ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

ՀԻՄԱ ԷԼ ՎԱՐՉԱՊԵ՞ՏՆ Է ԱՍՈՒՄ` «ՆԱՌԱ, ԴՈՒ ՍՈՒՍ»

22.06.2018 19:00 ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆ
ՀԻՄԱ ԷԼ ՎԱՐՉԱՊԵ՞ՏՆ Է ԱՍՈՒՄ` «ՆԱՌԱ, ԴՈՒ ՍՈՒՍ»

ԲՀԿ-ի բուռն վրդովմունքն առաջացրած բարեգործության մասին օրենքն ի վերջո ընդունվեց նաեւ Ծառուկյան դաշինքի քվեներով, այն  բանից հետո, երբ Նաիրա Զոհրաբյանը հայտարարեց. «Կոմպրոմիսը գտնված է, եւ Ծառուկյան դաշինքը քվեարկում է կողմ»: Նա ասել էր, որ նախագծի հետ կապված քննարկումներ եղել են, եւ իրենց մտահոգությունները հանված են նախագծից: Բայց հետո եկավ վարչապետի մամլո խոսնակ Արման Եղոյանը եւ փչացրեց այդ հովվերգական պատկերը:

ԻՆՉՈՒ ԵՆ ՇՏԱՊՈՒՄ ԹԱՎՇԱԿՐՈՆ ԹՐԱՇԱՄԱՆՈՒԿՆԵՐԸ

 

ՀԱԿԱՄԱՐՏՈՒԹՅԱՆ ՎԵՐՍԿՍՈ՞ՒՄ ԲՀԿ-ՔՊ ՀԱՐԹՈՒԹՅՈՒՆՈՒՄ

Պետական լրատվականը` «Արմենպրեսը», վարչապետի խոսնակից հետաքրքրվեց, թե քննարկումների արդյունքում այդ ո՞ր կոմպրոմիսների մասին է խոսքը: Ի պատասխան` Եղոյանն ասել է. «Տվյալ օրենսդրական փոփոխության գործընթացում կառավարության գործողությունների տրամաբանությունը որեւէ փոփոխություն չի կրել, եւ օրենքն ընդունվել է հենց այն բովանդակային իմաստով, ինչը նախատեսված է եղել ի սկզբանե: Համենայնդեպս, կառավարությունը որեւէ կոմպրոմիսի չի գնացել, որովհետեւ նման կոմպրոմիսի կարիք չի տեսել»:

Պարզ է, որ հենց այնպես չէ պետական լրատվամիջոցը հարց ուղղում վարչապետի խոսնակին, որ վարչապետն իր մերձավոր թիմով ցանկություն է ունեցել ինչ-որ տեղ նաեւ «ճնշել» ԲՀԿ-ին ու     «Բարեգործության մասին» օրենքի վերաբերյալ զրոյացնել ԲՀԿ-ի` սեփական դեմքը պահելու ճիգերը: Պատկերավոր ասած` Նիկոլ Փաշինյանը ցանկություն ուներ այս անգամ ինքը հնչեցնել «Նառա, դու սուս» բանաձեւը: Իսկ որ իրականում ԲՀԿ-ականները այնքան էլ գոհ չեն օրենքից, երեւում էր այլ առիթներով: Զորօրինակ, նույն Նաիրա Զոհրաբյանը, երբ ԱԺ-ում քննարկվում էր Մանվել Գրիգորյանին անձեռնմխելիութունից զրկելու հարցը, իրեն շատ ագրեսիվ էր պահում եւ այդ ագրեսիան ձգտում էր ուղղել ՀՀԿ-ականներին: Ի դեպ, Արման Եղոյանի «չորող» պատասխանը Նաիրա Զոհրաբյանի ունեցած միակ տհաճությունը չէր: Հիմա էլ դատարանը մերժեց  Նաիրա Զոհրաբյանի միջնորդությունը ազատ արձակել «Սասնա ծռերի» հերթական տեռորիստին, թեեւ դրանից առաջ միջնորդություններից հետո ազատ արձակումը դարձել էր «ջրի ճամփա»: Ու այդ պահը դրդել էր տիկին Զոհրաբյանին Ֆեյսբուքում  բավականին զգացմունքային կերպով արտահայտել իր վրդովմունքը: Ինչ վերաբերում է «Սասնա ծռերին», ապա նման է, որ Նիկոլ Փաշինյանը պահպանել է իր հիշաչարությունը, եւ ում գաղտնալսումներում (որոնց հրապարակման փուլն է հիմա) լսվել է Նիկոլին «զիբիլի վեդրո» նետելու կամ «զխկելու» մասին, նրանք դժվար թե ազատ արձակվեն: Դե ինչ, վարչապետը տվյալ պարագայում միանգամից երկու նապաստակ է խփում` հա՛մ պատժում է իր մասին վատ արտահայտվածներին, հա՛մ տեղն է դնում միջնորդող ԲՀԿ-ականներին: Ի դեպ, Նիկոլ Փաշինյանի` որոշ հեռուստատեսություններում «հակապետական քարոզչություն» իրականացնելու մասին գրառումը, պարզվում է, պահի տակ արված պատահական հայտարարություն չէր: Ոստիկանության զորքերի 28-ամյակի տոնակատարությանը ելույթ ունենալով` Փաշինյանը կրկին հիշատակեց «հակապետական գործունեությունը»: Այսինքն` դա վարչապետի մոտ համակարգված մտածողություն է, ուստի հետագայում էլ հակապետականի պիտակ ստանալու են բոլոր նրանք, ում ասածը կամ արածը դուր չգա մեծն առաջնորդին: Եվ Հ1-ում տեղի ունեցած հրաժարականները հաստատում են, որ Նիկոլի անգամ անանուն ակնարկները շարունակություն են ունենում հետեւանքների տեսքով: Վարչապետը շարունակում է անսքող ի ցույց հանել դիկտատորական հակումները, եւ դա ուղղված է ոչ միայն ու ոչ այնքան ՀՀԿ-ի, որքան ԲՀԿ-ի դեմ: Ոխերիմ դաշնակիցները պատրաստվում են ընտրությունների, եւ այդ ընտրությունների տրամաբանությանն է հարմարեցվում ամեն ինչ: Եվ ԱԱԾ-ում «մասկի-շոուներ» անելն էլ, թեեւ աստիճանաբար ծաղրի առարկա է դարձնում այդ հատուկ ծառայությունը, նույնպես նախընտրական տրամաբանության մեջ է: Եվ երբ գեներալ Մանվելի կամ Շմայսի հետեւից ԱԱԾ-ի դիմակավորներն են գալիս, դա նաեւ «Կուժ քեզ եմ ասում, կուլա դու լսիր» սկզբունքով նույն «դաշնակից» ԲՀԿ-ի աչքը վախեցնելուն է ուղղված: 

ԱՐՄԵՆ ՍԱՐԳՍՅԱՆԸ 3 ԱՄՍՈՒՄ ՉԿԱՍԵՑՐԵՑ ՀԱԿԱՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԳՈՐԾԸՆԹԱՑՆԵՐԸ

 

 

«ՃԱԿԱՏԱՄԱՐՏ» ԸՆՏՐԱԿԱՆ ՕՐԵՆՍԳՐՔԻ ՀԱՄԱՐ

Ուժային հատուկ ստորաբաժանումների ահարկու դիմակավորները միաժամանակ լուծում  են եւ Նիկոլ Փաշինյանի վարկանիշը պահպանելու ու միաժամանակ ժողովրդին տեսարաններով զբաղեցնելու խնդիրը: Իսկ վարկանիշի պահը շատ տեսանելի է, թեկուզեւ, Նիկոլ Փաշինյանի կենդանի եթերների դիտումների քանակով: Զորօրինակ, մինչեւ Մանվել Գրիգորյանի ձերբակալությունը, դիտումները հասցրել էին շուրջ 1/3-ով անկում ապրել: Ու թերեւս պարզ է, որ իր վարկանիշը պահելու համար Փաշինյանին առնվազն ամիսը մեկ, իսկ ավելի հավանական է` ավելի հաճախ, այդպիսի աղմկալի ձերբակալություններ կատարելը: Դե, ձեռքի հետ նաեւ բոլոր մրցակիցների աչքն է վախեցնում: Իսկ Մանվել Գրիգորյանից սկսելը ու դրա շարունակությունը ցույց են տալիս, որ խնդիր կար` կազմալուծելու կամ լուծարելու Երկրապահը, քանզի այդ կառույցի վրա ներկայիս իշխանությունը վերահսկողություն չունի: Բայց, բնականաբար, ընտրություններին նախապատրաստվելու համար առանցքային նշանակություն ունի «Ընտրական օրենսգիրքը», որի տեսքը սեփական շահերին հարմարեցնելը ապագա ընտրավազքի բոլոր մասնակիցների ձգտումն է: Ու պատահական չէ, որ Ընտրական օրենսդրության բարեփոխումների հանձնաժողովի փոխնախագահ նշանակվել է առաջին փոխվարչապետ Արարատ Միրզոյանը: Այդ հարցում ՀՀԿ-ն ձգտում է «Ընտրական օրենսգրքի» փոփոխության կոնսենսուսային ձեւաչափին, եւ ԱԺ նախագահ Արա Բաբլոյանը հանդիպում է ունեցել ԱԺ չորս խմբակցություններից կազմված աշխատանքային խմբի հետ: Աշխատանքային խմբի անդամները ՀՀ ԱԺ նախագահին առաջարկել են իրենց անունից պաշտոնապես դիմել ՀՀ վարչապետին առընթեր ընտրական օրենսդրության բարեփոխումների հանձնաժողովի նախագահ Արարատ Միրզոյանին` ակնկալելով, որ Կառավարությունը կստեղծի երեք հոգուց բաղկացած լիազոր ներկայացուցիչների խումբ, որն էլ հետագայում կաշխատի խորհրդարանական աշխատանքային խմբի հետ: Արդեն պայմանավորվածություն կա, որ պաշտոնապես առաջին նիստը կլինի հուլիսի 4-ին, իսկ նիստերը վարելու են ռոտացիոն սկզբունքով, նաեւ պայմանավորվածություն կա, որ մինչեւ առաջին նիստը, աշխատանքային խմբի անդամները պետք է ներկայացնեն «Ընտրական օրենսգրքի» իրենց տեսլականները: Բայց նման է, որ բավականին երկար կտեւի այդ նոր օրենսգիրքը ընդունելը, քանզի մոտեցումներն ու շահերն են տարբեր: Այսպես, ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը մատնանշեց. «Մենք կառչած չենք ռեյտինգային համակարգից, բայց պետք է լուրջ քննարկում կազմակերպենք` արդյո՞ք մեր քաղաքական դաշտը պատրաստ է ամբողջովին մեկ ցուցակով համամասնականին անցնելուն, շատ կարեւոր է միջազգային կառույցների կարծիքը»: Բաղդասարյանը նշեց, որ հարկավոր է դասեր քաղել  նախորդ ընտրություններում այն բացթողումներից, որոնք քննադատությունների առարկա էին դարձել, եւ կարողանանք վերացնել այդ ամենը: «Պետք է ունենանք  միջազգային հարթակներում  ընկալելի ժողովրդական երկրի Ընտրական օրենսգիրք եւ գնանք դրանով առաջ»,- ասաց նա:

ԱՐՏԱՀԵՐԹ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ «ԿՈՎԿԱՍՅԱՆ ԳԵՐՈՒՀԻՆԵՐԸ»

Այսպիսով, երեւում է, որ ռեյտինգային համակարգը պահպանել-չպահպանելը կարող է դառնալ շահերի բախման առարկա, թեեւ այնքան էլ միանշանակ չէ, որ ՀՀԿ-ին պետք է դրա պահպանումը: Դա ավելի շուտ, եթե վերցնենք այս պահի կտրվածքով, կաշխատի ԲՀԿ-ի հետ: Իսկ ինչ վերաբերում է ՀՀԿ-ին, ապա Հանրապետականներին անհրաժեշտ է ինչքան հնարավոր է պահպանել իրենց ռեսուրսը համայնքներում: Դա է պատճառը, որ նիկոլականները փորձում են տարատեսակ մեթոդներով, այդ թվում եւ դիմակավորված ԱԱԾ-ականների օգնությամբ  ճնշում բանեցնել ՀՀԿ-ական համայնքապետերի նկատմամբ, սակայն ՀՀԿ-ն կազմակերպված ձեւով դիմադրում է, ու արդյունքում դատարանները կալանքի թույլտվություններ չեն տալիս: Դա էլ է նաեւ ինչ-որ տեղ նյարդերի եւ ռեսուրսների պայքար, ու հենց այդ կառույցների առկայությունն է տեղերում ՀՀԿ-ի ուժեղ եւ նիկոլականների թույլ կետը: Ինչ վերաբերում է ԲՀԿ-ին, ապա այդ կուսակցության ամենաուժեղ կետը, այսպես կոչված, բարեգործություններն են: Ինչեւէ, սպասենք, թե այդ մրցակցությունն ինչպես է ընթանալու, սակայն այդտեղ արդեն շաբաթն ուրբաթից շուտ կարող է գալ` արտաքին գործոնների ազդեցության տակ: Խոսքը` Ադրբեջանի` պատերազմին նախապատրաստվելու ակնհայտ գործողությունների մասին է: Եվ եթե պատերազմական գործողությունների բռնկում լինի, ապա նախընտրական ամբողջ գործընթացը հետին պլան կմղվի:

ՀՈՎՀԱՆՆԵՍ ԳԱԼԱՋՅԱՆ

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА