ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Փաստաբանի կոչը ՀՀ վարչապետին` հրապարակային ներողություն խնդրեք  Մանվել Գրիգորյանից

22.06.2018 15:35 ՔԱՂԱՔԱԿԱՆ ՔՐԵԱԿԱՆ ԻՐԱՎՈՒՆՔ
Փաստաբանի կոչը ՀՀ վարչապետին` հրապարակային ներողություն խնդրեք  Մանվել Գրիգորյանից

Մանվել Գրիգորյանի փաստաբան, «Լեւ գրուպ» փաստաբանական ընկերության ղեկավար ԼԵՎՈՆ ԲԱՂԴԱՍԱՐՅԱՆԸ բաց նամակ է հղել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին: Բաց նամակում, փաստաբանը նկատում է, որ վարչապետը վայելելով հասարակության մեծամասնության սերը, նրա յուրաքանչյուր ասածը հասարակության մոտ  ընդունվում է որպես բացարձակ ճշմարտություն.«Այսօր վարչապետի խոսքի ուժն այնքան հզոր է, որ ազգի հերոսին կարող է ներկայացնել ազգի տականք, իսկ տականքին` հերոս»,-բաց նամակում նշում է փաստաբանը եւ հիշեցնում, որ օրերս վարչապետն իր ֆեյսբուքյան էջում հայտարարել է, որ Մանվել Գրիգորյանի ձերբակալությունը կապված չէ միայն զինամթերք պահելու հետ, այլ կապված է այն կասկածների հետ, որ նա մասնակցություն ունի եւ նրգրավված է ապրիլյան պատերազմի ժամանակ սնունդ յուրացնելու եւ գողություն անելու մեջ: Փաստաբանը նաեւ ընդգծեց, որ վարչապետն իր հայտարարության մեջ մատ է թափ տվել դատարանների վրա եւ նշել, որ դատարաններն անկախ են, բայց չպետք է սխալվեն, քանի որ ստուգելու է: Ըստ փաստաբանի, վարչապետի կանխակալ կարծիքը լսելուց հետո, հին մեթոդներով աշխատող եւ իներցիայով շարժվող պետական լիազոր մարմիններն ի՞նչ կարող են անել. «Վարչապետի հայտարարությունը լսելուց հետո հասարակության լայն զանգված ատելությամբ է լցվում Մանվել Գրիգորյանի եւ եւ նրա ընտանիքի հանդեպ: Նման հայտարարությամբ վարչապետը խոսում եք գողության եւ յուրացման մասին, երբ քրեական գործում այդ ժամանակ եղել է միայն ապօրինի զենք զինամթերք պահելու կասկած»,-ասաց փաստաբանը:
Լեւոն Բաղդասարյանը բաց նամակում դիմելով վարչապետին ակնկալում է, որ նա հանդես կգա հրապարակային հայտարարությամբ եւ կոչ կանի, որպեսզի  դադարեցնեն հաշվեհարդարման կոչերը Մանվել Գրիգորյանի եւ նրա ընտանիքի նկատմամբ: Բացի այդ, հրապարակայնորեն դիմի իրավապահ մարմիններին, որպեսզի վերջիններս կատարեն օբյեկտիվ քննություն եւ եթե պարզվի այդ անձի կամ անձանք մեղքը, պատժի օրենքի ողջ խստությամբ: Մանվել Գրիգորյանի փաստաբանը նաեւ ակնկալում է, որ վարչապետը, ով Մանվել Գրիգորյանին հրապարակայնորեն մեղադրել է մի բանում, որը պետք է ապացուցվի միայն դատարանի  օրինական ուժի մեջ մտած դատական ակտով, որը վարչապետի հայտարության պահին բացակայել է եւ որով  վիրավորել ու զրպարտել է Մանվել Գրիգորյանի պատիվն ու արժանապատվությունը, ուստի կոչ  անում  հրապարակային ներողություն խնդրել Մանվել Գրիգորյանից:

Իրավիճակ է փոխվել, եւ երկրում խնդիր է դրված հավասար կարգով մարդիկ լինեն պաշտպանված. տեսանյութ

Տեսանյութը` շուտով
ԶՎԱՐԹ ԽԱՉԱՏՐՅԱՆ

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА