեմª ինչ համբավ ունի այս կառույցը: Այսօր, երբ երկրապահի անունի հետ կապված շատ խոսակցություններ են լինում, պատրաստ եմ կանգնել մեր բոլոր տղաների կողքին եւ վերականգնել նախկին հեղինակությունը: Երկրապահի անունը պետք է պահել այն բարձրության վրա, որն ունեցել է նախկինում, չէ՞ որ այն հույս ու հավատ է ներշնչում մեր ժողովրդին»,- նշեց Ա. Խուդավերդյանը:

«Կաթողիկոսն ունի շատ մեծ թերություն...»


ԶՎԱՐԹ ԽԱՉԱՏՐՅԱՆ

 

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА