o C     19. 11. 2019   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

ՀՀԿ-ՀՅԴ միության լավագույն արդյունքը, բայց ոչ քաղաքական

12.07.2016 15:50 ՔԱՂԱՔԱԿԱՆ ԹԵՄԱ
ՀՀԿ-ՀՅԴ միության լավագույն արդյունքը, բայց ոչ քաղաքական

Հուլիսի 10-ին մեկնարկած «Ոսկե ծիրան» միջազգային կինոփառատոնը` իր շուրջն էր համախմբել ոչ միայն կինոսերների ու արվեստագետների, այլ նաեւ քաղաքական գործիչների, որոնք եկել էին մասնակցելու բացման արարողությանը: Նրանց թվում էր նաեւ Քուվեյթի նորանշանակ դեսպան, ԱԺ ՀՀԿ խմբակցության նախկին պատգամավոր ՄԱՆՎԵԼ ԲԱԴԵՅԱՆԸ: Ի դեպ, նա միայնակ չէր, այլ կարմիր գորգով անցավ թեւանցուկ «Համազգային» հիմնադրամի նախագահ, ԱԺ ՀՅԴ խմբակցության նախկին պատգամավոր ԼԻԼԻԹ ԳԱԼՍՏՅԱՆԻ հետ: Ի վերջո, թե որքանո՞վ են շշուկները համապատասխանում իրականությանը, եւ ինչ հարաբերություններ ունեն քաղաքական զույգը, հետաքրքրվեցինք հենց նրանցից: Ի պատասխան, Լ. Գալստյանը ժպտաց, իսկ Մ. Բադեյանը նշեց. «Պաշտոնական է, հանգիստ շունչ քաշեք»: Թե ինչո՞ւ մինչ այժմ պարոն դեսպանը չի տեղափոխվել Քուվեյթ, Մ. Բադեյանը պարզաբանեց. «Սպասում եմ գործուղմանը, որը մոտակա օրերս կլինի: Քուվեյթի նախկին դեսպանը նոր է վերադարձել Հայաստան, դրան պետք է հաջորդի որոշ ժամանակաշրջան, հետո նոր կմեկնեմ»: Արդյոք դեսպանի հետ իրենց միությունը փաստում է այն մասին, որ Լ.Գալստյանը հեռանում է հայաստանյան քաղաքականությունից Քուվեյթ, «Իրավունքը» հետաքրքրվեց հենց նրանից. «Համենայնդեպս, շարունակելու եմ ղեկավարել «Համազգային» հիմնադրամը եւ վստահ եմ, որ որպես դեսպանի կին` կկարողանամ նաեւ խորացնել Հայաստան-Քուվեյթ մշակութային հարաբերությունները»: 

«Ոչ մի քաղաքական ուժ առանձին վերցրած միայնակ չի կարողանալու հաղթել այն հրեշին, որի պայմանական անունը Նիկոլ Փաշինյան է». Արմեն Աշոտյան

ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА