ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Կառավարական առանձնատների ջրի 54 մլն դրամ պարտքի մասին հայտարարությունը վրիպակ է. վարչապետի խոսնակ

22.06.2018 17:16 ՕՐՎԱ ՊԱՏԿԵՐ ՔԱՂԱՔԱԿԱՆ
Կառավարական առանձնատների ջրի 54 մլն դրամ պարտքի մասին հայտարարությունը վրիպակ է. վարչապետի խոսնակ

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի խոսնակ Արման Եղոյանը տեխնիկական վրիպակ է որակել 54 միլիոն դրամ թիվը, որը երեկ վարչապետը նշել էր որպես կառավարական առանձնատների ջրի պարտքի ընդհանուր գումար։

Դավիթ Տոնոյանը չի բացառում ՌԴ սահմանապահ զորքերի կարգավիճակի մասին պայմանագրի որոշ դրույթների վերանայումը

Եղոյանը նշել է, որ հանձնարարվել է ճշտել պարտքերի առկայությունը, դրանց չափը եւ ներկայացնել հստակ տվյալներ։ «Ուղղակի մի ճշգրտում անեմ կոնկրետ թվի հետ կապված՝ կոնկրետ նշված թիվը եղել է տեխնիկական վրիպակ, ինչ վերաբերում է պարտքերին, ապա՝ այո, հանձնարարվել է ճշտել պարտքերի առկայությունը, դրանց չափը եւ ներկայացնել հստակ տվյալներ։ Սա է եղել, իսկ այդ թիվն ուղղակի եղել է վրիպակ։ Պարտքերի չափը, կամ դրանց առկայությունն այս պահին ճշտվում է»։

Հարցին, թե դեռեւս հստակ չէ՝ պարտքեր կուտակել են կառավարության նախկին անդամները, թե ոչ, նա ասել է. «Այս պահին այդ հարցը ճշգրտվում է:

Ես հենց հիմա հայտարարությունն եմ ճշգրտում, հանձնարարվել է ճշտել առկայությունը, դրանց չափը եւ առկայության դեպքում վճարել»։

Ճշտող հարցին՝ կարող է ասել, որ վրիպակ է ոչ միայն այդ 54 միլիոնի պարտքն, այլեւ ընդհանրապես պարտքի առկայությունը, այդ ամենը դեռ պետք է ճշտվի, Արման Եղոյանը պատասխանել է. «Դա այս պահին գտնվում է ուսումնասիրման փուլում, այո, այո»։

Հիշեցնենք՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, երեկ ընդունելով «Վեոլիա» ընկերության Կենտրոնական եւ Արեւելյան Եվրոպայի երկրների գծով գործադիր փոխնախագահ Մալիկա Գենդուրիին, ասել է, որ «Կոնդի առանձնատների տնտեսություն» ՊՈԱԿ-ի տարածքում առկա կառավարական առանձնատների սպառած ջրի դիմաց կուտակած պարտքը հասնում է 54 մլն դրամի եւ հավելել, որ արդեն իսկ հանձնարարել է, որպեսզի այն վճարվի»:

 

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА