ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Ո՞վ պետք է լուծի ոչ պարենային ապրաքնների անվտանգության հարցը` սպառողն առանց պաշտպանի

21.06.2018 19:36 ՍՊԱՌՈՂԻ ԱՆԿՅՈՒՆ
Ո՞վ պետք է լուծի ոչ պարենային ապրաքնների անվտանգության հարցը` սպառողն առանց պաշտպանի

Հայաստանի սպառողական շուկայում խնդիրները բազմազան են ու բազմաթիվ, դրանց սպառողները բախվում են գրեթե յուրաքանչյուր քայլափոխի: Չնայած, ավելի շատ ուշադրություն են դարձնում սննդամթերքի անվտանգությանը, այդուհանդերձ պակաս կարեւոր չէ նաեւ հիգենիայի պարագաների անվտանգությունը: Պարզվում է, որ վերջինիս անորակ լինելու դեպքում էլ մարդը կարող է տուժել ֆիզիկապես եւ անցնել երակարամյա բուժման ընթացք, որպեսզի կարողանա վերացնել հասցված վնասները:

Օրերս «Իրավունքի» խմբագրություն էր դիմել Արաքս Սարգսյանը, ով պատմեց, որ մոտ երկու շաբաթ առաջ «Երեւան Սիթի» սուպերմարկետների ցանցից գնել է երկու հատ «Ջհոնսոնս Բեյբի» ֆիրմայի մանկական շամպույն+մարմնի գել(2-ը մեկում), որի վրա նշված է եղել` «առանց արցունքների», այսինքն` փոքրիկը կարող է այն հանգիստ օգտագործել, քանի որ արցունքաբեր չի, սակայն երեխային լողացնելու ընթացքում բոլորովին այլ պատակեր է ստացվել.«Երեխայի մազերը գանգուր են, դրա համար լողացնելուց շամպույնը առատ լցրեցի մազերին  ու սկսեցի սանրել,մի քանի վայրկյանից երեխան սկսեց ճչալ ու լացել: Ասացի բալես աչուկներդ մռմռում է, ասաց այո, արագ լվացի աչքերն ու գլուխը: Բայց չհավատացի, մտածեցի, ինչպես կարող է նման բան լինել, այն էլ մանկական հիգենիայի պարագան, որի վրա կան բոլոր նշումները: Փորձի համար մի փոքր քսեցի աչքիս ու այնպես մռմռացրեց որ 5 րոպե լվանում էի, չէր անցնում, վերջում կարմրած ու լորձաթաղանթը չորացած աչքերով դուրս եկանք լոգարանից»,-մեզ հետ զրույցում նշեց Արաքս Սարգսյանը եւ ընդգծեց, որ իր երեխան երկու տարեկան է եւ մեծ ցավ է ապրում, որ ցավ ու անհարամարավետություն է պատճառել երեխային` չմտածելով, որ շամպույնի վրա եղած մակնշումը չի համապատասխանում իրականությանը:
ԶՎԱՐԹ ԽԱՉԱՏՐՅԱՆ


Հ.Գ. Թեմայի վերաբերյալ առավել մանրամասն կարդացեք «Իրավունքի» առաջիկա տպագիր համարում:

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА