ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Ելքի պատգամավորները միջնորդել են Վահան Շիրխանյանի խափանման միջոցը փոխելու համար

22.06.2018 16:29 ՕՐՎԱ ՊԱՏԿԵՐ ԻՐԱՎՈՒՆՔ
Ելքի պատգամավորները միջնորդել են Վահան Շիրխանյանի խափանման միջոցը փոխելու համար

Ելք դաշինքի պատգամավորներ Սասուն Միքաելյանը եւ Հովիկ Աղազարյանը այսօր ներկայացել են դատարան եւ միջնորդել, որպեսզի իրենց երաշխավորությամբ ազատ արձակվի Նորք Մարաշի զինված խմբի գործով անցնող Վահան Շիրխանյանը: Դատարանը հեռացել է խորհրդակցական սենյակ, որոշումը կհրապարակվի երկուշաբթի ժամը 16:00-ին:

Հայտնի փաստաբանը ահազանգում է

Ի դեպ, նշենք, որ այսօր կալանքը, որպես խափանման միջոցը փոխելու համար միջնորդություն էին ներկայացրել եւս երեք ամբաստանյալների փաստաբաններ, որոնցից բավարարվեց միայն մեկի` Հարություն Սարիբեկյանի խափանման միջոցը: Վերջինս ստորագրությամբ ազատ արձակվեց նիստերի դահլիճից:

ԻԼՈՆԱ ԱԶԱՐՅԱՆ

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА